Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   22:00 Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել  11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   21:23 Հրդեհ` Լաս Վեգասի գնացքում 11/24/2024   21:09 Վրաստանի ընդդիմությունն արդեն հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում. մայրաքաղաք մտնող ճանապարհները խցանված են 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   20:36 Ձյունոտ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են 11/24/2024   20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/24/2024   20:04 Բեյրութի կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի զոհերի թիվն արդեն շուրջ 3 տասնյակի է հասել 11/24/2024   19:52 Լրատվամիջոցները նշում են ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի անունը 11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   17:21 Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com

Ականատես. «Էդ ում ավտոյի դեմը միամիտ ջիպով կտրեն, հետևից ու կողքերից շրջափակեն, որ մարդը չվախենա» 07/29/2013   13:21  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Այսօր «Փաստինֆո»-ին է դիմել Վրթանես Հակոբյանի հարազատներից մեկը, ով ներկա է եղել 27.07.2013թ. վերջինիս բնակարանում և գրասենյակում կատարված խուզարկություններին՝ որոշ մանրամասներ հայտնելով տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: «Փաստինֆո»-ին դիմած քաղաքացին վրդովված էր առանձին լրատվամիջոցների կողմից տարածված այն տեղեկատվության կապակցությամբ, թե իբր, երբ ոստիկանության աշխատակիցները ցանկացել են խուզարկություն կատարել Վրթանես Հակոբյանի բնակարանում և գրասենյակում, նա ավտոմեքենայով փախուստի է դիմել` այդ ընթացքում կրակոցներ արձակելով ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, ավտոմեքենան վարելով նրանց վրա:

Մեր զրուցակիցը, ում անունը չենք հրապարակում նրա իսկ ցանկությամբ, պնդեց, որ Վ.Հակոբյանը ոչ մեկի վրա չի կրակել և ընդհանրապես զենք չի օգտագործել։ Ըստ նրա, Վրթանես Հակոբյանը ոչ թե խուզարկության ժամանակ իր բնակարանից է դիմել փախուստի, այլ դեպքը տեղի է ունեցել փողոցում` նրա բնակարանից բավականին հեռու: Ականատեսը պատմեց, որ մի քանի ավտոմեքենա ընթացքի ժամանակ կտրուկ արգելափակել են Վրթանես Հակոբյանի ավտոմեքենայի ճանապարհը։ «Էդ ում ավտոյի դեմը միամիտ ջիպով կտրեն, հետևից ու կողքերից շրջափակեն, որ մարդը չվախենա իրա անվտանգության համար ու չփորձի դուրս գալ շրջափակումից: Դաժե ներկաներն էին վախեցած ու մենակ Վարդանի գնալուց հետո են իմացել, որ շրջափակողները ոստիկաններ են: Սուտ են գրում, թե Վարդանը փախնելու ժամանակ կրակելա ոստիկանների ուղղությամբ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց նա:   

Ինչ վերաբերում է խուզարկությամբ առգրավված թվով 10 հատ փամփուշտներին, որի մասին, ի դեպ, «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր իր նախորդ հրապարակումներից մեկում՝ հիմնվելով իր աղբյուրների վրա, ապա Վ.Հակոբյանի հարազատը մանրամասնեց, որ դրանք հայտնաբերվել են  մեկ այլ անձի կողմից վարձակալած տարածքում։ Նրա ներկայացմամբ, ճիշտ է, տվյալ տարածքը, որտեղ կատարվել է խուզարկությունը, սեփականության իրավունքով պատկանում է Վ.Հակոբյանին, սակայն վարձակալվում է մեկ այլ քաղաքացու կողմից, որտեղ նշված քաղաքացին հիմնել է Վիվարո բուքմեյքերական գրասենյակ և փամփուշտներն էլ հայտնաբերվել են այդ քաղաքացու աշխատասենյակից: Մեր զրուցակիցը պնդեց, որ նշված քաղաքացին հենց խուզարկության պահին խոստովանել է, որ այդ փամփուշտներն իրեն են պատկանում, որոնց գոյության մասին մոռացած է եղել: Ինչ վերաբերում է գումարին, ապա, նրա ներկայացմամբ, ոստիկանության աշխատակիցների կողմից բացարձակապես չի առգրավվել:

Վրթանես Հակոբյանի հարազատն  վրդովված է, որ այս ամենը փորձ է արվում կապել Վարդանի եղբոր` Ստեփան Հակոբյանի վերաբերյալ քննվող քրեական գործի հետ, ով մեղադրվում է Անդրանիկ Զատիկյանի եղբոր` Սեդրակ Զատիկյանի սպանությունը կազմակերպելու մեջ:

Ի դեպ, նշենք, որ Ստեփան Հակոբյանի շահերը դատարանում պաշտպանում է փաստաբան Երեմ Սարգսյանը, որից փորձեցինք մեկնաբանություններ ստանալ կատարվածի կապակցությամբ։ Նախաքննության շահերից ելնելով՝ փաստաբանը հրաժարվեց մանրամասներ հայտնել կատարվածի մասին, սակայն նշեց, որ երկու դեպքերն իրար հետ կապակցված չեն։

Փաստաբանը միայն հաստատեց, որ Վրթանես Հակոբյանի բնակարանից և գրասենյակից խուզարկությամբ իրոք որևէ արգելված իր, այդ թվում` թմրանյութեր, ապօրինի կերպով պահվող զենք կամ զինամթերք չի հայտնաբերվել: Ըստ փաստաբանի խուզարկությամբ գումար նույնպես չի առգրավվել, քանի որ խուզարկության ընթացքում ոստիկանության աշխատակիցներն իրավունք ունեին առգրավել միայն գործի համար նշանակություն ունեցող առարկաներ կամ այնպիսի առարկաներ, որոնց պահելն արգելվում է օրենքով: (Ի դեպ, «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով նշված տարածքում հայտնաբերված միլիոնների հասնող գումարը պաշտոնապես չի արձանագրվել, հետեւաբար նաեւ չի առգրավվել.  խուզարկության նպատակը թմրամիջոցների առկայության մասին օպերատիվ տեղեկությունների ստուգումն էր)։

Փաստաբան Երեմ Սարգսյանը նույնպես հաստատեց, որ Վրթանես Հակոբյանը խուզարկության ժամանակ իր բնակարանից չի դիմել փախուստի, այլ` միջադեպը տեղի է ունեցել նրա բնակարանից բավականին հեռավորության վրա գտնվող խաչմերուկում, ինչի մասին, ըստ փաստաբանի, վկայում են նաև լրատվական միջոցներով հրապարակված` դեպքի վայրի լուսանկարները:

Փաստաբանը նշեց, որ ինքն ուշադիր հետևում է իր պաշտպանյալ Ստեփան Հակոբյանի վերաբերյալ քրեական գործի կապակցությամբ լրատվական միջոցների հրապարակումներին` նշելով, որ մի շարք լրատվական միջոցների կողմից որոշ իրադարձություններ լուսաբանվում են ոչ օբյեկտիվ, դրանք որոշ շահագրգիռ անձանց պատվերով իրենց ձեռնտու տարբերակով են լուսաբանվում: Որպես ասվածի ապացույց փաստաբանը նշեց. «Որոշ լրատվական միջոցների կողմից դեռևս մի քանի ամիս առաջ Անդրանիկ Զատիկյանի մահը փորձ էր արվել ներկայացնել որպես սպանություն, որի կատարող էլ ներկայացվում էր հենց Վրթանես Հակոբյանը, սակայն երբ ի վերջո պաշտոնապես հաստատվեց, որ Անդրանիկ Զատիկյանի մահը վրա է հասել այսպես ասած թմրանյութային թունավորումից, հիմա էլ փորձ է արվում ներկայացնել, թե իբր հենց Վրթանես Հակոբյանն է Անդրանիկ Զատիկյանին վաճառել այդ թմրանյութը»:

Ըստ փաստաբանի նշվածը բացարձակ անտրամաբանական է ոչ միայն այն պատճառով, որ Վրթանես Հակոբյանը թմրանյութերի վաճառքով չի զբաղվում և չի էլ զբաղվել, այլ` նաև այն պատճառով, որ Վրթանես Հակոբյանի եղբայրը մեղադրվում է Անդրանիկ Զատիկյանի եղբոր սպանությունը կազմակերպելու մեջ, ինչին հավատում են Զատիկյանները, ուստի Վրթանես Հակոբյանը չէր կարող Անդրանիկ Զատիկյանին թմրանյութ վաճառել, իսկ վերջինս էլ չէր կարող նրանից թմրանյութ գնել:

Ըստ փաստաբանի, ներկայումս էլ նույն լրատվական միջոցները հղում կատարելով, այսպես ասած, իրենց «անհայտ» աղբյուրներին, նշում են, թե իբր փորձ է արվում «ջրել» այս դեպքը` որպես ապացույց ներկայացնելով այն հանգամանքը, թե հենց այս նպատակով էլ ծառայողական քննություն է սկսվել ոսիկանության աշխատակիցների նկատմամբ:

«Ոստիկանության կողմից իրականացնող ծառայողական քննությունը, եթե իհարկե այդպիսին իրոք իրականացվում է, վկայում է միայն այն մասին, որ ոստիկանության ղեկավարության կողմից փորձ է արվում պարզել, թե արդյոք իրականացվող միջոցառումն իրականացվել է ըստ սահմանված կարգի, թե` ոչ»,- մեջբերեց փաստաբանը: Իսկ վերջում հավելեց, որ «Ստեփան Հակոբյանի դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով հաստատվել է նրա անմեղությունը, այն որ վերջինս կապ չունի Սեդրակ Զատիկյանի սպանության հետ, ուստի ակնհայտ է, որ այս ապատեղեկատվությունը տարածելով, իրադարձություններն ուռճացնելով, ինչպես նաև Վրթանես Հակոբյանին Անդրանիկ Զատիկյանի «սպանության» մեջ անհիմն մեղադրելով փորձ է արվում կատարվածը որևէ կերպ կապել նաև Ստեփան Հակոբյանի վերաբերյալ քննվող քրեական գործի հետ` այդ միջոցով փորձելով հասարակական տրամադրվածություն ստեղծել և ճնշում գործադրել դատարանի վրա»:

 

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Արխիվ

[]