Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   17:21 Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ

ՍԴ նախագահ. Ո՞վ իրավունք տվեց նման մեկնաբանություններ անել, վերածել արդարադատությունը կարիկատուրայի 06/04/2013   14:34  |  ԼՐԱՀՈՍ

Սահմանադրական դատարանը որոշեց հետաձգել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումի հիման վրա գործի այսօր նշանակված դատաքննությունը: Այն տեղի կունենա սեպտեմբերի 18-ին:

ՍԴ-ն պետք է որոշեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Վիճարկվող դրույթով սահմանվում է, որ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 204.32 կամ 204.33 հոդվածով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա:

Գործի դատաքննությունը հետաձգելու մասին որոշումը ՍԴ-ն կայացրեց, ելնելով լրացուցիչ նյութերի ուսումնասիրման և գործի հանգամանքների առավել ամբողջական ու համակողմանի քննության անհրաժեշտությունից: Նաև որոշվեց դատաքննությունն իրականացնել բանավոր ընթացակարգով:

Նկատի ունենալով, որ «քննության առարկա հիմնախնդրի վերաբերյալ դատական պրակտիկայում տեղ են գտել տարակերպ մեկնաբանություններ» և հաշվի առնելով, որ տվյալ հարցի քննության ժամանակ անհրաժեշտություն է առաջանում լսել նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի ներկայացուցչի պարզաբանումները, ՍԴ-ն անհրաժեշտ համարեց գործի դատաքննությանը հրավիրել նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի համապատասխան իրավասությամբ օժտված ներկայացուցչին և առաջարկել Վճռաբեկ դատարանին ապահովել վերջինիս մասնակցությունը դատաքննությանը:

ՍԴ-ն որոշեց նաև ՀՀ դատական դեպարտամենտից պահանջել մեկամսյա ժամկետում ՍԴ ներկայացնել նոր հանգամանքների հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատի 2006թ.-ից քննության առած առանց բացառության բոլոր գործերով ընդունած որոշումների պատճենները: Ինչպես նշեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, սա անհրաժեշտ է, որպեսզի ՍԴ-ն կարողանա ամփոփել և հստակ դիրքորոշում տալ բոլոր որոշումների և իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ:

ՍԴ-ն նաև առաջարկեց գործով զեկուցող՝ ՍԴ անդամ Կիմ Բալայանին հատուկ ուշադրություն դարձնել տվյալ հիմնախնդրի վերաբերյալ ՍԴ-ի որոշումների առնչությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների վրա և ներկայացնել համապատասխան առաջարկություններ: «Մենք, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտություն կունենանք այդ դիրքորոշումների վերաբերյալ մեր դիրքորոշումներն արտահայտել և որոշակի մոտեցումներ, որպեսզի հստակություն կարողանանք մտցնել և այս թեման փակել»,-ընդգծեց ՍԴ նախագահը, հավելելով, որ հակառակ դեպքում հնարավոր չի լինի այնպիսի որոշում կայացնել, որը նոր հանգամանքների հիմքով դատական ակտի վերանայման ինստիտուտի արդյունավետության հարցում կապահովի հստակ տեղաշարժ:

Գ.Հարությունյանը նաև խնդրեց գործով պատասխանող կողմի՝ Ազգային ժողովի ներկայացուցիչներին բանավոր դատաքննության ընթացքում իրենց մոտեցումներն արտահայտել իրավակիրառ դատական պրակտիկայի վերաբերյալ, քանի որ խորհրդարանն «իր իսկ ընդունած օրենքների կողքից անտարբեր անցնել չի կարող, և սրանց վերաբերյալ պետք է հստակ դիրքորոշումներ լինեն»:

Նա ԱԺ ներկայացուցիչների ուշադրությունը մասնավորապես հրավիրեց այն փաստի վրա, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերով պալատը «փորձել է մեկնաբանություններ տալ սահմանադրական նորմին և Սահմանադրական դատարանի մասին օրենքի դրույթներին, պարզաբանելով կամ դիրքորոշում ձևավորելով, թե ինչ բան է ակտի կիրառում, և Սահմանադրական դատարանը, իրենց կարծիքով, ինչպես պետք է հասկանա, թե ակտի կիրառումն ինչ է նշանակում»:

«Նրանց դատողությամբ՝ կիրառված նորմը վերաբերում է միայն Վճռաբեկ դատարանի կողմից ընդունված որոշումներին: Եթե Վճռաբեկ դատարանը վերադարձրել է դիմումը, և այդ վերադարձման դիմումում ինչ-որ նորմ չի կիրառել, ապա դիմողն այն նորմը, որն իր համար իրավական հետևանք է առաջացրել առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի կողմից ընդունված վճռով, որը հետագա ատյաններում չի քննվել ըստ էության, պարզապես նա վերադարձման որոշում է կայացրել, պարզվում է, եթե վերադարձման որոշման մեջ այդ նորմը վկայակոչված չէ, ուրեմն չի կիրառվել: ՍԴ-ն, եթե այդ նորմի սահմանադրականությունն է քննում, ուրեմն գերազանցում է իր լիազորությունները»,-վրդովված հայտարարեց Գ.Հարությունյանը՝ միաժամանակ հարց ուղղելով. «Ո՞վ իրավունք տվեց, ի՞նչ հիմքի վրա, ինչպե՞ս կարող է նման մեկնաբանություններ անել, վերածել ընդհանրապես արդարադատությունը կարիկատուրայի»:


Արխիվ

[]