Թեմաներ
Հինգշաբթի 05 / 09 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/09/2024   00:33 Կրեմլում կոչ են արել չչափազանցնել Հայաստանի հետ հարաբերությունների բարդությունը 05/09/2024   00:29 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/09/2024   00:21 Հայաստանի հետ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են․ Պուտին 05/08/2024   23:45 Կրեմլում մեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը 05/08/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/08/2024   23:35 Բացահայտվել են՝ առանց դեղորայքի արյան ճնշումն իջեցնող մթերքները 05/08/2024   23:24 ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի փոխգործակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովում չի քննարկվել․ Օվերչուկ 05/08/2024   23:18 Վաղը հանրապետության հրապարակում ասեղ գցելու տեղ չի լինելու. Գառնիկ Դանիելյան 05/08/2024   23:14 Հարվածել է մահակով, ապա՝ հետապնդել և կրակոցներ արձակել․ երեք անձի սպանության փորձի մեջ մեղադրվող 32-ամյա տղամարդը ոչ միայն ազատության մեջ է, այլև՝ մեկնել է հանգստի 05/08/2024   23:11 Ուսանողները ոտքի են կանգնում. Պահանջում են դադարեցնել ապօրինի սահմանազատումը, քանի դեռ չեն վավերացվել սահմանազատման սկզբունքները, ինչպես պահանջում է ՀՀ Սահմանադրությունը 05/08/2024   23:01 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մայիսի 9-ի առավոտյան Աբովյանից կուղեւորվի Երեւան (տեսանյութ) 05/08/2024   22:59 Միրզոյանը Կանադայի է ներկայացրել արտգործնախարարին սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները 05/08/2024   22:51 «Սրբազան երթ»` մայիսի 9-ի խորհուրդը վերականգնելու առաքելությամբ․ Նարեկ Սամսոնյան 05/08/2024   22:43 Որքան երանելի պիտի լինեին այն երկրի ղեկավարները, որոնք ձեզ նման ժողովուրդ ունեն․ Բագրատ սրբազան 05/08/2024   22:37 ՏԻՄ իշխանությունները հանդիպումներ են ունենում արցախցիների հետ ու սոցիալական հարցերը լուծելու խոստումներ տալիս. Հակոբյանը վստահեցնում է՝ արցախցուն գնել հնարավոր չէ 05/08/2024   22:34 Համագործակցությունը կշարունակվի. Արփինե Սարգսյանն ընդունել է ԳԴՀ ՆԳ նախարարության խորհրդարանական պետքարտուղարի գլխավորած պատվիրակությանը 05/08/2024   22:27 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Աբովյան. այս պահին բազմամարդ ակցիա է. ուղիղ միացում 05/08/2024   22:25 Եկել եմ, որ ազատագրեմ ծովից ծով Հայաստանը. փոքրիկ Տիգրանը մասնակցում է ակցիաներին (տեսանյութ) 05/08/2024   22:22 Էրդողանը Երևանին և Բաքվին կոչ է արել հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը 05/08/2024   22:13 Հայտնի է, թե երբ կլինի ԵԱՏՄ ղեկավարների հաջորդ հանդիպումը 05/08/2024   22:10 Կարեւոր է իմանալ. Իրավապաշտպանները գործարկել են թեժ գիծ ու մշակել ուղեցույց 05/08/2024   21:57 Փաշինյանը տրամադրված է կառուցողական աշխատանքի ԵԱՏՄ շրջանակներում․ Օվերչուկ 05/08/2024   21:51 Կարկուտը մեծ վնաս է պատճառել Կարբի գյուղի բնակիչներին. առաջիկա 2-3 տարիներին խնձորի այգիներից բերք չեն ստանա 05/08/2024   21:34 Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են դեսպան Քրիստինա Քվինի հետ 05/08/2024   21:25 Դանիայի նոր թագուհին առաջին հարցազրույցն է տվել թագավորի սիրուհու հետ կապված սկանդալից հետո 05/08/2024   21:13 ԱԱԾ-ն պնդում է՝ Արշակ Սրբազանին ԱԱԾ չեն հրավիրել 05/08/2024   21:11 Վրաստանի պետանվտանգության ծառայությունը հայտարարել է նախապատրաստվող հեղաշրջման մասին 05/08/2024   21:09 Էներգետիկ ռեսուրսների ոլորտում միասնական կարգավորող համակարգերով ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացը զգալիորեն հետաձգվել է. Փաշինյան 05/08/2024   20:59 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին դիմավորել են մի քանի շարժման մասնակիցներ. մոտենում են Աբովյանին 05/08/2024   20:40 Հայ տղամարդու պատվի հարց է, ինչ է նշանակում՝ պետք է գյուղդ, կնոջդ, աղջկադ տես, թե չէ քեզ ծեծելու են. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) 05/08/2024   20:37 Դեմ ենք դուրս գալիս բոլոր այն արատավոր երեւույթներին, որոնք մեր երկիրը կործանում են. Տեր Հուսիկ 05/08/2024   20:29 Իշխանությունների վարած քաղաքականության և երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ գնահատականներին ու դիրքորոշումներն անփոփոխ են. Արշակ Սրբազան 05/08/2024   20:26 8 ամիս առաջ Արցախի իմ տանից հող եմ բերել, որ այսօր պահ տամ եկեղեցուն Մետաքսե Հակոբյան 05/08/2024   20:21 Արժեհամակարգի վրա է հարձակում եղել. Գուրգեն Մելիքյան 05/08/2024   20:06 ԱՄՆ-ը զորքերը դուրս կբերի Նիգերից 05/08/2024   19:48 Լոնդոնում Ռուսաստանի դեսպանին կանչել են բրիտանական ԱԳՆ 05/08/2024   19:29 Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ-ի հոբելյանական գագաթնաժողովը. այն նախագահում է Փաշինյանը 05/08/2024   19:27 Մարվել են պարտավորություններ, կարճվել են կատարողական վարույթներ. վարորդները՝ բոնուսային համակարգի մասին 05/08/2024   19:20 Ստախոսը չի կարող մեզ առաջնորդել. Թովմաս Առաքելյանի առաջնորդությամբ երիտասարդները երթով ընդառաջ գնացին Սրբազանին 05/08/2024   19:11 Մեծ Բրիտանիան կարտաքսի ռուսական ռազմական կցորդին 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/08/2024   18:52 Հայաստանը ձեռնպահ է մնում ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումից 05/08/2024   18:42 Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը 05/08/2024   18:34 Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է ԵԱՏՄ հոբելյանական գագաթաժողովը 05/08/2024   18:32 Մայիսի 11-ին Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի 05/08/2024   18:18 Քենեդի կրտսերի ուղեղում որդ է հայտնաբերվել. ԶԼՄ 05/08/2024   18:08 «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի 05/08/2024   18:03 Վիրահայոց թեմը միանում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժմանը 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/08/2024   17:43 Բագրատ Սրբազանը խոնարհվեց Գուրգեն Մելիքյանի առջև
05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/07/2024   12:23 Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ» 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/07/2024   07:50 Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ» 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/07/2024   15:52 Որեւէ մեկը չի կարող եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/07/2024   22:15 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/07/2024   17:38 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է․ Արթուր Վանեցյան 05/08/2024   12:48 Սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք․ Մելիքյանն ահազանգում է՝ արցախցիների դեմ հերթական արշավի մասին

Մեղադրողը միջնորդեց ՍԱՊԾ «Շենգավիթ-1»-ի պետին դատապարտել 6 տարվա ազատազրկման 07/06/2013   22:55  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանում՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, ավարտվել է  սոցիալական ոլորտի չարաշահումների վերաբերյալ հերթական գործով դատաքննությունը:
 
Իր մեղադրական ճառում ՀՀ  գլխավոր դատախազության պետական  շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ   Հ.Ենոքյանը նշել է, որ 7 ամբաստանյալների վերաբերյալ այս գործի առանձնահատկությունը նաև այն է, որ պետական բյուջեից հատկացված կենսաթոշակների գումարների հափշտակության արդյունքում  խաթարվել է կենսաթոշակային ոլորտի պետական  կառավարման լիազոր մարմնի` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության, բնականոն գործունեությունը: Ըստ մեղադրողի՝ խեղաթյուրվել են այդ ոլորտը կարգավորող  «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի և այն կանոնակարգող իրավական ակտերի պահանջները, բազմաթիվ տարեց, միայնակ և վատառողջ կենսաթոշակառուներ մինչ օրս չեն կարողացել ստանալ իրենց օրինական կենսաթոշակների գումարները:
 
Մեղադրող կողմը գտնում է, որ  քրեական գործի  նախաքննությամբ և դատաքննությամբ  հիմնավորվել է   մեղադրանքը: Ըստ այդմ,  Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարային ծառայության պետի՝ 2002թ. հուլիսի 1-ի հրամանով` մինչև 2010թ. դեկտեմբերի 30-ը  Երևան քաղաքի «Շենգավիթ-1» տարածքային ստորաբաժանման պատասխանատուի պաշտոնը զբաղեցրած  ամբաստանյալ Արմեն Գրիգորյանի հանձնարարությամբ տեսուչ-վճարողները պարզել են Հայաստանի Հանրապետությունից բացակայող կամ կենսաթոշակների վճարային ցուցակներից չհանված հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալները և, օգտվելով այդ հանգամանքներից, 2006-2010թթ. ընթացքում վճարային ցուցակներում կեղծելով այդ կենսաթոշակառուների ստորագրությունները` նրանց անվամբ անհիմն ելքագրել են իրենց վստահված կենսաթոշակի գումարները և Արմեն Գրիգորյանի հետ խմբով յուրացման եղանակով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 4.841.529 դրամ կենսաթոշակի գումարներ:
 
Արմեն Գրիգորյանը, Էմիլ Մաճկալյանի հետ` խմբով, վերը նկարագրված եղանակով յուրացմամբ հափշտակել է անհիմն ելքագրված ընդհանուր` 2.821.397 ՀՀ դրամ կենսաթոշակի գումար, որից վերականգնել է Կարապետ և Սոնա Ջանբազյանների գումարից` 655.000 ՀՀ դրամը:   Արմեն Եղիազարյանի հետ խմբով,  վերը նկարագրված եղանակով, յուրացմամբ հափշտակել է անհիմն ելքագրված  ընդհանուր` 132.394 ՀՀ դրամ կենսաթոշակի գումար: Սամվել Հարությունյանի հետ խմբով,  վերը նկարագրված եղանակով յուրացմամբ հափշտակել է անհիմն ելքագրված  ընդհանուր` 257.814 ՀՀ դրամ կենսաթոշակի  գումար: Կարինե Պողոսյանի հետ խմբով,  վերը նկարագրված եղանակով յուրացմամբ հափշտակել է անհիմն ելքագրված  ընդհանուր` 807.866 ՀՀ դրամ կենսաթոշակի գումար: Աննա Նիկողոսյանի հետ խմբով,  վերը նկարագրված եղանակով յուրացմամբ հափշտակել է անհիմն ելքագրված  ընդհանուր` 822.058 ՀՀ դրամ կենսաթոշակի գումար:
 
Բացի Արմեն Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով կատարած հափշտակություններից, ամբաստանյալներ Էմիլ Մաճկալյանը, Արմեն Եղիազարյանը, Աննա Նիկողոսյանը, ինչպես նաև Կամո Պետրոսյանը 2006-2010թթ. ընթացքում իրավունք վերապահող և պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող վճարային ցուցակներում ընդգրկված կենսաթոշակառուների տվյալների դիմաց ստորագրությունները կեղծելով, յուրացման եղանակով կատարել են նաև այլ հափշտակություններ: Մասնավորապես,  Էմիլ Մաճկալյանը յուրացմամբ հափշտակել է խոշոր չափերով` ընդհանուր  1.147.456  ՀՀ դրամ կենսաթոշակի գումար, որից նախաքննության ընթացքում վերականգնել է 254.658 դրամը:  Աննա Նիկողոսյանը յուրացմամբ հափշտակել  է զգալի չափերի` ընդհանուր 65.214 ՀՀ դրամ կենսաթոշակի գումար, որը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնել է:   Կամո Պետրոսյանը յուրացմամբ հափշտակել  է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 4.386.022 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, որից վերականգնվել է 2.020.000 և 41.750 դրամը:   Արմեն Եղիազարյանը յուրացմամբ հափշտակել  է խոշոր չափերով՝ ընդհանուր  1.026.480 ՀՀ դրամ կենսաթոշակի գումար, որն  ամբողջությամբ, ինչպես նաև Արմեն  Գրիգորյանի հետ խմբով հափշտակած 132.394 դրամը  նախաքննության ընթացքում վերականգնել է: Արմեն  Գրիգորյանը կամովին վերականգնել է հանցագործությամբ պատճառված վնասից 2.421.000 ՀՀ դրամ գումարը:
 
Դատարանում բոլոր ամբաստանյալներն իրենց մեղավոր  են ճանաչել առաջադրված մեղադրանքում, օգտվելով իրենց դատավարական իրավունքից՝ հրաժարվել դատարանում ցուցմունք տալուց և պնդել իրենց ինքնախոստովանական նախաքննական ցուցմունքները:
 
Մեղադրողը միջնորդել է ամբաստանյալ Արմեն  Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերով յուրացում  կատարելը, և նրա նկատմամբ  վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 6  տարի ժամկետով՝   1.909.135 դրամը չգերազանցող  գույքի բռնագրավմամբ,  որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 3  տարի ժամկետով: Կամո Պետրոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  և 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ փաստաթղթեր կեղծելը,  և նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 5  տարի 6  ամիս ժամկետով, 1.794.272 դրամը չգերազանցող  գույքի բռնագրավմամբ,  որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 3 տարի ժամկետով:
 
Էմիլ  Մաճկալյանը, ըստ մեղադրողի, պետք է  մեղավոր ճանաչվի ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով՝ մի խումբ անձնանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերի յուրացում կատարելը, և 325-րդ հոդվածի 1-ին մասով:   ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով   նրա նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում՝ 3  տարի 6  ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2  տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով Էմիլ Մաճկալյանի նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում 1 տարի ժամկետով: Միաժանակ, մեղադրողը միջնորդել է կիրառել «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի՝ 2011թ. մայիսի 26-ի որոշման 2-րդ մասի 4-րդ կետը. նրան ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժի կրումից:
 
Մեղադրողը միջնորդել է   ամբաստանյալ Արմեն  Եղիազարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով   նրա նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում՝ 3  տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2  տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում՝ 1  տարի ժամկետով: Միաժամանակ, մեղադրողը միջնորդել է կիրառել   «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի՝ 2011թ. մայիսի 26-ի որոշման 1-ին մասի 1-ին կետը. նրան ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժի կրումից:
 
Ամբաստանյալ Կարինե  Պողոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով  նրա նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում՝ 3  տարի 6  ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2  տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկում՝ 1  տարի ժամկետով:  Մեղադրողը միջնորդել է կիրառել «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի՝ 2011թ. մայիսի 26-ի որոշման 1-ին մասի 1-ին կետը. նրան ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժի կրումից: Կարինե Պողոսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 3  տարի 6 ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով:
 
Ամբաստանյալ Սամվել  Հարությունյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:   ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով  նրա նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում՝ 3   տարի 6   ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2  տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝  ազատազրկում՝ 1  տարի ժամկետով: Կիրառելով «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի՝ 2011թ. մայիսի 26-ի որոշման 1-ին մասի 1-ին կետը` նրան ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժի կրումից, Սամվել Հարությունյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 տարի 6  ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով:
 
Ամբաստանյալ Աննա  Նիկողոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով  նրա նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում՝ 1  տարի ժամկետով: Կիրառելով «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի 2011թ. մայիսի 26-ի որոշման 1-ին մասի 1-ին կետը. նրան ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով  նշանակված պատժի կրումից:
 
ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով  նրա նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում՝ 3 տարի 6 ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով  Աննա Նիկողոսյանի նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում՝ 1 տարի ժամկետով: Կիրառելով «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի՝ 2011թ. մայիսի 26-ի որոշման 1-ին մասի 1-ին կետը. նրան ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժի կրումից, Աննա Նիկողոսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 3  տարի 6 ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2  տարի ժամկետով, որպիսի պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում:
 
Մեղադրող Ենոքյանը պնդել է ՀՀ գլխավոր դատախազության  քաղաքացիական հայցը, որով խնդրել է  ամբաստանյալ Կամո Պետրոսյանի մասով բավարարել 1.794.272 դրամի չափով, ամբաստանյալ Էմիլ Մաճկալյանի մասով` 205.798 դրամի չափով, իսկ ամբաստանյալներ Արմեն Գրիգորյանի, Էմիլ Մաճկալյանի, Կարինե Պողոսյանի, Սամվել Հարությունյանի և Աննա Նիկողոսյանի մասով` համապարտության կարգով 1.909.135 (1.859.135) դրամի չափով գումար բռնագանձել:
 
 

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]