ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դանակահարել է ամուսնուն` ծեծին չդիմանալով 09/02/2013 14:21 | Քրեական խրոնիկոն
Կարինե Աբազյանը 2012 թվականի դեկտեմբերի 29-ին ժամը 19:30-ի սահմաններում զբաղված էր ամանորյա տոների նախապատրաստման աշխատանքներով, երբ անսթափ վիճակում տուն է վերադարձել ամուսինը` Արմեն Դավթյանը: Նրանից կինը գումար է պահանջել` առևտուր կատարելու համար, սակայն Արմեն Դավթյանը սկսել է բղավել և անպատվել Կարինե Աբազյանին, հրաժարվել է գումար հատկացնել գնումներ կատարելու համար: Նրանց միջև խոսակցությունը վերածվել է վեճի, որի ընթացքում Արմեն Դավթյանը հյուրասենյակում դրված աթոռով հարվածել է Կարինե Աբազյանի մեջքին, ինչի հետևանքով աթոռը կոտրվել է, որից հետո Արմեն Դավթյանը շարունակել է կոտրված աթոռի ոտքով հարվածել Կարինե Աբազյանի գլխին և մարմնի տարբեր մասերին: Կինը՝ չկարողանալով դիմադրել Արմեն Դավթյանին` վայր է ընկել և մի պահ ուշագնաց է եղել, այնուհետև ուշքի գալով անմիջապես վազել է դեպի խոհանոց, այնտեղից վերցնելով դանակը, հանկարծակի հարձակվել է Արմեն Դավթյանի վրա և սկզբում հարվածել նրա որովայնի ձախ հատվածին, այնուհետև նրա կրծքավանդակի հետին մակերեսին` պատճառելով վերջինիս առողջությանը ծանր վնաս:
Դատական նիստի ընթացքում օգոստոսի 14-ին մեղադրող Ա.Չիչոյանը որոշում է կայացրել Կարինե Աբազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում առողջությանը ծանր վնաս պատճառելը, մեղադրանք առաջադչելու մասին: Մեղադրողը հիմնվել է դատաքննության ընթացքում նշանակված դատահոգեբանական փորձաքննության եզրակացության վրա, ըստ որի Կարինե Աբազյանը իրավախախտումը կատարելու ժամանակ գտնվել է կոմուլյատիվ աֆեկտի վիճակում, ինչը սահմանափակել է նրա վարքի կամային կառավարման ունակությունը:
ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և խոստովանական ցուցմունքներ տվել: Այն ժամանակ հուզված լինելու պատճառով ամբաստանյալը չի հիշել, թե քանի հարված է հասցրել Արմեն Դավթյանին և մարմնի որ մասերին: Դրանից հետո Արմեն Դավթյանն ընկել է հատակին, այնուհետև ինքը օգնել է նրան ոտքի կանգնել և տեսնելով, որ ամուսնու վիճակը գնալով վատանում է` օգնել է նրան տեղափոխել «Մալաթիա» բժշկական կենտրոն: Այդ միջադեպի ժամանակ տանը գտնվել են նաև իրենց երկու անչափահաս երեխաները, ովքեր միջամտել և փորձել են օգնել իրեն: Ինքն անկեղծորեն զղջում է կատարածի համար:
Տուժող Արմեն Դավթյանն իր ցուցմունքով նշել է, որ ինքը հրաժարվել է գումար տրամադրել կնոջը, քանի որ իր մոտ գումար չի եղել: Զայրանալով Կարինեի խոսքերից՝ ինքը վերցրել է հյուրասենյակի աթոռն ու հարվածել նրա մեջքին, որի հետևանքով աթոռը կոտրվել է, որից հետո կոտրված աթոռի ոտքով ինքը շարունակել է հարվածել Կարինե Աբազյանի գլխին և մարմնի տարբեր մասերին: Դրանից հետո Կարինե Աբազյանը մի պահ ընկել է հյուրասենյակի բազկաթոռին, իսկ որդին` Կարեն Դավթյանը ջուր է լցրել նրա դեմքին, որից հետո Կարինե Աբազյանը ոտքի կանգնելով վազել է դեպի խոհանոց: Այնուհետև ինքը հյուրասենյակում գցելով կոտրված աթոռի ոտքը` գնացել է միջանցք և այլևս նպատակ չի ունեցել հարվածել Կարինե Աբազյանին: Այդ ժամանակ, խոհանցից հանկարծակի դեպի իր կողմ է վազել Կարինե Աբազյանը և ձեռքում եղած խոհանոցային դանակով հարվածել է իր որովայնին և թիկունքին:
Ինքն ընկել է հատակին, սակայն կնոջ և որդու օգնությամբ ոտքի է կանգնել և նստել միջանցքի բազկաթոռին: Դրանից հետո իր առողջական վիճակը վատթարացել է, արյունահոսություն է սկսվել ու Կարինե Աբազյանի օգնությամբ իրեն տեղափոխել են «Մալաթիա» բժշկական կենտրոն: Ներկայումս իր և Կարինե Աբազյանի հարաբերությունները վերականգնվել են, իրենք ապրում են ամուսնական կյանքով և ինքը չի ցանկանում, որպեսզի կնոջը ենթարկեն քրեական պատասխանատվության:
Անչափահաս վկա Լաուրա Դավթյանը հայտնել է, որ ծնողները հաճախակի վիճաբանել են, որի ընթացքում իր հայրը հաճախակի ծեծի է ենթարկել մորը` Կարինե Աբազյանին: Ամանորյա գնումներ կատարելու համար գումար պահանջելու հարցի շուրջ նրանց միջև ծագաած վիճաբանության ընթացքում հայրը հյուրասենյակի աթոռով հարվածել է մորը, իսկ աթոռը կոտրվելուց հետո նա շարունակել է կոտրված աթոռի ոտքով հարվածներ հասցնել Կ.Աբազյանի մարմնի տարբեր մասերին, որից մայրը վատացել և ուշագնաց ընկել է բազկաթոռին: Ինքը և եղբայրն իրենց մոր` Կ.Աբազյանի դեմքին մի փոքր ջուր են շփել, որից հետո մայրը ոտքի է կանգնել, ինքը գնացել է ննջասենյակ, իսկ եղբայրը մնացել է հյուրասենյակում: Որոշ ժամանակ անց ինքը դուրս է եկել ննջասենյակից և նկատել, որը հայրը նստած է միջանցքում դրված բազկաթոռին, վերջինս խնդրել է շտապօգնություն զանգահարել: Դրանից հետո հայրը և մայրը գնացել են հիվանդանոց, իսկ ինքը եղբորից տեղեկացել է, որ երբ գտնվել է ննջասենյակում, այդ ժամանակ մայրը դանակով հարվածել է հորը: Ինքը մոր ձեռքին դանակ չի տեսել, այն տեսել է միջանցքի հատակին ընկած, դա եղել է իրենց խոհանոցային դանակը:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կ.Ֆարխոյանի նախագահությամբ, օգոստոսի 22-ի դատավճռով ապացուցված է համարել, որ ամբաստանյալ Կարինե Աբազյանը 2012 թվականի դեկտեմբերի 29-ին ժամը 19:30-ի սահմաններում իր ամուսնու` Արմեն Դավթյանի հետ ունեցած կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում, գտնվել է կոմուլյատիվ աֆեկտի վիճակում, խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է Արմեն Դավթյանի որովայնին և կրծքավանդակի հետին մակերեսին` վերջինիս հասցնելով կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած, թափանցող վերք, իսկ որովայնին` կտրած-ծակած վերք, Արմեն Դավթյանի առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Դատարանը Կարինե Աբազյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով ու նրան դատապարտել պայմանական ազատազրկման 1 տարի ժամկետով՝ 1 տարվա փորձաշրջանով:
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալ Կարինե Աբազյանը տվել է խոստովանական ցուցմունքներ, անկեղծորեն զղջում է կատարածի համար, նախկինում դատապարտված չի եղել, նրա խնամքին են գտնվում երկու անչափահաս երեխաներ, հանցանքը կատարել է տուժողի հակաօրինական և հակաբարոյական վարքագծի պատճառով:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/16/2024 08:20 Մի խոստում էլ չկատարվեց․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:16 Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված․«Հրապարակ»
- 11/16/2024 08:13 Հաստատվել է. ՔՊ-ն «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել, իսկ Արուսյակ Մանավազյանը՝ վարչական տույժ. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:10 Առանց Փաշինյանի նիստ են արել․ ինչ են քննարկել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:07 Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը` Կարեն Պետրոսյանը. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:04 Փաշինյանի տիկտոկերը լրագրողներին «դաստիարակելու» գործառույթ է ստանձնել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:00 ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/18/2024 14:00 Վստահ եմ, որ ՆԳ նախարարությունը կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով և սկզբունքներով՝ հանուն Հայաստանի հզորացման. Վահե Ղազարյան
- 11/18/2024 12:31 Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու. Վահե Հովհաննիսյան
- 11/18/2024 12:20 Ինչու են դասական բռնապետներն իրենց ուժայիններին ձերբակալում, հետո' լիկվիդացնում. քաղաքագետ
- 11/18/2024 11:55 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/18/2024 14:08 Զոհված զինվորի մայրը ինքնասպանության փորձ է արել
- 11/18/2024 13:21 Լարված իրավիճակը՝ Երևանի Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ, պահպանվում է. բնակիչները պահանջում են քաղաքապետի տխրահռչակ որոշումը չեղարկել
- 11/18/2024 13:10 Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում
- 11/18/2024 10:14 ՃՏՊ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները