Թեմաներ
Ուրբաթ 01 / 03 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/03/2025   10:28 Թուրքիայում բերման է ենթարկվել Ամանորի գիշերը քրիստոնեկան եկեղեցիների ընկերակցության վրա հարձակում գործած երեք կասկածյալ 01/03/2025   10:26 Փաշինյանն այս տարվա մեջ առաջին անգամ գնացել է աշխատանքի 01/03/2025   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 01/02/2025   23:20 Գիտնականները նախազգուշացրել են սրտի համար միայնակության վտանգի մասին 01/02/2025   20:14 Ավտովթար՝ Երևանում․ 18-ամյա վարորդը, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական, «BMW»-ով բախվել է խանութի ապակեպատ պատին և դռանը 01/02/2025   19:47 Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու մեր առաքելությանը․ ԵՄ առաքելություն 01/02/2025   19:35 Գիտնականները նշել են այն հիվանդությունները, որոնք կարող են 2025 թվականին նոր համավարակներ առաջացնել 01/02/2025   19:00 Հայկական արբանյակի «մոլորությունը»՝ Տիեզերքում և նախաքննական մարմիններում 01/02/2025   18:18 The Sun-ը հայտնում է Ասադի նկատմամբ ՌԴ-ում կատարված մահափորձի մասին. պաշտոնական Մոսկվան լռում է 01/02/2025   15:06 Արտակարգ դեպք՝ Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ․ մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով 01/02/2025   14:54 Ադրբեջանում թանկացրել են գազի ու էլեկտրաէներգիայի սակագները 01/02/2025   13:58 Չեռնոգորիայում հրաձգության հետևանքով  զոհերի թիվը հասել է  12-ի, որոնց թվում կան երեխաներ. երկրում սուգ է հայտարարվել   01/02/2025   11:53 ՌԴ-ում սկսել է գործել միգրանտներին արտաքսելու ռեժիմը 01/02/2025   10:46 Կրակոցներ` Նյու Յորքի գիշերային ակումբերից մեկում. հաղորդվում է 11 տուժածի մասին (տեսանյութ) 01/02/2025   10:15 Փրկարար ծառայությունը զգուշացնում է փակ ճանապարհի մասին 01/01/2025   23:28 Երկրի վրա մագնիսական փոթորիկը ուժգնացել է մինչև նախավերջին մակարդակ. խափանումներ են հնարավոր նաեւ նավիգացիայում 01/01/2025   22:54 Խոշոր վթար Թուրքիայում. միկրոավտոբուսների բախվելու հետեւանքով տուժել է 27 մարդ 01/01/2025   22:20 Առինջում` ռեստորանի մոտ, բախվել են երկու «Mercedes-Benz». կան տուժածներ 01/01/2025   21:41 Սպառնալիքներից կարող ենք խուսափել 2025թվականին. ինչպե՞ս. մանրամասնում է Էդգար Ղազարյանը (տեսանյութ) 01/01/2025   17:00 Թող արդարությունը հաղթանակի, և մենք փրկենք մեր հոգևոր-մշակութային ժառանգությունը.Արցախի թեմի առաջնորդ 01/01/2025   16:43 Իրանցի դիվանագետը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. դժգոհ են մնացել Արդաբիլում Իլհամ Ալիևի հասցեին հնչեցրած հայտարարություններից 01/01/2025   16:29 Նախորդ տարին որեւէ դրական բան չբերեց, Ամանորը դիմավորում ենք բարդ շրջանում. Սուրենյանց (տեսանյութ) 01/01/2025   16:16 «Գազպրոմը» այսօրվանից դադարեցրել է Ուկրաինայի տարածքով ԵՄ գազի մատակարարումը 01/01/2025   16:06 Ինչ եղանակ է նախատեսել նոր տարին` առաջիկա օրերի համար 01/01/2025   16:00 Ալիեւը Հայաստանի նկատմամբ սպառնալից հայտարարություններ է հնչեցրել անգամ ամանորյա ուղերձում 01/01/2025   12:01 «Փաստինֆո»-ն շնորհավորում է բոլորիս Ամանորը.թող այն արժանապատվությունը վերականգնելու տարի լինի 01/01/2025   11:45 Ամանորի գիշերը ավտոմեքենա է այրվել 01/01/2025   11:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ գիշերը կատարվեց Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք 01/01/2025   01:49 Ժամանակն է, որ մաքրենք քարերը մեր ճանապարհից ու վեր ելնենք մեր հաջողության լեռները. Արման Թաթոյան 01/01/2025   01:37 Մեր նահատակներին մենք ՀԱՅՐԵՆԻՔ և ՊԱՏԻՎ ունենք վերադարձնելու. Սրբազան 01/01/2025   01:05 Մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք. Նիկոլ Փաշինյան 01/01/2025   00:43 Նորոգված կյանքով կարող պիտի լինենք կերտել նոր իրականություն. Վեհափառ 12/31/2024   19:15 Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ 12/31/2024   14:41 Ցանկացած դժվարություն հաղթահարելի է. Ռոբերտ Քոչարյան 12/31/2024   14:33 Ինչ եղանակ է սպասվում Ամանորի գիշերն ու առաջիկա օրերին 12/31/2024   11:43 Այսօր էլ առավել լկտի ու ինքնագոհ իրենց պահում են բոլոր նրանք, ում հանցավոր անգործությամբ, պայմանավորվածությամբ հանձնվեց Արցախը. Աբրահամյան 12/31/2024   11:35 Ազգային պետությունը և պետականությունը՝ Հայ մնալու պայման և անհրաժեշտություն 12/31/2024   11:26 Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 12/31/2024   10:24 Կազանի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները 12/31/2024   10:07 Հայաստանում կա փակ ճանապարհ, իսկ Լարսը բաց է 12/31/2024   01:51 Երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում` 4 բալ ուժգնությամբ 12/30/2024   21:48 Գագիկ Ծառուկյանի անակնկալը աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանին ու նրա մարզչին (տեսանյութ) 12/30/2024   21:36 Կարծրատիպեր կոտրվեցին Հայաստան, Վրաստան, Սիրիա. 2025 թ. դիմավորում ենք լարված տարածաշրջանում․ Բալասանյան (տեսանյութ) 12/30/2024   21:21 ՊԵԿ փոխնախագահի պաշտոնակատար Աշոտ Մուրադյանն ազատվել է աշխատանքից 12/30/2024   21:07 Գիտնականները կանխատեսում են ուժեղ մագնիսական փոթորիկ Ամանորի գիշերը 12/30/2024   20:55 Բժիշկը նշել է թութքից խուսափելու ուղիները 12/30/2024   20:39 Թուրքիան և Ադրբեջանը պայմանավորվել են ավելացնել սահմանային անցակետերի թողունակությունը 12/30/2024   20:26 Ավտովթար՝ Արմավիրի մարզում․ Էջմիածին-Մարգարա ճանապարհին բախվել են «Nissan Tiida»-ն և «Hyundai Santamo»-ն․ վերջինները հայտնվել են ջրատարում․ կա 6 վիրավոր 12/30/2024   20:14 Տարեվերջը ևս մեկ առիթ է հիշելու մեր բոլոր քաղբանտարկյալներին. Տիգրան Աբրահամյան 12/30/2024   19:59 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
01/01/2025   16:00 Ալիեւը Հայաստանի նկատմամբ սպառնալից հայտարարություններ է հնչեցրել անգամ ամանորյա ուղերձում 01/02/2025   11:53 ՌԴ-ում սկսել է գործել միգրանտներին արտաքսելու ռեժիմը 01/01/2025   16:43 Իրանցի դիվանագետը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. դժգոհ են մնացել Արդաբիլում Իլհամ Ալիևի հասցեին հնչեցրած հայտարարություններից 01/01/2025   23:28 Երկրի վրա մագնիսական փոթորիկը ուժգնացել է մինչև նախավերջին մակարդակ. խափանումներ են հնարավոր նաեւ նավիգացիայում 01/02/2025   15:06 Արտակարգ դեպք՝ Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ․ մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով 01/01/2025   11:45 Ամանորի գիշերը ավտոմեքենա է այրվել 01/02/2025   18:18 The Sun-ը հայտնում է Ասադի նկատմամբ ՌԴ-ում կատարված մահափորձի մասին. պաշտոնական Մոսկվան լռում է 01/01/2025   21:41 Սպառնալիքներից կարող ենք խուսափել 2025թվականին. ինչպե՞ս. մանրամասնում է Էդգար Ղազարյանը (տեսանյութ) 01/02/2025   10:15 Փրկարար ծառայությունը զգուշացնում է փակ ճանապարհի մասին 01/02/2025   14:54 Ադրբեջանում թանկացրել են գազի ու էլեկտրաէներգիայի սակագները 01/02/2025   19:00 Հայկական արբանյակի «մոլորությունը»՝ Տիեզերքում և նախաքննական մարմիններում 01/02/2025   13:58 Չեռնոգորիայում հրաձգության հետևանքով  զոհերի թիվը հասել է  12-ի, որոնց թվում կան երեխաներ. երկրում սուգ է հայտարարվել   01/01/2025   22:54 Խոշոր վթար Թուրքիայում. միկրոավտոբուսների բախվելու հետեւանքով տուժել է 27 մարդ 01/01/2025   16:16 «Գազպրոմը» այսօրվանից դադարեցրել է Ուկրաինայի տարածքով ԵՄ գազի մատակարարումը 01/01/2025   22:20 Առինջում` ռեստորանի մոտ, բախվել են երկու «Mercedes-Benz». կան տուժածներ 01/01/2025   12:01 «Փաստինֆո»-ն շնորհավորում է բոլորիս Ամանորը.թող այն արժանապատվությունը վերականգնելու տարի լինի 01/01/2025   16:06 Ինչ եղանակ է նախատեսել նոր տարին` առաջիկա օրերի համար 01/01/2025   16:29 Նախորդ տարին որեւէ դրական բան չբերեց, Ամանորը դիմավորում ենք բարդ շրջանում. Սուրենյանց (տեսանյութ) 01/02/2025   10:46 Կրակոցներ` Նյու Յորքի գիշերային ակումբերից մեկում. հաղորդվում է 11 տուժածի մասին (տեսանյութ) 01/02/2025   23:20 Գիտնականները նախազգուշացրել են սրտի համար միայնակության վտանգի մասին

Անչափահասին խոստացել է դերասան դարձնել, փոխարենը դրդել է մուրացկանության 08/28/2013   18:49  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

 
Երևանի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի, այսօր սկսվեց մուրացկանությամբ զբաղվելու համար երկու և ավելի երեխաների հավաքագրելու, նրանց շահագործելու և գողության մեջ ներգրավելու գործով դատաքննությունը: 
 
 Նախնական դատական նիստին դատավարության բոլոր մասնակիցները չէին ներկայացել, մասնավորապես ներկա չէին գործով տուժող Արարատ Կիրակոսյանը և իր ներկայացուցիչը, սակայն դատարանը գտավ, որ նրանց բացակայությամբ հնարավոր է անցկացնել առաջին դատական նիստը եւ սկսվեց դատաքննությունը։
 
Դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացությունը, համաձայն որի Արման Գիվարգիզովը երկու և ավելի երեխաների շահագործելու դիտավորությամբ, օգտագործելով տասնութ տարին չլրացած` Արարատ Կիրակոսյանի, Միսակ Բասեյանի և Վռամ Ղազարյանի` ծնողական հսկողությունից դուրս մնալու և փողոցում հայտնվելու առումով վերջիններիս վիճակի խոցելիությունը, 2013թ. հունվար ամսին, խաբեությամբ` հետագայում բարեկեցիկ կյանքով ապահովելու, նյութական վիճակը բարելավելու և այլ կեղծ խոստումներով, մուրացկանությամբ զբաղվելու համար հավաքագրել է մինչև մարտի 19-ը և նրանց դրել և պահել է շահագործման մեջ` ստանալով և տնօրինելուվ Երևանի տարբեր փողոցներում վերջիններիս կողմից մուրացկանությամբ վաստակած գումարները:
 
Նախաքննությամբ պարզ է դարձել, որ Ա. Գիվարգիզովը  2013թ. հունվարի կեսերին Մաշտոցի պողոտայում գտնվող ինտերնետ ակումբում ծանոթացել է գործով տուժող, անչափահաս Արարատի հետ, ապա օգտվելով անփաչահասի խոցելի վիճակից՝  վերջինս փախել էր  տնից, բնակության վայր չուներ, հայրը վաղուց լքել էր ընտանիքը ու  մեկնել ՌԴ,  մուրացկանությամբ զբաղվելու համար հավաքագրել  ու մինչև մարտի 19-ը  շահագործել է նրան:  
 
Արարատին խոստանալով՝ անձնագիր ու վարորդական իրավունքի վկայական ձեռք բերել, իր հետ ՌԴ Ռոստով քաղաք տանել, մեծահարուստ աղջկա հետ ամուսնացնել և բարեկեցիկ կյանքով ապահովելու, ընտանիքից հեռացած նրա հորը գտնել և նրանց հանդիպումը կազմակերպել: Սակայն քրեական գործի նյութերի համաձայն,  մեղադրյալը   ստացել ու տնօրինել է Երևանի տարբեր փողոցներում վերջինիս կողմից մուրացկանությամբ վաստակած, ընդհանուր՝ մոտ 250.000 ՀՀ դրամ գումարը: 
 
2013թ. հունվարի 18-ին Ա. Գիվարգիզովը գործով մյուս տուժող Վռամի հետ ևս ծանոթացել է նույն  ինտերնետ ակումբում, օգտագործելով մուրացկանությամբ զբաղվող երեխայի վիճակի խոցելիությունը, խոստացել է  նրա համար անձնագիր ու վարորդական իրավունքի վկայական ձեռք բերել,  բացի այդ խոստացել է  բջջային հեռախոս գնել, ինչպես նաև դերասանի կարիերա, ապա՝ մուրացկանությամբ զբաղվելու համար նույն օրը հավաքագրել է Վռամին:
 
Հավաքագրելուց հետո  հաջորդ օրերին հունվարի 19-ին ու 20-ին անչափահասին  շահագործելու ընթացքում նա ստացել և տնօրինել է Երևանի տարբեր փողոցներում  Վռամի  կողմից մուրացկանությամբ վաստակած, ընդհանուր՝ շուրջ 7.400  դրամ գումարները:
 
Ա. Գիվարգիզովը  2013թ. հունվարի վերջերին, գործով դեռևս չպարզված օրը, Երևանի Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեսել է «Թիվ 1 հատուկ կրթահամալիրի» սան, մուրացկանությամբ զբաղվող, սույն գործով տուժող, տասնութ տարին չլրացած Միսակին,  ծանոթացել  նրա հետ: Օգտագործելով ծնողական հսկողությունից դուրս մնալու առումով վերջինիս վիճակի խոցելիությունը,  այս անգամ անչափահասին շահագրգռելով 250.000 ՀՀ դրամ  աշխատավարձով  որպես թիկնապահ աշխատանքի  ընդունելու կեղծ  խոստումով,  բոլորի համար կիրառելի այլ՝   նրա համար անձնագիր և վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու, իր հետ ՌԴ Ռոստով քաղաք տանելու և բարեկեցիկ կյանքով ապահովելու կեղծ խոստումներով, մուրացկանությամբ զբաղվելու համար հավաքագրել է Միսակին և շուրջ 5 օր  շահագործել նրան՝ ստանալով և տնօրինելով Երևանի տարբեր փողոցներում մուրացկանությամբ նրա վաստակած, ընդհանուր՝  շուրջ 25.000 ՀՀ դրամ գումարները:
 
Ըստ մեղադրական եզրակացության  բացի մուրացկանությունից  Ա.  կազմակերպել ու անչափահասներին ներգրավել է գողության մեջ:    2013թ. հունվարի վերջերին, գործով դեռևս չպարզված օրը, իր կողմից շահագործման վիճակում գտնվող Արարատին, Միսակին և իրենց հետ նույն հարկի տակ բնակվող անչափահաս Ա. Հովհաննիսյանին հայտնել է, որ պատրաստվում է զբաղվել օգտագործված եվրոպական հագուստի առևտրով, որի համար իրեն անհրաժեշտ է 50.000 ՀՀ դրամ և քանի որ տղաները չեն կարող այդքան գումարը  1-2 օրում մուրացկանությամբ հավաքել այդքան գումար, ուստիև պետք է կատարեն գողություն։
 
Նրա կազմակերպմամբ, անչափահասները ներգրավվել են հանցագործության մեջ։  Մասնավորապես «Գոլդուեյ» ՍՊԸ-ին պատկանող՝ «Շկոդա» մակնիշի՝ Տ7181 համարանիշի ավտոմեքենայից գաղտնի հափշտակել են գազի գլանանոթը՝ «Գոլդուեյ» ՍՊԸ-ին պատճառելով զգալի չափերով՝ 120.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Գողացված գազի գլանանոթը Ա.Հովհաննիսյանը մի քանի օր անց  30.000 ՀՀ դրամով վաճառել է և գումարը տվել Արման  Գիվարգիզովին։ 
 
Կատարած արարքների համար ամբաստանյալ Արման Գիվարգիզովին մեղադրանք է առաջադրվել միևնույն ժամանակն 3 հոդվածներով, մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի  132.2  -րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 165-րդ հոդվածի 1-ին ամսով և 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի  1, 3 կետերով:
 
Մեղադրանք է առաջադրվել նաև Ալբերտ Հովհաննիսյանին, որ նա անչափահասներ Միսակ Բասեյանի և Արարատ Կիրակոսյանի հետ, նախնական համաձայնությամբ, ներգրավվել և մասնակցել է Արման Գիվարգիզովի կողմից կազմակերպված  գողությանը:
 
Ամբաստանյալներից Ա. Գիվարգիզովը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց, իսկ Ալբերտ Հովհաննիսյանը հակառակը՝ ընդունեց առաջադրված մեղադրանքը: Դատարանն այսօր սահմանեց նաեւ ապացույցների հետազոտման հաջորդականության կարգը, ըստ որի նախ կհարցաքննվեն վկաները, ապա տուժողները, եւ վերջում ամբաստանյալները ու անցավ վկաների հարցաքննությանը։ 
 
Դատարանն այսօր հասցրեց լսել 2 վկայի։ Նախ հարցաքննվեց Բախտամյան Լիաննան, ով հանդիսանում է տուժող Վռամ Ղազարյանի մայրը և որդու օրինական ներկայացուցիչը։ Վկան հայտնեց, որ որդին հաճախում է գիշերօթիկ դպրոց: Հունվարի 18-ին որդին տանից դուրս է եկել  և ինտերնետ ակումբ գնացել ու  տուն չի վերադարձել։  Մայրն անհանգստանալով փորձել է որդուն գտնել այն վայրերում, որտեղ սովորաբար լինում է տղան, սակայն ապարդյուն, զանգահարել է, բայց տղայի հեռախոսը անհասանելի է եղել: Այնուամենայնիվ, ինչպես նշեց վկան, չի շտապել ոստիկանություն դիմել, որոշել է սպասել:
 
Որդու անհետանալու հաջորդ օրը  զանգահարել է Արման անունով մի երիտասարդ՝  ասելով, որ «ձեր տղան իմ մոտ է»: Վկայի պնդմամբ  2 օր որդին մնացել է Արմանի մոտ, վերջինս տղայի մոր հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել է, որ Վռամին նոր հագուստներ կգնի ու կօգնի դերասան դառնալու հարցում:
 
Վկան նշեց, որ տղան ոգևորվել է այդ հանգամանքից և մնացել Արմանի մոտ, սակայն,  2 օր հետո տուն վերադառնալով  որդին  լացակումած մորը պատմել է, որ ինքը մուրացկանությամբ է զբաղվել, իսկ հավաքած գումարները տվել  Արմանին, վերջինս էլ խոստացել է այդ գումարներով  նոր հագուստ գնել Վռամի համար, սակայն խոստացված հագուստները այդպես էլ չի գնել:
 
Հաջորդը հարցաքննության հրավիրվեց Քասթինգ ստուդիայի աշխատակից  Անի Հարությունյանը: Նշված ստուդիան գտնվել է Մաշտոցի պողոտայում՝ Դերասանի տան շենքում, որը, ինչպես վկան նշեց, իր աշխատանքի անցնելուց մի քանի օր անց   տեղափոխվել է Բաղրամյան պողոտա: Վկայի խոսքով նա այդտեղ աշխատել է 10 օր: Վկան հայտնեց, որ իրենց գրասենյակում   տեսել է գործով տուժող Միսակ Բասեյանին և Ալբերտ Հովհաննիսյանին և երբ Արմանը նրանց ինչ որ տեղ է ուղարկել՝  փոխանցելով թղթի մի կտոր, բայց թե ինչ է եղել այդ թղթի վրա գրված վկան չի իմացել: Վերադառնալով՝  Արամը նրանց հարցրել է «աղջիկ ա, թե տղա»։ Ինչպես հետագայում վկան պարզել էր, եթե տղաները  գումար հավաքել են, ապա տղայա, եթե ոչ, ապա աղջիկ:
 
Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին, որի ժամանակ  կշարունակվի վկաների հարցաքննությունը:
 
 
 

Արխիվ

[]