Թեմաներ
Երկուշաբթի 05 / 06 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/06/2024   12:54 Սա ինքնամաքրման երթ է․ Սրբազան 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/06/2024   12:44 ՀՀ վարչապետը հանդես կգա մամուլի ասուլիսով 05/06/2024   12:33 Հայկական օրակարգի դեմ աշխատող արտաքին թշնամի ուժերը և ներքին ուժերը նույնական են իրենց խոսույթում, ինչը ևս մեկ անգամ հաստատում է՝ այս իշխանությունները հակահայ օրակարգով են շարժվում․ փորձագետ 05/06/2024   12:27 Շատ կարևոր է, որ խաղաղության պայմանագրի մեջ երկակի մեկնաբանության համար տեղ չթողնենք. Ալեն Սիմոնյան 05/06/2024   12:22 Տաւուշ. Հայոց Արդի Պատմութեան «Թաւշեայ» Թիւրիմացութեան Տապանաքարը Կամ Չարիքի Վախճանին Խորհրդանի՞շը 05/06/2024   12:22 Հներ, սեւեր չկան, սա մաքուր շարժում է, փրփուրներից են կախվում. Ռոստոմյան (տեսանյութ) 05/06/2024   12:19 Դատախազությունը գնահատական չտվեց Արցախի հայաթափմանն ու իրականացված ցեղասպանությանը. Օհանյան 05/06/2024   12:14 Հանրային քրեական հետապնդում երկու անձի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար 05/06/2024   12:10 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան 05/06/2024   12:02 ՀՅԴ Կանադայի «Սիմոն Զավարյան» երիտասարդական միությունը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը 05/06/2024   11:57 Օր 3. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում 05/06/2024   11:53 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը 05/06/2024   11:36 Մետրոն այսուհետ կգործի մինչև 24:00-ն. Ավինյան 05/06/2024   11:29 Չեխիայի Ուրարտու Հայ-Չեխական միութունը աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանը 05/06/2024   11:28 Արթուր Սուքոյանի պաշտպանը պահանջում է առերես հարցաքննել Սուքոյանին և լրագրող Դավիթ Լևոնյանին 05/06/2024   11:25 Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է շարժման մասնակիցներին լրտեսելու․ Սարգսյան 05/06/2024   11:18 Դուք ունեք հնարավորություն դառնալու անկախ, խնդրում եմ, հորդորում եմ ձեզ, դարձեք այդպիսին, տիկին Վարդապետյան. Արծվիկ Մինասյան 05/06/2024   11:12 ՀՀ և Ադրբեջանի նախարարների բանակցությունները կանցկացվեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին․ ԱԳՆ 05/06/2024   11:09 Ականի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն 05/06/2024   11:00 Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել 05/06/2024   10:56 ԱԺ-ն շարունակում է նիստը. ուղիղ 05/06/2024   10:53 Քամու հետևանքով վնասներ՝ Երևանում 05/06/2024   10:50 Ավտոմեքենաներ են բախվել, որին հաջորդել է հրդեհը. կան վիրավորներ 05/06/2024   10:39 Ականազերծման աշխատանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել 05/06/2024   10:38 Կապանի Արփիկ թաղամասում քաղաքացին սայթաքել և ընկել է քարերի վրա. նա հոսպիտալացվել է 05/06/2024   10:35 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է վիրավորանքների ամոթալի արշավ. Թաթոյան 05/06/2024   10:29 Հրդեհ՝ Սբ. Սարգիս եկեղեցու մոտ 05/06/2024   10:27 Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային 05/06/2024   10:23 Հալաբյան փողոցում BMW-ն բախվել է սյանը. կա վիրավոր 05/06/2024   10:21 Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի վրա. Աբրահամյան 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   22:00 Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից 05/05/2024   21:55 Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի 05/05/2024   21:31 «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   21:07 Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   20:41 «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը 05/05/2024   20:11 Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   19:42 Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին` գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին. թյուրքագետ 05/05/2024   19:37 Նոր սկանդալ` Բաքվի ու Թեհրանի միջեւ. հարեւանների ներքին անցուդարձին վերաբերող լուրերը` մեկ տեսաշարով 05/05/2024   19:27 Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան 05/05/2024   19:08 Բոլորիդ սպասում եմ մայիսի 9-ին` Երևանում. Բագրատ Սրբազանը` քաղաքացիներին 05/05/2024   19:02 Թուրք-ադրբեջանական մամուլը լի է փաշինյանական իշխանության աջակցության կոչերով. Գեղամյան 05/05/2024   18:38 Նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան

8 տարվա վաղեմության դաժան սպանության գործով կայացվեց ևս մեկ մեղադրական դատավճիռ 08/17/2013   13:52  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

20-ամյա Մեսրոպ Մաքոյանի  առանձին դաժանությամբ   խմբակային  սպանության  8 տարվա վաղեմության աղմկահարույց գործի վերջին մասն ևս ստացավ իր դատական հանգուցալուծումը՝ մայր գործի պես կայացվեց մեղադրական դատավճիռ:   

Այսպես, 2005թ-ի օգոստոսի 11-ին` ժամը 01-ի սահմաններում, Մեսրոպ Մաքոյանը Մարինե Հակոբյանին ուղեկցել է տուն և վերջինիս շենքի բակում  հանդիպել եղբայրներ Զավեն և Վլադիմիր Մկրտչյաններին, Հրաչ  Սահակյանին և նույն թաղամասի բնակիչ Մելքոն Վարդանյանին։ Վլադիմիր Մկրտչյանը նախատել է Մարինե Հակոբյանին չբարևելու համար և զրույցի բռնվել վերջինիս, ապա նաև Մեսրոպ Մաքոյանի հետ։  Հրաչ Սահակյանը՝    «արա»-ով դիմելով Մաքոյանին, նրանից պահանջել է հեռախոսը, սակայն Մաքոյանը, նախատելով Սահակյանին իրեն անունով չդիմելու համար հրաժարվել է   և  չի տվել հեռախոսը։ Զավեն Մկրտչյանը և Հրաչ Սահակյանը նշված չնչին առիթով սկսել են վիճաբանել Մեսրոպ Մաքոյանի հետ, որի ընթացքում մոտ 5 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ են տվել Մաքոյանի հասցեին և քաշքշել նրան։ Այդ ընթացքում աղմուկի և հայհոյանքների ձայները լսելով` հավաքվածներին մոտեցել են Վլադիմիր Մկրտչյանի ընկեր Սերոբ Տեր-Մելիքսեթյանը, նրա եղբայր Տիգրան Տեր-Մելիքսեթյանը, Վահե Խաչատրյանը և Արման Զաքոյանը: Ապա քիչ անց Զավեն Մկրտչյանը, Հրաչ Սահակյանը, Վլադիմիր Մկրտչյանն ու Սերոբ Խաչիկի Տեր-Մելիքսեթյանը չնչին առիթով ծագած վիճաբանությունը շարունակելով՝ շուրջ 5 րոպե տևողությամբ կրկին սեռական բնույթի հայհոյանքներ են տվել Մաքոյանին և խուլիգանական դրդումներով` ոտքերով ու ձեռքերով հարվածել են վերջինիս տարբեր մասերին։

Ըստ գործի նյութերի, չբավարարվելով տեղի ունեցածից՝  ականատեսներ Մարինե Հակոբյանի, Մելքոն Վարդանյանի, Տիգրան Տեր-Մելիքսեթյանի և Արման Զաքոյանի ներկայությամբ Վահե Խաչատրյանը, Զավեն Մկրտչյանը, Հրաչ Սահակյանը, Վլադիմիր Մկրտչյանն ու Սերոբ Տեր-Մելիքսեթյանը կրկին շուրջ 5 րոպե տևողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ են տվել Մաքոյանի հասցեին և խուլիգանական դրդումներով, սպանելու անուղղակի դիտավորությամբ շարունակել են ոտքերով և ձեռքերով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին` վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ։ Դաժան ծեծի ենթարկելուց հետո Հրաչ Սահակյանն ու Վլադիմիր Մկրտչյանը բռնել են Մեսրոպ Մաքոյանի ձեռքերը, իսկ Վահե Խաչատրյանը և Սերոբ Տեր-Մելիքսեթյանը կանգնելով Մաքոյանի թիկունքում` զրկել են նրան պաշտպանվելու, փախչելու կամ ինքնուրույն որևէ գործողություններ կատարելու հնարավորությունից։ Այդ ընթացքում, ըստ մեղադրական եզրակացության,  Զավեն Մկրտչյանը Մաքոյանին «մայր է հայհոյել»  և պատասխան հայհոյանքն ստանալուց հետո, նրան կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, ձեռքին եղած դանակով յոթ անգամ հարվածելով Մաքոյանի կրծքավանդակի դիմային աջ և ձախ հատվածներին, մեկ անգամ ձախ արմնկահոդի հետին շրջանին` սպանել է նրան։ Զավեն Մկրտչյանի կողմից Մ.Մաքոյանին դանակով հարվածներ հասցնելու ժամանակ Վահե Խաչատրյանը և Սերոբ Տեր-Մելիքսեթյանը կանգնելով Մաքոյանի թիկունքում` զրկել են նրան պաշտպանվելու, փախչելու կամ ինքնուրույն որևէ գործողություններ կատարելու հնարավորությունից, այդ եղանակով օժանդակելով Հ.Սահակյանի, Զավեն և Վլադիմիր Մկրտչյանների կողմից սպանության կատարմանը։

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի   ընդհանուր իրավասության դատարանում՝  դատավոր  Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, քննվել ու 2013թ. օգոստոսի 5-ին կայացվել է դատավճիռ Վահե  Խաչատրյանի դեմ առաջադրված մեղադրանքի շրջանակում: 34-ամյա Վահե Խաչատրյանը, ով արգելանքի տակ է  գտնվում 2012թ. հուլիսի 6-ից, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ, 10-րդ կետերով՝  առանին դաժանությամբ  մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանական դրդումներով սպանության օժանդակություն  և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝  մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն։

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Վահե Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել՝ ցուցմունք տալով, որ դեպքի ժամանակ` 2005թ. օգոստոսի 10-ին, ժամը 18.00-ից մինչև օգոստոսի 11-ը, ժամը 08.00-ը գտնվել է աշխատանքի վայրում`«Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության սառնարանային արտադրամասում։  Դատարանը, սակայն, գտել է, որ  ամբաստանյալի պատճառաբանություններն անհիմն են և քրեական պատասխանատվությունից խուսափելու  նպատակ են  հետապնդում։

Ըստ վկա Մարինե Հակոբյանի   նախաքննության ընթացքում տված ցուցմունքների,  2005թ. օգոստոսի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում իրենց նախկին հարևան Տատյանա Մացեգորային տեսակցելու նպատակով գնացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոն, ժամը 22.00-ի սահմաններում հիվանդանոցից դուրս է եկել և տաքսի ավտոմեքենայով գնացել է ընկերուհու` Աղավնի Խուդոյանի տուն, որտեղ մոտ մեկ ժամ մնալուց հետո, դուրս է եկել, ավտոկանգառում իրեն մոտեցել է անծանոթ երիտասարդ և ներկայացել Մեսրոպ անունով։ Վերջինիս հետ գնացել է «Կարապներ»  սրճարան,  ապա նաև «Նիկա»  բար-սրճարան։ Շուրջ մեկ ժամ անց դուրս են եկել այնտեղից և ժամը 24.30-ի սահմաններում գնացել են Երևան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող իրենց տան բակ։ Ժամը 01.00-ի սահմաններում,  վկան և տուժողը  հանդիպել են թաղամասի բնակիչներ Հրաչ Սահակյանին, Զավեն Մկրտչյանին, Վլադիմիր Մկրտչյանին և Մելքոն Վարդանյանին։ Վլադիմիրը նախատել է իրեն չբարևելու համար, որից հետո սկսել է անիմաստ զրույց վարել Մեսրոպի հետ։ Վկան իր ցուցմուքներով հաստատել է մեղադրական եզրակացությունը՝  սպանության հանգեցրած դաժան ծեծի մասին: 

Վկան հայտնել է, որ ինքը պահանջել է, որպեսզի տղաները հեռանան շենքի բակից։ Իր պահանջից հետո, բոլորով գնացել են թիվ 173 միջնակարգ դպրոցի բակ, որտեղ Հրաչը, Զավենը, Վլադիմիրն ու Սերոբը, շարունակելով վիճաբանությունը, կրկին հայհոյանքներ են տվել Մեսրոպին, որից հետո ոտքերով ու ձեռքերով հարվածներ են հասցրել նրան։  Ծեծի ընթացքում ինքն ու Մելքոնը պահանջել են դադարեցնել ծեծկռտուքը, սակայն Հրաչը, Զավենը, Վլադիմիրն ու Սերոբը շարունակել են հայհոյել և հարվածել Մեսրոպին։ Քիչ անց Վլադիմիրի պահանջով իրենք տեղափոխվել են Չեխովի փողոցի թիվ 29 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակների մոտ, որտեղ իր, Մելքոնի, Տիգրանի և Արմանի ներկայությամբ Հրաչ Սահակյանը, Զավեն Մկրտչյանը, Վլադիմիր Մկրտչյանը, Սերոբ Տեր-Մելիքսեթյանն ու Վահե Խաչատրյանը դարձյալ հայհոյանքներ են տվել Մեսրոպ Մաքոյանի հասցեին և շարունակել են ոտքերով ու ձեռքերով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին։ Հարվածներից Մեսրոպն ընկել է գետնին։ Ինքը, Մելքոնը և Տիգրանը խնդրել են դադարեցնել ծեծը, սակայն ծեծողներն անտեսել են իրենց խնդրանքները և շարունակել են ոտքերով հարվածել գետնին ընկած Մեսրոպին։ Երբ վերջինս  բարձրացել է, տղաները շարունակել են հարվածել և հայհոյել նրան։ Այն ժամանակ, երբ Հրաչը և Վլադիմիրը բռնել են Մեսրոպի ձեռքերը, իսկ Սերոբն ու Վահեն կանգնել են նրա թիկունքում, Զավենը «մայր է հայհոյել»  Մեսրոպին և ստանալով պատասխան հայհոյանքը` ձեռքին եղած դանակով երկու անգամ հարվածել է Մեսրոպի կրծքավանդակի դիմային հատվածին։ Դա տեսնելով՝  ինքը վախից թաքնվել է իրենց շենքի հարևանությամբ գտնվող աղբարկղների մոտ։ Այնտեղից տեսել է, որ Մեսրոպը դժվարությամբ մոտեցել է Չեխովի փողոցին և վայր ընկել, որից հետո բոլոր տղաները դիմել են փախուստի, իսկ Զավենը, մոտենալով ընկած Մեսրոպին, կռացել է նրա վրա և բղավել. «Եկեք ձեր մեռելը տարեք»։ 

Նշված ցուցմունքները վկան պնդել է Վահե Խաչատրյանի հետ 2012թ. օգոստոսի 1-ին առերես հարցաքննության ժամանակ։

Ծեծկռտուքի  ու սպանության մասին  նախաքննության ընթացքում նույնաբովանդակ ցուցմունքներ է տվել նաև վկա Մելքոն Վարդանյանը:  Վկան, մասնավորապես, նշել է, որ «Վլադիմիրի պահանջով բոլորով տեղափոխվել են Չեխովի թիվ 29 շենքի աջակողմյան ավտոտնակների մոտ, որտեղ Զավենը, Վլադիմիրը, Հրաչը, Սերոբը և Վահեն հայհոյել են Մեսրոպին և ոտքերով ու ձեռքերով սկսել են հարվածել նրա մարմնի տարբեր մասերին։ Մեսրոպը փորձել է պաշտպանվել, սակայն չի կարողացել։ Ծեծելու ընթացքում Զավենը Մեսրոպին մայր է հայհոյել և, երբ ստացել է պատասխան հայհոյանքը, ձեռքում գտնվող դանակով հարվածել է նրա կրծքավանդակին։ Զավենի կողմից Մեսրոպին դանակահարելու ժամանակ Հրաչը և Վլադիմիրը բռնել էին Մեսրոպի ձեռքերը, իսկ Սերոբն ու Վահեն կանգնած էին նրա թիկունքում»։

Ըստ  դատաբժշկական փորձաքննության եզրակացության, տուժող Մեսրոպ Մաքոյանի մահը վրա է հասել արյան սուր կորուստից, որը հետևանք է կրծքավանդակի զույգ կեսերի ծակած-կտրած, թափանցող և չթափանցող վիրավորումների` ուղեկցված սրտապարկի, սրտի և թոքերի վնասումներով, ձախ վերին վերջույթի ծակած-կտրած վերքի, որոնք ուղեկցվել են արտաքին և ներքին արնահոսությամբ։  Կրծքավանդակի շրջանի ծակած-կտրած վերքը, որն ուղեկցվել է սրտապարկի, սրտի աջ նախասրտի թափանցող վնասումներով, կրծքավանդակի շրջանի ծակած-կտրած վերքերը, որոնք ուղեկցվել են աջ թոքի վնասումով, կրծքավանդակի շրջանի ծակած-կտրած վերքը, որն ուղեկցվել է ձախ թոքի վնասումով, կրծքավանդակի շրջանի ծակած-կտրած վերքը, ձախ վերին վերջույթի շրջանի ծակած-կտրած վերքն անմիջական պատճառահետևանքային կապի մեջ են գտնվում մահվան հետ։

Համաձայն դատաքիմիական ուսումնասիրության տվյալների՝ Մ.Մաքոյանի դիակից վերցված արյան և մեզի մեջ սպիրտ չի հայտնաբերվել։ Դատաքիմիական ուսումնասիրրւթյամբ Մ.Մաքոյանի դիակից վերցված արյան, մեզի լյարդի կտորների և լեղու մեջ թմրանյութերի շարքի ալկոլոիդներ չեն հայտնաբերվել։ 

Ըստ փորձագետի եզրակացության, փորձաքննության ներկայացված Մեսրոպ Մաքոյանի մայկայի վրա հայտնաբերված օտար բնական բամբակյա մանրաթելերն ունեն ընդհանուր սեռային պատկանելություն Հրաչ Սահակյանի վերնաշապիկի գործվածքի կազմի մեջ մտնող նմանատիպ մանրաթելերի հետ։ Փորձաքննության ներկայացված Զավեն Մկրտչյանի «Adidas» ֆիրմայի սպորտային անդրավարտիքի վրա հայտնաբերված օտար քիմիական հարթ սև գույնի մանրաթելերն ունեն ընդհանուր սեռային պատկանելություն Մեսրոպ Մաքոյանի մայկայի գործվածքի կազմի մեջ մտնող նմանատիպ մանրաթելերի հետ։

Փորձաքննությանը ներկայացված անթև մայկայի առաջամասում առկա են թվով 7 ծակած-կտրած բնույթի վնասվածքներ, իսկ Մ.Մաքոյանի դիակի կրծքավանդակի և ձախ վերին վերջույթի վրա հայտնաբերվել են թվով 6 ծակած-կտրած բնույթի վնասվածքներ, որոնցից մայկայի վրա առկա թիվ 1,2,3,4,5 վնասվածքներն իրենց տեղակայություններով դիրքերով, անկյունների բնույթով և ուղղվածություններով համապատասխանում են Մ.Մաքոյանի դիակի վրա հայտնաբերված թիվ 1,2,3,4,5 ծակած-կտրած բնույթի վնասվածքներին։ Մ.Մաքոյանի մայկայի և նրա դիակի վրա հայտնաբերված ծակած-կտրած բնույթի վնասվածքները, ըստ ազդող գործիքի շեղբի ներթափանցման մակարդակների, կարող էին պատճառվել միևնույն, միակողմանի սուր սայր ունեցող ծակող-կտրող գործիքի` դանակի ներգործություններից։

Վերլուծելով գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված  ապացույցները, դատարանը հաստատված է համարել  Վահե Խաչատրյանի և մի խումբ անձանց կողմից 2005թ. օգոստոսի 11-ին, ժամը 01.00-ից մինչև 02.00-ն ընկած ժամանակահատվածում խուլիգանություն կատարելու փաստը։   Դատարանը հաստատված է համարել  նաև Վահե Խաչատրյանի կողմից 2005թ. օգոստոսի 11-ին, ժամը 02.00-ի սահմաններում, խուլիգանական դրդումներով և առանձին դաժանությամբ մի խումբ անձանց կողմից Մեսրոպ Մաքոյանին կյանքից զրկելուն օժանդակելու փաստը։

Վահե  Խաչատրյանն, այսպիսով  մեղավոր   է  ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ, 10-րդ կետերով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով դատապարտվել  8  տարի 6  ամիս ժամկետով ազատազրկման։

Նշենք, որ   Երևանի քրեական դատարանը՝   վերոհիշյալ դատավոր Ա.Ազարյանի նախագահությամբ և դատավորներ  Մ.Մարտիրոսյանի ու Ե.Դարբինյանի մասնակցությամբ, 2009թ. փետրվարի 4-ի  դատավճռով Հրաչ  Սահակյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ, 10-րդ կետերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել   15  տարվա ազատազրկման, ընդ որում, այս պատժաչափի մաս է  կազմել  նաև Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 2005թ. ապրիլի 22-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասը։   Զավեն  Մկրտչյանը նույն դատավճռով մեղավոր  էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ, 10-րդ կետերով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և  դատապարտվել  15 տարվա ազատազրկման: 

Վլադիմիր  Մկրտչյանը մեղավոր  էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ, 10-րդ կետերով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել  11 տարվա ազատազրկման: 

Սերոբ   Տեր-Մելիքսեթյանը մեղավոր  էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ, 10-րդ կետերով և  դատապարտվել  10  տարվա ազատազրկման։  Վերաքննիչ քրեական դատարանի՝  դատավոր Ս.Համբարձումյանի նախագահությամբ,   2009թ. մայիսի 11-ի որոշմամբ   Ս.Տեր-Մելիքսեթյանին առաջադրված մեղադրանքը և նշանակված պատժաչափն   որոշակի փոփոխություն էր կրել, նա  մեղավոր  էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ, 10-րդ կետերով՝ սպանության օժանդակություն  և դատապարտվել   9  տարվա ազատազրկման:

 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]