ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքացին ոստիկանության աշխատակցին անհիմն մեղադրել է ծանր հանցագործության կատարման մեջ 08/13/2013 10:37 | Քրեական խրոնիկոն
Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է Երևան քաղաքի բնակիչ Հրանտ Հովհաննիսյանի կողմից ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչ Ռոբերտ Վարդանյանի նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Հրանտ Հովհաննիսյանն Արագածոտնի մարզի Նոր Արթիկ գյուղում գտնվող հայրական տունը ոստիկանության աշխատակից Ռոբերտ Վարդանյանի հորը վաճառելու պատճառով ունեցել է գույքային վեճ ու տևական ժամանակ հետապնդել Ռոբերտ Վարդանյանին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, Հրանտ Հովհաննիսյանը ոստիկանության աշխատակցի դեմ բազմաթիվ բողոքներ է հասցեագրել պետական տարբեր ատյաններ և շարունակ դժգոհ է մնացել Ռոբերտ Վարդանյանին քրեական պատասխանատվության չենթարկելու, նվազագույնը` աշխատանքից չազատելու համար:
Վրեժխնդիր լինելու դիտավորությամբ, միջադեպ սադրելու և հետագայում դրա շահարկմամբ բողոքելու ու ոստիկանության աշխատակցին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքեր ստեղծելու նպատակով, անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու ակնկալիքով` 2013թ. մարտի 12-ին Հատուկ քննչական ծառայություն է ներկայացրել հանցագործության մասին հաղորդում, որով պաշտոնատար անձ, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչ Ռոբերտ Վարդանյանին մեղադրել է բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:
Այսպես, Հրանտ Հովհաննիսյանը Հատուկ քննչական ծառայություն է ներկայացրել հաղորդում` այն մասին, որ 2013 թվականի մարտի 10-ին` ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի «Կենտրոնական բանկի» մոտով ընթանալիս իրեն թվացել է, թե «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչ Ռոբերտ Վարդանյանը կանգնեցրել է իրեն:
Հրանտ Հովհաննիսյանը մոտենալով տեսուչ Ռոբերտ Վարդանյանին ու պարզելով, որ իրեն չեն կանգնեցրել, ցանկացել է վերադառնալ ավտոմեքենայի մոտ: Սակայն, ինչպես հաղորդում է Հրանտ Հովհաննիսյանը, ոստիկանության ավտոմեքենայի ղեկին նստած Ռոբերտ Վարդանյանը, իբր, նախ` հայհոյել է իրեն, ապա` հարվածել դեմքին:
Հրանտ Հովհաննիսյանը խնդրել է ոստիկանի ապօրինությունների վերաբերյալ հարուցել քրեական գործ, միաժամանակ հայտնել է, որ տեսաձայնագրել է ոստիկանի կողմից իրեն հարվածելու պահը:
Հրանտ Հովհաննիսյանն այսքանով էլ չի բավարարվել. խաթարելով իրավապահ մարմինների նորմալ գործունեությունը, միաժամանակ խախտելով Ռոբերտ Վարդանյանի իրավունքներն ու օրինական շահերը` շարունակել է իր դիմումներով նույնաբովանդակ սուտ տեղեկություններ հաղորդել քրեական գործ հարուցելու պահանջով:
Մինչդեռ, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով` դեպքին ականատես վկաների, տուժող Ռ. Վարդանյանի ցուցմունքներով, Հրանտ Հովհաննիսյանի կողմից նախաքննական մարմնին ներկայացրած տեսաերիզի զննությամբ միանշանակ հերքվել են ոստիկանության աշխատակցի կողմից Հրանտ Հովհաննիսյանի նկատմամբ բռնություն գործադրելու և պաշտոնակեական լիազորություններն անցնելու հանգամանքները:
Սուտ մատնություն կատարելու համար Հրանտ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` բնակավայրից չհեռանալու մասին:
Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է հսկող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ»
- 05/04/2024 08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»
- 05/04/2024 08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
- 05/04/2024 08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/06/2024 12:10 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
- 05/06/2024 10:35 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է վիրավորանքների ամոթալի արշավ. Թաթոյան
- 05/06/2024 10:21 Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի վրա. Աբրահամյան
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/06/2024 19:22 ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են
- 05/06/2024 13:30 Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
- 05/06/2024 10:53 Քամու հետևանքով վնասներ՝ Երևանում
- 05/06/2024 10:50 Ավտոմեքենաներ են բախվել, որին հաջորդել է հրդեհը. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն