Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   10:47 Այս մրցումները պարզապես ֆիզիկական ուժի մասին չեն, այլ ներքին ուժի, կամքի, ինքնատիրապետման եւ ավելիին ձգտելու մասին են. Քոչարյան 11/25/2024   10:38 Այս համաժողովը ոչ միայն օգտագործվեց Ադրբեջանի իմիջային հարցերի լուծման, այլ նաև ընդհանուր առմամբ Ադրբեջանի դիրքերի ամրապնդման համար. Աբրահամյան 11/25/2024   10:33 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   22:00 Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել  11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   21:23 Հրդեհ` Լաս Վեգասի գնացքում 11/24/2024   21:09 Վրաստանի ընդդիմությունն արդեն հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում. մայրաքաղաք մտնող ճանապարհները խցանված են 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   20:36 Ձյունոտ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են 11/24/2024   20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/24/2024   20:04 Բեյրութի կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի զոհերի թիվն արդեն շուրջ 3 տասնյակի է հասել 11/24/2024   19:52 Լրատվամիջոցները նշում են ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի անունը 11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   17:21 Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան

Երևանի կրկեսի շենքի վրա 107.9 մլն դրամ են ներդրել, հետո պայթեցրել 07/04/2013   10:12  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Երևանի կրկեսի` 2011 թ.-ի սեպտեմբերին սկսված վերանորոգումը նախատեսված էր ավարտել 2014 թ.-ի վերջին: Համենայն դեպս, այս ժամկետն է նշված կառավարության հետ կրկեսի տնօրինության կնքած պայմանագրում:
 
Պայմանագրով շինարարական աշխատանքներին 1.5 տարի է մնացել, իսկ շենքն այդպես էլ չի կառուցվել: Ավելին, կրկեսի տնօրեն Հովհաննես Գասպարյանը դիմել է կառավարություն`խնդրելով փոփոխել պայմանագրով նախատեսված որոշ դրույթներ: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն ժամկետներին, այլև ներդրումների ծավալին:
 
Նշենք, որ դեռևս 14.02.2006թ.-ին կրկեսի տնօրենի և պետական լիազոր մարմնի միջև կնքված մասնավորեցման պայմանագրով կրկեսի տնօրինությունը պարտավորվել էր շենքի վերանորոգման և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար ներդնել 650 մլն դրամ:
 
Ավելորդ չէ նշել, որ կրկեսի ղեկավարությունը թեև հանդիսանում էր դրա սեփականատերը, բայց քանի որ այսպիսի գումարներ չուներ, կրկեսի նոր շենքի կառուցման հովանավոր էր դարձել «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը:
 
Կառավարության և կրկեսի տնօրենի միջև ստորագրված պայմանագրով նաև ներդրումների հստակ ժամանակցույց էր սահմանվել. մինչև 31.12.2011թ.՝ 100 մլն դրամ, մինչև 31.12.2012թ.՝ 150 մլն դրամ, մինչև 31.12.2013թ՝. 200 մլն դրամ և մինչև 31.12.2014թ.՝ 200 մլն դրամ:
 
Սակայն այս տարի կառավարություն ներկայացրած գրությամբ Հովհաննես Գասպարյանը խնդրել է պայմանագրում սահմանված ժամկետները երկարաձգել, առաջարկելով ներդրումները կատարել հետևյալ ժամկետներում.  մինչև 31.12.2013թ.՝ 193 մլն դրամ, 31.12.2014թ.՝ 200 մլն դրամ և 31.12.2015թ՝. 150 մլն դրամ:
 
Սակայն, փոխվել են ոչ միայն ժամկետները, այլև նվազել է ներդրումների ծավալը: 650 մլն-ի փոխարեն կրկեսի տնօրինությունն առաջարկում է կատարել 543 մլն-ի ներդրում:
 
Բանն այն է, որ ըստ Հ.Գասպարյանի, 2011թվականի ընթացքում կրկեսի շենքի վերակառուցման նպատակով արդեն կատարվել է 107.9 մլն դրամի ներդրում և մնացել է ևս 543 մլն դրամ ներդնել:
 
Հիշեցնենք. 2012թ-ի սեպտեմբերի 8-ին կրկեսի շենքը պայթեցվել էր` տեղում նոր` ավելի հարմարավետ և ժամանակակից շենք կառուցելու նպատակով:
 
Փաստորեն ստացվում է, որ նախ շենքի վրա 100 մլն-ից ավելի դրամ է ծախսվել, հետո շենքը պայթեցվել է:
 
Ի դեպ, կրկեսի շենքը պայթեցնելու պատճառների մասին ժամանակին այդպես էլ պաշտոնական սպառիչ բացատրություն չտրվեց: Եվ ահա 1 տարի անց վերջապես բացահայտվում են իրական պատճառները:
 
Կրկեսի տնօրենը կառավարությանն ուղղված նամակում գրում է. «իրականացվող հերթական շինարարական աշխատանքների քննարկման արդյունքում (շին. մասնագետների խորհրդով) անհրաժեշտություն է առաջացել ստուգելու շենքի սեյսմակայունության հարցը, ինչի հիման վրա 17.02.2012թ., ստանալով մասնագիտական եզրակացություն, պարզ է դարձել, որ շինարարությունը շարունակելն անհնար է, շենքը սեյսմակայուն չէ և ենթակա է քանդման»:
 
Պակաս հետաքրքրական չէ նաև կառավարության արձագանքը տնօրենի նամակին. «Հաշվի առնելով այն փաստը, որ շենքի սեյսմակայունության մասին պայմանագրի կողմերից որևէ մեկը չի իմացել, նախկինում կատարված ներդրումների իմաստը կորել է»: Այսինքն` կողմերից յուրաքանչյուրը յուրովի խոստովանում է, որ նման խոշոր շինարարական ծրագիրն իրականացվել է առանց համապատախան փորձաքննությունների և պատշաճ ուսումնասիրությւնների: Արդյունքում 107 մլն-ը ուղղակի փոշիացվել է:
 
Սակայն կա նաև մեկ այլ վարկած. Նախքան կրկեսի շենքը պայթեցնելը, 2012 թ-ի հուլիսին, նախ պայթեցվեց շենքի գմբեթը` մեկնաբանությամբ, թե շինության հիմնական մասը պահպանվելու է և ծառայելու է նախատեսված նոր կառույցի հիմք: Չի բացառվում, որ շենքի ամրությունը տուժել էր հենց այս առաջին պայթյունից և հետագայում պարզ էր դարձել, որ այն ևս պետք է պայթեցվի:
 
Սակայն, այս դեպքում ևս եզրահանգումը նույնն է. Շինարարական ծրագիրն իրականացվել է առանց մասնագիտական եզրակացությունների և ուսումնասիրությունների:
 
Ինչևէ, փաստը մնում է այն, որ այս ամենի արդյունքում փոշիացվել են բավական կլորիկ գումարներ (եթե իհարկե դրանք ի սկզբանե ներդրվել էին), իսկ պատկան մարմինները համապատասխան քայլեր ձեռնարկելու փոխարեն մտածում են պայմանագիրը ստեղծված իրավիճակին հարմարեցնելու մասին:
 
Կրկեսին առնչվող նախագիծն արդեն ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում: 
 
 
 
 

 

Հեղինակ` Նելլի Դանիելյան


Արխիվ

[]