Թեմաներ
Երեքշաբթի 05 / 07 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/06/2024   23:49 Սա մի ընթացք է, որի երկարաժամկետ դրական արդյունքները մենք դեռ տեսնելու ենք. Քրիստինե Վարդանյան 05/06/2024   23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ 05/06/2024   23:18 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/06/2024   22:57 Էրդողանը բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ 05/06/2024   22:38 Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել, որովհետև ձեր խարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու․ Արտակ Զաքարյան 05/06/2024   22:22 Սի Ցզինպինը Ֆրանսիային կոչ է արել օգնել դիմակայել նոր սառը պատերազմին 05/06/2024   22:01 Քաղաքացին Բագրատ Սրբազանին նվիրեց 44-օրյա պատերազմի բեկորներից պատրաստված նուռը 05/06/2024   21:40 AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել մի շարք դեսպաններին 05/06/2024   21:21 ԱՄՆ-ում տղամարդը ծառայության ընթացքում փորձել է գնդակահարել հոգևորականին 05/06/2024   21:09 Կայացել է «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը 05/06/2024   20:59 Կիպրահայոց թեմն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/06/2024   20:34 Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/06/2024   20:19 Տավուշից մեկնարկած երթը 30 000 -50 000-ով կմտնի Երևան. Ալեն Սիմոնյանը ու մյուսները թող հանգիստ նստեն տեղներն ու սպասեն, իմպիչմենտի ժամանակը գալու է. Արթուր Գևորգյան 05/06/2024   20:13 Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում է ցանկացած բռնություն. հայտարարություն 05/06/2024   20:09 ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի զրույցից հետո կարող է որոշակի հստակեցում լինել. Արմեն Բադալյան 05/06/2024   19:59 Չափագրողները հասել են Կիրանցի դաշտ 05/06/2024   19:38 Ռուսաստանը սկսում է միջին և փոքր հեռահարության հրթիռային համակարգերի արտադրությունը 05/06/2024   19:32 Բաքվի հետ «պինգ-պոնգ» դիվանագիտությամբ հարցեր ենք կարգավորել. Արարատ Միրզոյան 05/06/2024   19:22 ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են 05/06/2024   19:16 Իմ երեխան, ձեր երեխան իր հայրենիքում օրորոցը անվտանգ դնելու տեղ ունենա. նշանաբանով եզդիական համայնքը միանում է շարժմանը 05/06/2024   19:06 Պայքարին միանալը մի նշանաբան ունի, որ իմ ու ձեր երեխաներն իրենց հայրենիքում անվտանգ պայմաններում օրորոցը դնելու տեղ ունենան, մայրերը՝ մայրենի լեզվով օրորոցային երգեն․ եզդիական համայնքի ներկայացուցիչ 05/06/2024   18:49 Փաշինյանն ու Պուտինը մայիսի 8-ին հանդիպում կունենան 05/06/2024   18:38 Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները միացել են երթին 05/06/2024   18:32 Ոտքի՛ քանի չի հանձնել. գրառումները հասել են Տաթեւ 05/06/2024   18:25 Իլհամ Ալիևը ևս չի մասնակցի Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթին 05/06/2024   18:19 Քաղաքացիները շարժվում են դեպի Սոլակ գյուղ 05/06/2024   18:12 Արդյո՞ք մենք այն հասարակությունն ենք, որի հետ միայն Քրեական օրենսգրքով է պետք խոսել. Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում հանդես է եկել եզրափակիչ ելույթով 05/06/2024   18:05 Մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/06/2024   17:44 Երթի ամենափոքրիկ մասնակիցը 05/06/2024   17:38 Մոսկվայում Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեսպանները կանչվել են ԱԳՆ 05/06/2024   17:31 Էլ ո՞նց պիտի հնչի իշխանափոխության պահանջը, մինչև հիմա որ հնչել է՝ միանգամից հրաժարակա՞ն է տվել. Կարեն Քոչարյան 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/06/2024   17:08 Մարդն առավոտը գա գործի, երեկոյան գնա տուն՝ 10 մատը տեղը, քիթ, ձեռք, ոտք ջարդած չլինի. Ստեփանյան (տեսանյութ) 05/06/2024   16:53 Մոսկվա-Օրենբուրգ ինքնաթիռը տագնապի ահազանգ է տվել և հետ վերադարձել Մոսկվա 05/06/2024   16:49 Ամեն ինչ լավ է լինելու․ Արամոն և արվեստի այլ գործիչներ միացել են շարժմանը 05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/06/2024   16:16 Նահատակված Արամ Ղուլարյանի հայրը վիրահատությունից հետո միացել է երթին 05/06/2024   16:13 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցների ու հայտարարությունների նկատմամբ հանրության հետաքրքրությունը նվազել է. Վարկանիշի անկման եւս մեկ ցուցիչ 05/06/2024   15:51 Ի՞նչ հարց ուղղեմ Նիկոլ Փաշինյանին. մենք հարցը տվել ենք, պատասխանը ծեծով ենք ստացել. Բագրատ սրբազան 05/06/2024   15:50 Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը 05/06/2024   15:43 Լեզուն, որ ասում է՝ Արցախն Ադրբեջան է, պետք է կտրես․ Տեր Հովհաննես 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 05/06/2024   15:11 Իրավապաշտպանները նախապես կազմակերպում են քաղաքացիների իրավական պաշտպանությունն ապահովելու աշխատանքները․ հայտարարություն 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/06/2024   14:46 Ինչ ասել եմ ճիշտ եմ ասել․ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Պետդումայի գրության պատասխանն ուղարկվել է 05/06/2024   14:45 Ականի պայթյունի 2-րդ դեպքն է գրանցվել, քանի որ պրոֆեսիոնալ ականազերծող չկա՝ շատերը դիմումը գրում, դուրս են գալիս, որ էդ խարանը իրենց վրա չլինի. Դանիելյան 05/06/2024   14:39 Տիրան Խաչատրյանը միացել է Սրբազանի նախաձեռնած երթին (տեսանյութ)
05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/06/2024   15:37 Բագրատ Սրբազանի խոսքը տեղ է հասել. արձագանքում են կառավարությունից 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/06/2024   14:59 Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ-որ մենք ենք արել, նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/06/2024   15:15 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի օպերատիվ գծով տեղակալի գործով պաշտպանը դեմ է լրագրողների ձայնագրառմանը 08/21/2013   19:54  |  Քրեական խրոնիկոն

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի օպերատիվ գծով տեղակալ Դավիթ Մուրադյանի դատապաշտպան Սեյրան Գրիգորյանը դեմ է լրատվամիջոցների կողմից դռնբաց դատական նիստը ձայնագրառելուն։ Այդ մասին փաստաբանը բարձրաձայնեց այսօրվա դատական նիստում՝ միջնորդելով Երևանի  Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանին արգելել  լրագրողին (այդ պահին դատական նիստին ներկա էր միայն  «Փաստինֆո»-ի լրագրողը)՝ ձայնագրել դատական նիստը, ինչը դատարանը մերժեց։

Հիշեցնենք, որ ամբաստանյալ Դ. Մուրադյանը մեղադրվում է   առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու մեջ։ Դատավարության բոլոր կողմերն այսօր ներկայացել էին նիստին եւ դատարանը հնարավորություն ստացավ սկսել դատաքննությունը։ 
 
Դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացությունը, ըստ որի Դ. Մուրադյանը միջին ծանրության հանցագործություններ կատարելու համար 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Ա. Հակոբյանից պահանջել և, որպես կաշառք, վերջինից անձամբ և նրա կնոջ միջոցով ստացել է ընդհանուր առմամբ 1.631.320 ՀՀ դրամին համարժեք 4.000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև 540.000 ՀՀ դրամ արժողության կահույք: Ձեռք բերված ապացույցների համաձայն` Դ. Մուրադյանը կաշառքը պահանջել է դատապարտյալին առանց բավարար հիմքերի քրեակատարողական հիմնարկի բուժմաս ընդունելու և տևական ժամանակ այնտեղ պահելու, կնոջ հետ ոչ պլանային երկարատև և կարճատև տեսակցություններ տրամադրելուն նպաստելու, ինչպես նաև` պատժախցի վերանորոգումը թույլատրելու, այն կահավորելու և սահմանված կարգի խախտմամբ, բջջային հեռախոս պահելու ու դրանից օգտվելու թույլտվության համար:
 
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2012թ ընթացքում նույն դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատմանն իր լիազորությունների շրջանակում նպաստելու համար Դ. Մուրադյանը 2 անգամ կաշառք է պահանջել և ստացել, ապա վերադարձրել` չկարողանալով լուծել նրա պայմանական վաղաժամկետ ազատման հարցը:
 
Ամբաստանյալը դատարանում հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում և որ կաշառք չի վերցրել: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը ամբաստանյալին հիշեցրեց, որ նախաքննության ընթացքում վերջինիս ցուցմունք է տվել, որ ինչ-որ գործողություններ արել է, սակայն այդ մասին դատարանը կանդրադառնա դատաքննության ընթացքում ամբաստանյալի ցուցմունքի ժամանակ: Սահմանված ապացույցների հետազոտման կարգի համաձայն՝ դատարանն անցավ վկաների հարցաքննությանը և այսօր հարցաքննեցին դատակոչված վկաներից 3-ին:
 
Վկա Վարդան Եղիազարյանը, ով հանդիսանում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժծառայության պետ, նշեց, որ տուժող Արտակ Հակոբյանը «Գորիս» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխվելուց հետո ը մի շարք բողոքներ է ներկայացրել առողջության հետ կապված՝ նշելով անգամ, թե սրտի կաթված է տարել, ինչը հետազոտման ընթացքում հերքվել է:
Վկան նաև  նշեց, որ դատապարտյալը ստացիոնար բուժման կարիք չի ունեցել և կարող էր շարունակել ընդհանուր պայմաններում կրել իր պատիժը:
Դատավորի հարցին, թե վկան ինչպես կբնութագրեր դատապարտյալ Արտակ Հակոբյանին, վկան չշտապեց կոնկրետ պատասխան տալ: Արդյունքում դատարանը  նկատեց, որ վկան ոչ մի հարցին ուղիղ պատասխաններ չի տալիս:
 
Հաջորդը վկայության հրավիրվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասի պետ Սուրեն Թադևոսյանը, վերջինս Արտակ Հակոբյանին բնութագրեց որպես ակտիվ դատապարտյալ՝ արձանագրելով , որ  նա հակում ուներ ինքնավնասման, ինչպես նաև բուժում էր ստանում նյարդահոգեբանի մոտ: Վկան նաեւ հատնեց, որ  իր՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում աշխատանքի անցնելու հաջորդ օրը դատապարտյալ Հակոբյանը դուրս է գրվել ՔԿՀ-ի բուժմասից:
 
Մեղադրող դատախազը գտավ, որ վկայի ցուցմունքներում էական հակասություններ կան և միջնորդեց ընթերցել վկայի՝ նախաքննական մարմնին տված ցուցմունքը, ըստ որի  վկան որոշել էր Արտակին դուրս գրել հիվանդանոցից, ինչի մասին իմանալով Դավիթ Մուրադյանը կանչել է Ս.Թադեւոսյանին եւ կարգադրել  դուրս չգրել և այնպես անել, որ դատապարտյալը մնա քրեակատարողական հիմնարկի բուժմասի խցում: Իսկ վկան այդ ժամանակ պատասախանել է Մուրադյանին, որ ինքը բժիշկ է  և չի կարող այլ բան գրել:
 
Վկան դատարանում ևս նշեց, որ վեճ եղել է, բայց ավելացրեց, որ դա աշխատանքային  բնույթ է կրել: Իսկ երբ դատախազը հարց հնչեցրեց, թե «այդ դեպքում  ինչու էր Ձեր հետ վիճում, եթե Դուք չեք դուրս գրել Արտակին»՝ վկան  ևս խոստովանեց, որ ցուցմունքներում հակասություններ կան:
 
Պաշտպանական կողմն էլ, փորձելով օգնել վկային, պարզաբանեց, թե վկան չի դուրս գրել դատապարտյալին հիվանդանոցից, այլ՝ հանձնաժողովը:
 
Երրորդ վկան՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման  բաժնի մասնագետ Սահակ Ստեփանյանն էր, ով պնդեց նախաքննական մարմնին տված ցուցմունքը և նշեց, որ ինքը 2 անգամ խուզարկությամբ դատապարտյալ Արտակ Հակոբյանի մոտից հեռախոս է առգրավվել, առաջին անգամ հայտնաբերված հեռախոսի մասին արձանագրություն չի կազմել:
 
Վկան նաև նշեց, որ Մուրադյանը պահանջել է հեռախոսը հանձնել վկային,  իսկ երբ 1,5 ամիս հետո  դատապարտյալի  մոտից կրկին  հեռախոս է առգրավել, ապա արդեն  կազմել է արձանագրություն, բայց չի տվել Մուրադյանին այլ հանձնել է այնտեղ, որտեղ որ պետք է հանձնեն խուզարկությամբ հայտնաբերված իրերը:
 
Վկան նշեց, որ դատապարտյալ Հակոբյանի  մոտից առգրավված հեռախոսները նույն են եղել, իսկ ամբաստանյալի այն հարցին, թե վկան որտեղից գիտի, որ նույն հեռախոսներն են, Ս.Ստեփանյանը պատասխանեց, որ մաշվածությունից, ինչպես նշել էր նախաքննական  ցուցմունքում:
 
Այդուհանդերձ, դատախազը միջնորդեց հրապարակել նաև վերջին վկայի ցուցմունքը. պարզվեց նախաքննության ընթացքում վկան նշել էր, որ առաջին խուզարկությամբ հայտնաբերված հեռախոսի մասին ևս արձանագրություն ինքը կազմել է:
 
Հաջորդ օգոստոսի 24-ին կայանալիք նիստում կշարունակվի վկաների հարցաքննությունը:
 

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]