ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չկայացած հայ «կին-ահաբեկիչը» դատապարտվեց պայմանական 07/20/2013 11:40 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով՝ Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը, առաջադրված մեղադրանքում, դատաքննությամբ ամբաստանյալ Սյուզան Ջաղինյանն իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է դատարանում ցուցմունք տալուց:
Ըստ դատարանում հրապարակված ամբաստանյալի նախաքննական ցուցմունքների, 1990թ.-ին Երևանի պետական մանկավարժական համալսարանն ավարտելուց հետո գործուղվել է Հրազդան քաղաք՝ տեղի դպրոցներից մեկում աշխատել որպես ուսուցչուհի, բնակվել է Հրազդան քաղաքի բնակարանում, որն իրեն հատկացվել է որպես հանրակացարան, իսկ արդեն 1994թ.-ին, հանրակացարանների սեփականաշնորհման գործընթացի ժամանակ, դիմել է Հրազդանի քաղաքապետարան նշված բնակարանն իրեն սեփականաշնորհելու համար, սակայն իրեն մերժել են և շարունակաբար այդ հարցը մնացել է չլուծված: Պատկան մարմինների ուշադրությունն իրեն հուզող մի շարք կենցաղային բնույթի հարցերի վրա հրավիրելու նպատակով էլ նախապատրաստվող ահաբեկչության մասին տվել է սուտ հաղորդում: Մասնավորապես, 2012թ. սեպտեմբերի 22-ին, երեկոյան, կարճ հաղորդագրություն է ուղարկել «Ա-Թի-Վի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հեռուստածրագրի կոնտակտային բջջային հեռախոսահամարին այն մասին, որ պատրաստվում է հենց վաղը պայթեցնել 14 հարկանի բնակելի շենք Հրազդան քաղաքում, մանրամասների համար հրավիրում է նրանց ներկա գտնվել ու ինքը կհանձնվի նշված հեռուստաընկերությանը: Դրանից հետո, քանի որ տանը հոսանքն անջատված է և հնարավորություն չունի գիշերը հեռախոսը դնելու լիցքավորման, այդ իսկ պատճառով անջատել է հեռախոսը և միացրել է միայն սեպտեմբերի 23-ին, ժամը 05-ի սահմաններում: Միացնելուց հետո իրեն 2 անգամ զանգահարել են նշված հեռուստածրագրի կոնտակտային համարներից: Ինքը զանգերին չի պատասխանել, իսկ հետո կրկին կարճ հաղորդագրություն է ուղարկել հեռուստածրագրի նույն կոնտակտային բջջային հեռախոսահամարին` հայտնելով իր տվյալները և գտնվելու վայրը:
Նախաքննական ցուցմունքում ամբաստանյալ Ջաղինյանը հայտնել է, որ ինքը երբևէ շենք պայթեցնելու նպատակ կամ մտադրություն չի ունեցել, պայթուցիկ նյութեր չի ունեցել: Ուղղակի իր կողմից նման բովանդակությամբ սուտ հաղորդագրություն ուղարկելը նպատակ ուներ լուծում գտնել իրեն հուզող մի շարք հարցերին լուծում: Ըստ նախաքննական ցուցմունքների, բազմաթիվ անգամ դիմումներ է ներկայացրել ոստիկանություն և քաղաքապետարան, սակայն դիմումներին տվել են իր կարծիքով ոչ լիարժեք պատասխաններ, ուստի ցանկացել է նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու եղանակով բարձրաձայնել իրեն հուզող հարցերը, որպեսզի իշխանավորները սթափվեն և վերջապես լուծում տան դրանց:
Դատարանում, նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո, ի պատասխան իրեն տրված հարցերին ամբաստանյալը պատասխանել է, որ մինչ իր կողմից «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին հաղորդագրություն ուղարկելը, գրեթե նույնաբովանդակ հաղորդագրություններ է ուղարկել նաև ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության աշխատակից ոմն Պողոսյանի հեռախոսահամարին և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Հրազդանի բաժնի աշխատակից ոմն Սարգիսի հեռախոսահամարին, սակայն վերջիններիս կողմից որևէ արձագանք չի եղել:
Ի պատասխան դատարանի կողմից տրված հարցին` ամբաստանյալը պատասխանել է, որ հենց ահաբեկելու եղանակով է, որ ցանկացել է լուծում տալ իր խնդիրներին:
Բացի ամբաստանյալ Սյուզան Ջաղինյանի դատարանում հրապարակված և հետազոտված նախաքննական ցուցմունքներից, վերջինիս առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է նաև դատարանում հետազոտված այլ ապացույցներով:
Մասնավորապես, «Ա-Թի-ՎԻ» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» ծրագրի ղեկավար, վկա Հրաչյա Մուրադյանի դատաքննական ցուցմունքի համաձայն, hիշյալ հաղորդագրությունը ստանալու օրը, երեկոյան ժամը 06-ից հետո, իր աշխատակիցներից զանգահարել են իրեն և հայտնել, որ ստացել են հաղորդագրություն մոտավորապես հետևյալ բովանդակությամբ. «Տեղադրել եմ ռումբ Հրազդան քաղաքում գտնվող 14 հարկանի շենքում, հրավիրում եմ Ձեզ ներկա գտնվել միջոցառմանը», նշված է եղել տեղը և ժամը: Քանի որ հաղորդագրության բովանդակությունն իրենց համար եղել է արտառոց, ուստի նշվածի մասին տեղեկացրել է իրավապահ մարմիններին:
Ի պատասխան դատարանում իրեն տրված հարցերին` վկան հայտնել է, որ հստակ չի հիշում, թե հաղորդագրության մեջ նշված է եղել ռումբ եմ տեղադրել, թե պատրաստվում եմ տեղադրել, սակայն իմաստը եղել է դա:
Նույն ծրագրի լրագրող, վկա Օֆելյա Աստվածատրյանի դատաքննական ցուցմունքով, երեկոյան վերադառնալով տուն` ստուգել է բջջային հեռախոսներին ստացված հաղորդագրությունները, որոնցից մեկում կարդացել է մի հաղորդագրություն, որում գրված է եղել. «Ես` Ս.Ջաղինյանս, պատրաստվում եմ պայթեցնել 14 հարկանի շենք Հրազդան քաղաքում, հրավիրում եմ Ձեզ ներկա գտնվել, որից հետո կհանձնվեմ Ձեր հեռուստաընկերությանը», այն կարդալուց հետո անհանգստացել ու այդ մասին տեղեկացրել է իրենց հաղորդման ղեկավար Հրաչ Մուրադյանին, որն էլ իր հերթին այդ մասին տեղեկացրել է իրավապահ մարմիններին: Առաջին հաղորդագրությունից հետո ամբաստանյալը ևս մի քանի հաղորդագրություններ է ուղարկել, որտեղ նա նշել է իր բնակության վայրը, պարզաբանել, թե որտեղ է շենքը գտնվում և այլն:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մ. Մակյանի նախագահությամբ, հուլիսի 9-ի դատավճռով Սյուզան Ջաղինյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրան դատապարտել 40-օրյա պայմանական կալանքի՝ 1 տարվա փորձաշրջանով:
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ Հրազդան քաղաքի «Կենտրոն Ա-1» համատիրության նախագահ Թ.Բագրատյանի կողմից տրված բնութագրով Սյուզան Ջաղինյանը թաղամասում իրեն դրսևորել է որպես դրական և կարգապահ անձնավորություն, նրա վերաբերյալ համատիրություն երբևէ բողոք-գանգատներ չեն ստացվել, նրա կողմից որևէ հակահասարակական արարք չի նկատվել:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից