Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com

Անտուն մնացած կինը պնդում է, որ դատավճիռը կայացվել է կեղծ փաստաթղթերի հիման վրա 09/07/2013   15:23  |  ԼՐԱՀՈՍ

Այն, որ դատարանների որոշմամբ մեր երկրում պարբերաբար տասնյակ մարդիկ են զրկվում իրենց միակ կացարանից և դատական ակտի հարկադիր կատարողների միջամտությամբ հայտնվում բաց երկնքի տակ, թերևս արդեն որևէ մեկի համար արտառոց չէ:

Բայց, երբ դա տեղի է ունենում պետական մարմինների կատարած կեղծիքների, կողմերից մեկի ունեցած ծանոթ-բարեկամական հարաբերությունների կամ որոշակի ֆինանսական միջամտության արդյունքում, և հարգարժան դատարաններն էլ աչք են փակում այս ամենի վրա, սա արդեն վեր է ցանկացած բանական վերլուծության սահմաններից:

Շուրջ մեկ ամիս առաջ այսպիսի անմարդկային որոշման հետևանքով Արմավիրի բնակչուհի Գայանե Սահակյանն իր 2 երեխաների հետ հայտնվեց անտունի կարգավիճակում, զրկվելով իր 1 սենյականոց փոքրիկ բնակարանից, որի բետոնե հատակով խոհանոցն ու սանհանգույցն ինքն իր ձեռքով է ստիպված եղել կառուցել, գոնե փոքր-ինչ տանելի պայմաններ ստեղծելով երեխաների համար:

Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցի 5-րդ շենքի 31.4 քմ-անոց բնակարանը կռվախնձոր էր դարձել 2 երբեմնի հարազատ մարդկանց միջև: Վեճի առարկա բնակարանը Գայանե Սահակյանը 1994թ-ին ստացել էր իր սկեսրոջից՝ այն բանից հետո, երբ վերջինիս որդին՝ Գայանեի ամուսինը, մեկնել էր Ռուսաստան և կնոջն ու անչափահաս երեխաներին թողել մենակ ու անօգնական: Սկեսուրը՝ Մայրանուշ Գրիգորյանը, փորձելով շտկել որդու արաքի հետևանքներն իր բնակարանին կից 1 սենյականոց բնակարանը, որին, ի դեպ, ինքը տիրացել էր այդտեղ բնակվող իր հարևանի մահից հետո, հատկացրել էր լքյալի կարգավիճակում հայտնված հարսին ու թոռներին:

Տարիներ անց, արդեն ամուսնու հետ փաստական ամուսնալուծությունից հետո, 1998թ-ին իր զբաղեցրած բնակարանի նկատմամբ Գայանե Սահակյանի բնակության իրավունքն ամրագրվել է նաև Արմավիրի ՆՎՇՏ ժողդատարանի վճռով:

Ստացվում է, որ Գայանեն իր 2 երեխաների հետ նույն բնակարանում բնակվել է ևս շուրջ 20 տարի և ունեցել դրա համար օրինական հիմք:

Սակայն, 2004թ-ին, սկեսրոջ մահից հետո նրա դուստրը՝ Նարինե Սահակյանը ներկայացրել է կտակ, որի համաձայն, մայրն իրեն է կտակել ոչ միայն իր, այլև ժամանակին հարսին հատկացրած բնակարանները:

Փորձելով ապացուցել հիշյալ բնակարանի նկատմամբ իր  իրավունքները Գայանե Սահակյանը հարցում է արել համայնքային ինքնակառավարման կառույցներին և Անշաժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանում, սակայն այստեղ մերժել են նրա պահանջը՝ պատճառաբանելով, թե արխիվային փաստաթղթերն արխիվից անհետացել են:

Գայանե Սահակյանը պնդում է, որ այս ամենը տեղի է ունեցել իր նախկին ամուսնու քրոջ ինչ-ինչ միջամտության հետևանքով:Գայանեն իր այս կասկածների մասին տեղյակ է պահել նաև մարզի իրավապահներին: 2012թ-ին նրա դիմումի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչ Ա. Մարտիրոսյանը բացահայտել է, որ Արմավիրի «Բարեկարգում» համատիրության արխիվային փաստաթղթերի գծով տեսուչ Խանում Օհանյանը 15.09.2004թ. ամսաթվով կազմած կեղծ տեղեկանքներ է տրամադրել Նարինե Սահակյանին, վերջինն էլ այդ կեղծ տեղեկանքները ներկայացրել է նոտարական գրասենյակ: Ու թեև քննությանը հաջողվել էր որոշակի հանցակազմերի առկայություն բացահայտել կոնկրետ անձանց արարքներում, սակայն, ի վերջո որոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել վաղեմության ժամկետն անցնելու պատճառով:

Արմավիրի քաղաքապետարանում էլ անհետացել է բնակարանի սեփականաշնորհման վերաբերյալ քաղաքապետի 2009-ի գրության պատճենը:

ԱԳԿ ՊԿ Արմավիրի ստորաբաժանումից էլ Գայանե Սահակյանին հայտնել են, որ արխիվում բացակայում են հիշյալ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը վկայող բոլոր փաստաթղթերը՝ գրանցման դիմումները, վճարումները և այլն, որոնք պատրադիր փաստաթղթեր են և տվյալ պետական մարմնի պարտականությունն է դրանք պահել իր արխիվում: 

Այս գործի առեղծվածային հանգամանքներն այսքանով չեն սահմանափակվում: Արձանագրված է, օրինակ, որ Նարինե Սահակյանը ժառանգությունն ընդունելու մասին դիմումը անձամբ է ներկայացրել նոտարական գրասենյակ 15.09.2004թ-ին: Մինչդեռ Գայանեն պնդում է, որ ազգականուհին այդ ժամկետում բացակայել է հանրապետությունից և, բնականաբար, չէր կաող նման բան անել: Այս կեղծիքը բացահայտելու համար Գայանեն ու իր փաստաբանը դիմել են ԱԱԾ: Սակայն, այս կառույցից հրաժարվել են տվյալ ժամանակահատվածում հանրապետություն Նարինե Սահակյանի մուտքի-ելքի վերաբերյալ տեղեկություն հայտնել:

Ինչ վերաբերում է նոտարական մատյանում դիմումատուի ստորագրության իսկությանը և սկեսրոջ կտակի՝ նրա ձեռքով գրված լինելու համնգամանքին, ապա Գայանե Սահակյանի պահանջները՝ փորձաքննություններ անցկացնելու վերաբերյալ իրավապահ մարմինների կողմից պարբերաբար անտեսվել են:

Պատկան մարմինների կողմից այս բոլոր հանգամանքների անտեսման և  հարուցված քրեական գործի կարճման վերաբերյալ Գայանե Սահակյանի ահազանգերը բոլոր պետական մարմիններին և դրանց բարձրաստիճան ղեկավարներին քար անտարբերությանն են հանդիպել:Թեև, ինչպես պատմում է Գայանեն, եղել են նաև պաշտոնյաներ, ովքեր իր հետ մասնավոր զրույցներում ընդունել են, որ դատավճիռը կայացվել է կեղծիքի հիման վրա: Բայց երբ բանը հասել է գործնական քայլերին, բոլորն էլ համատարած կեղծիքների դեմ պայքարում տարաբախտ ընտանիքին միայնակ են թողել:

Դատական հաջորդ  ատյանում հրաժարվել են վարույթ ընդունել Գայանե Սահակյանի դիմումը և առաջին ատյանի կայացրած վճիռը՝ կասկածելի ծագմամբ փաստաթղթերի հիման վրա Գայանեին իր արդեն 20 տարի շարունակ զբաղեցրած բնակարանից վտարելու մասին, մտել է օրինական ուժի մեջ:

Սահմանված ժամկետից 1 օր առաջ Գայանե Սահակյանը ազատել էր բնակարանը՝ չցանկանալով իր անչափահաս որդիների և ԴԱՀԿ աշխատակիցների հնարավոր բախման և անկանխատեսելի հետևանքների պատճառ դառնալ:

Սպառելով հայաստանյան բոլոր ատյաններն ու մերժված լինելով բոլորից՝ Գայանեն այսօր հայտնվել է փողոցում, և ստիպված ապաստանում է բարեգութ բարեկամների տներում: Բայց կորցրած բնակարանից ավելի նրան հետաքրքրում է արդեն հայրենիքի պաշտպանի տարիքը թևակոխած իր զավակների ապագայի հարցը, որոնց  կյանքի մասին պատկերացումներն ու աշխարհայացքը, ինչպես ինքն է ասում, դեռ մանկուց ձևավորվեցին կեղծիքի, ատելության ու անտարբերության միջավայրում:

Կորցնելով հավատը իշխանության բոլոր 3 ճյուղերից, Գայանե Սահակյանը դեռ հույս է տածում չորրոդ իշխանույթան՝ մամուլի միջոցով արդարության և օրինականության վերականգնման նկատմամբ: Իսկ հակառակ դեպքում, խնդրում է օգնել իրեն հեռանալ Հայաստանից, քանի որ չի ցականում, որ իր ազնիվ դաստիարակված որդիներն էլ մի օր բախվեն այն անարդարությանը, որի դեմ արդեն տարիներ շարունակ ինքն անարդյունք կռիվ է տալիս:

 

 

Հեղինակ` Նելլի Դանիելյան


Արխիվ

[]