ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մանկասպան մոր Վերաքննիչ բողոքը մերժվել է 08/19/2013 13:02 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Վերաքննիչ դատարանը մերժել է նորածնին դաժանորեն սպանելու համար դատապարտված Աբովյան քաղաքի բնակչուհի, 28-ամյա Վարդուշ Ալլաբյանի վերաքննիչ բողոքը` գտնելով, որ նրա նկատմամբ նշանակված 2 տարվա ազատազրկումը համապատասխանում է ամբաստանյալի կատարած հանցանքի ծանրությանը:
Վերաքննիչ դատարանն անհիմն է համարել ամբաստանյալ Վ. Ալլաբյանի վերաքննիչ բողոքի պատճառաբանությունն այն մասին, թե իր նկատմամբ նշանակվել է խիստ պատիժ:
Նորածնին սպանած մայրը իր բողոքը հիմնավորել է նրանով, որ դատարանը հաշվի չի առել իր խնամքին մինչև 14 տարեկան երկու անչափահաս երեխաներ ունենալու հանգամանքը և իր նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի դրույթները չկիրառելը ծանր հետևանքներ կառաջացնի ընտանիքի և երեխաների համար:
Հիշեցնենք, որ ամբաստանյալի միջնորդությամբ 1-ին ատյանի դատարանում գործը քննվել էր արագացված դատաքննության կարգով եւ Վ.Ալլաբյանը ընդունել էր առաջադրված մեղադրանքը, ըստ որի 2012թ հունիս-հուլիս ամիսների ընթացքում սեռական հարաբերություն ունենալով ոմն Արտակի հետ՝ հղիացել է և 2013 թվականի մարտի 10-ին ժամը 22:25-ին «Աբովյանի ծննդատուն» ՓԲԸ-ում ծննդաբերել է արական սեռի երեխա: 2 ժամ անց տեղափոխվել է հիվանդասենյակ՝ երեխայի հետ համատեղ կացության համար: Վ.Ալլաբյանը՝ Սարո Մովսեսյանի հետ համատեղ կյանքից ունենալով 2 անչափահաս երեխաներ, ի սկզբանե դեմ է եղել ծննդաբերությանը, և քանի որ հղիությունն անցանկալի է եղել, երեխայից ազատվելու նպատակով ծննդաբերելուց հետո տեղում նրա մոտ մտադրություն է առաջացել սպանելու նորածին երեխային: Նա անկողնու ծածկոցով փակել է երեխայի բերանը, այնուհետև` ձեռքերով սեղմել նրա դեմքը, անկողնու վրայից հրել է նորածնին և նրա գլուխը հարվածել է անմիջապես անկողնու կողքին դրված պահարանին՝ նորածինը դեմքի մասով ընկել է հատակին, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ և մահացել:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Յ.Բաղդասարյանի նախագահությամբ, 14.06.2013թ. դատավճռում վկայակոչել է ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 04.04.2013թ. եզրակացությունն, ըստ որի Վարդուշ Ալլաբյանը որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել և ներկայումս նույնպես չի տառապում: Նրա մոտ հայտնաբերվում են «Բնավորության փսիխոպատիկ գծեր», սակայն հիշյալ անձնային առանձնահատկությունները արտահայտված չեն այն աստիճանի, որպեսզի զրկեին նրան իր գործողությունների համար հաշիվ տալու և դրանք ղեկավարելու ունակությունից ինչպես իրավախախտումը կատարելու պահին, այնպես էլ ներկայումս: Ուստի իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Վարդուշ Ալլաբյանին հարկ է ճանաչել մեղսունակ: «Ցուցմունք տալու ժամանակ, նա նույնպես կարող է հաշիվ տալ իր գործողություններին, ճիշտ ընկալել և վերարտադրել իր հետ կատարվածը, իր ներկա հոգեկան վիճակով նա կարող է մասնակցել դատաքննչական գործողությունների»,- նշվում է եզրակացության մեջ, որի նշված մասը ստորագրված է հանձնաժողովի նախագահ` ՀԲԿ ՓԲԸ տնօրենի տեղակալ, հոգեբույժ-փորձագետ` Ա.Գևորգյանի և բժիշկ-զեկուցող հոգեբույժ-փորձագետ` Վ.Բաբայանի կողմից:
Միաժամանակ, ըստ եզրակացության, Վարդուշ Ալլաբյանը հանցավոր արարք կատարելու պահին հետծննդաբերական շրջանում գտնվել է շփոթվածության, պատվախնդրության, տագնապի անելանելիության վիճակում, ինչն էապես ազդել է նրա գիտակցության ու վարքի վրա /եզրակացության վերը նշված` հոգեբանական մասը ստորագրված է մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս, պրոֆեսոր, հոգեբան-փորձագետ` Է.Գրին-Աբրահամյանի կողմից/:
Այսպիսով դատարանը գտել է, որ «ամբաստանյալ Վարդուշ Ալլաբյանը ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքով ապացուցված արարքը կատարել է մեղսունակության վիճակում»:
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը արագացված դատաքննության միջնորդությամբ ընդունել է մեղքը, զղջացել է կատարվածի համար, Սարո Մովսեսյանի հետ համատեղ կյանքից ունի երկու մինչև 14 տարեկան երեխաներ` Խաչատուր և Մարտին Սարոյի Մովսեսյաններ, ծնված` համապատասխանաբար` 27.07.2003թ.-ին և 31.12.2005թ.-ին, տուժողի իրավահաջորդը քաղհայցի պահանջ չի ներկայացրել, կին է, երիտասարդ է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/03/2024 08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ»
- 05/03/2024 08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»
- 05/03/2024 08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ»
- 05/03/2024 07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»
- 05/03/2024 07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/03/2024 23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ
- 05/03/2024 22:04 Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ․ Shamshyan.com
- 05/03/2024 20:52 ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 05/03/2024 16:09 ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն