ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առեւանգել են բժշկական քոլեջի առաջին կուրսի ուսանողուհուն 08/31/2013 12:42 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
19-ամյա Մհեր Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ անչափահասին առևանգելը և դատապարտվել ազատազրկման 4 տարի ժամկետով։
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա.Օհանյանի նախագահությամբ, օգոստոսի 26-ի դատավճռով մեղադրանքի ծավալից հանել է ՀՀ Քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելը՝ հիմնավորված չլինելու պատճառով: Ըստ Դատարանի, գործի տվյալների ուսումնասիրությամբ և դատաքննությամբ պարզվել է, որ նախաքննության մարմինը չի պարզել մեղադրանք առաջադրելու որոշման մեջ մատնանշված «ոմն Հարութի և Արմանի» ամբողջական տվյալները, ազգանունները, տարիքը, յուրաքանչյուրի կոնկրետ դերակատարումը հանցագործության կատարման մեջ, նրանց առնչությունը դեպքին, հանցագործության` քրեադատավարական օրենքով նախատեսված հատկանիշները և այլն։
Ըստ «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի առաջին կուրսի ուսանողուհի, անչափահաս տուժողի դատաքննական ցուցմունքի, Մհեր Մկրտչյանն իր ընկերն է եղել, ում հետ հանդիպել են, իսկ դեպքի օրվա` 2013թ. մարտի 15-ի դրությամբ եղել են գժտված։ Այդ օրը առավոտյան ժամը 08։50-ի սահմաններում քոլեջի պահակակետի մոտ հանդիպել է Մհերին։ Վերջինս մոտենալով իրեն առաջարկել է խոսել, սակայն ինքը չի ցանկացել, որից անմիջապես հետո Մ.Մկրտչյանը բռնելով իր ձեռքից նստեցրել է մի մեքենա ու քոլեջի մոտից գնացել են ամայի մի վայր, որտեղ շարունակել են զրուցել, սակայն չեն հաշտվել։ Մոտ երկու ժամ անց իր հեռախոսին զանգահարել է հայրը և խոսել է Մհեր Մկրտչյանի հետ, որից հետո վերջինս իրեն մի պատահական տաքսի ավտոմեքենա է նստեցրել ու ճանապարհել է հետ քոլեջ, որտեղից տուն գնալիս հանդիպել է հորը՝ նա արդեն խիստ զայրացած է եղել և որոշել է ոստիկանություն դիմել։ Ինքը հնազանդվել է և միասին գնացել են ոստիկանություն ու հաղորդում տվել։ Տուժողը դատաքննությամբ հայտնել է նաև, որ Մհեր Մկրտչյանը մենակ է եղել, ավտոմեքենա նստել է իր կամքին հակառակ, բայց նստելիս չի բղավել, օգնություն չի խնդրել, մեքենայից իջնելու փորձեր չի կատարել, վարորդից օգնություն չի խնդրել։
Տուժողի ընկերուհին ցուցմունք է տվել, ըստ որի քոլեջի պահակակետի մոտ իրենց է մոտեցել Մհեր Մկրտչյանը և ցանկացել է խոսել իր ընկերուհու հետ, որից վերջինս հրաժարվել է։ Այդ ժամանակ Մհերը, ոչ այնքան ստիպողաբար անչափահասին նստեցրել է մի արծաթափայլ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և երկուսով հեռացել են։ Մի փոքր սպասելուց հետո անհանգստացած զանգահարել է ընկերուհու բջջային հեռախոսին, վերջինս հայտնել է, որ ամեն բան նորմալ է, կխոսեն ու կգան։
Տուժողի հայրը ցուցմունք է տվել այն մասին, որ դստեր ընկերուհուց տեղեկացել է, որ քոլեջի մոտ Մհեր Մկրտչյանը մեքենայից իջնելով ու կտրելով իրենց ճանապարհը, բռնել է տուժողի ձեռքը, նստեցրել է ավտոմեքենան ու փախցրել է։ Մի քանի ժամ անց, երբ դուստրը վերադարձել է, միասին գնացել են ոստիկանություն ու հաղորդում տվել։
Ամբաստանյալ Մհեր Մկրտչյան իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում և ցուցմունք տվել այն մասին, որ ինքն ընդամենը ցանկացել է ընկերուհու հետ հաշտվել, այլ ոչ թե առևանգել։ 2013թ. մարտի 15-ին քոլեջ է գնացել, քանի որ դա նրան հանդիպելու միակ վայրն է եղել և ձեռքից բռնելով, ոչ թե ուժով, այլ ուղղակի բռնելով միասին նստել են պատահական տաքսի ավտոմեքենա ու գնացել են զրուցելու։ Զրուցելուց հետո ինքն աղջկան տուն է ճանապարհել։ Ամբաստանյալը հայտնել է նաև, որ ինքը միայնակ է եղել, իր հետ ոչ մի ընկեր չի եղել, և ոչ մի փակ տարածք ինքն աղջկան չի տարել, իրենք զրուցել են բացօթյա վայրում։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել