Թեմաներ
Երկուշաբթի 05 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 05/19/2024   21:59 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 05/19/2024   21:51 Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Իրանի նախագահին 05/19/2024   21:46 Արթուր Դավթյանը ապաշխարե՞լ է իր մեղքերի համար 05/19/2024   21:37 Իրանի նախագահ Ռաիսին այսօր պետք է այցելեր Հայաստան. աղբյուր 05/19/2024   21:19 Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ԱԳՆ 05/19/2024   21:16 Ոստիկանական ստորաբաժանումները սահմանափակում են մեր տեղաշարժը, առայժմ չի հաջողվում ստանալ մանրամասն տեղեկություններ. Դանիելյան 05/19/2024   21:06 Իսրայելի ռազմավարական խնդիրն է Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելը. արևելագետ 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   20:24 Բագրատ Սրբազանը վաղը կմեկնի Կիրանց   05/19/2024   20:20 Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Սպարապետի քույր կամ «հոպլո», բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել. Բագրատ Սրբազան 05/19/2024   20:10 Պատերազմական իրավիճակ դեպքում` Խերեմլիում բնակվող ադրբեջանցին հայտնվելու է շրջափակման մեջ. Վարդանով 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան 05/19/2024   19:07 Փաշինյանի հեռանալուց հետո ճիշտ ղեկավարը Բագրատ Սրբազանն է. Օսկանյան 05/19/2024   18:54 Արարատ Միրզոյանը կմեկնի Վիեննա 05/19/2024   18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   17:45 Իրանի նախագահի ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել 05/19/2024   17:35 Կիրանցիները, ի նշան բողոքի, ոտքով շարժվում են ոստիկանական շրջափակման մեջ հայտնված պատգամավորների մոտ 05/19/2024   17:30 Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա է. Աբրահամյան 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   16:57 ԱԱԾ սահմանապահ զորքերը սահմանի ստանձման վերաբերյալ որոշակի աշխատանքներ են իրականացնում. Տավուշի բաժնի պետ 05/19/2024   16:47 Ադրբեջանը ողջունում է Իրանի ջանքերն՝ ուղղված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը. Ալիև 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   16:07 Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել Կիրանցի բնակիչների նկատմամբ. Խամոյան 05/19/2024   15:51 «Բա մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք».ոստիկանության պաշտոնյայի վարքագիծը 05/19/2024   15:20 ՆԳՆ-ն՝ Կիրանց մուտք գործելու արգելքի մասին 05/19/2024   14:58 Կիրանցի հատվածում սահմանապահ զորքերը իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված աշխատանքներ.ԱԱԾ 05/19/2024   14:42 Ոստիկանները թույլ չեն տալիս նաև մշակութային գործիչների մուտքը Կիրանց 05/19/2024   14:36 Ալյասկայում ինքնաթիռ են գտել՝ ներսում դիակներ 05/19/2024   14:07 «Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին 05/19/2024   14:04 Եթե ներքաղաքական պրոցեսները ձախողվեն, չի բացառվում ՀՀ-ում լինի ազդեցության գոտիների բաժանման իրավիճակ Անկարայի ու Մոսկվայի միջև. քաղաքագետ 05/19/2024   13:45 ՔԿ-ն՝ Վահագն Չախալյանի մեղադրանքի մասին 05/19/2024   13:43 Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո, բայց ոչ ամեն գնով. Բագրատ Սրբազան 05/19/2024   13:21 3-5 աստիճանով տաքանալու է. տեղումներ են սպասվում 05/19/2024   13:12 Ոստիկանությունը կրկին փակել է Կիրանց տանող ճանապարհը,պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել. Խամոյան 05/19/2024   13:01 ԳՇ պետ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը 05/19/2024   12:44 Իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. եթե «հավես» ունեք, պատրաստվեք դրան. Արսեն Թորոսյան 05/19/2024   12:30 Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը 05/19/2024   12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com 05/19/2024   11:52 Բագրատ Սրբազանը մասնակցում է պատարագին 05/19/2024   11:39 Սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/19/2024   10:54 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում՝ պիկապի հանդիպակաց գոտի դուրս գալու ու միկրոավտոբուսի բախվելու հետևանքով 05/19/2024   10:31 Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը 05/19/2024   10:18 Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/19/2024   11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ» 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան

«Բանակը հասարակության հայելին է» թեզն արդարացում չէ 05/23/2013   15:53  |  Հարցազրույց

Զինծառայողների միջանձնային հարաբերությունների, զինված ուժերում արձանագրված միջադեպերին նպաստող պայմանների եւ պատճառների մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցի հարցերին է պատասխանում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

-Նոյեմբերյանի զորամասում զինծառայողի սպանության թեման ցնցեց հասարակությանը: Բայց տեղի ունեցածը մշտապես կարող է դատապարտված լինել հերթականը լինելու, եթե պատկան մարմինները, բանակի սպայական կազմը, ի վերջո, մեր հասարակությունը համապատասխան հետևություններ չանի: Արդ, ինչ հետևություններ պետք է արվեն…

-Հոգի խոցող ողբերգություն էր: Տվյալ դեպքում ամենասարսափելին այն անհեթեթ պատճառն է, որ հանգեցրել է ողբերգության: Ինչևէ. հարկավոր է սթափվել և հետևույթուններ անել:

Առաջին հետևությունը թերևս այն է, որ չի կարելի անուշադրության մատնել պատանի զինվորների վիճաբանությունը: Բանն այն է, որ պատանեկության տարիքին բնորոշ է ինքնասիրության սրված զգացողությունը: Հենց այդ է պատճառը, որ այս տարիքում աննշան պատճառով ծագած վեճը կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների: Ես լավ գիտեմ այն ահռելի ծանրաբեռնվածությունը, որում գտնվում է մեր սպայակազմը, սակայն առիթն օգտագործելով ուզում եմ խնդրել մեր հրամանատարներին. անուշադրության չմատնել ժամկետային զինծառայողների միջև ծագած վեճերը: Սա հատկապես վերաբերում է դասակ – վաշտ օղակների հրամանատարներին, ովքեր անմիջականորեն են շփվում ենթական անձնակազմի հետ: Առաջինից բխում է նաև հաջորդ՝ երկրորդ հետևությունը. որպես կանոն ողբերգական պատահարների հիմնական պատճառն անվերահսկելիությունն է, իսկ վերջինս առաջանում է այն դեպքում, երբ զորային կառույցի այս կամ այն օղակում ինչ-որ մեկը թերանում է: Հարկավոր է խնդիրը ճիշտ ձևակերպել. զինծառայողների միջև կոնֆլիկտներն անխուսափելի են: Հետևաբար, խնդիրն այդ կոնֆլիկտները ժամանակին վերահսկելի դարձնելն է, որպեսզի դրանք չվերաճեն ողբերգության: Այդ առումով, ի դեպ միանգամայն ադեկվատ պետք է համարել ողբերգությանը հետևած պաշտոնանկությունները, քանզի պատժվել են նրանք, ովքեր ի պաշտոնե պարտավոր էին ապահովել անհրաժեշտ վերահսկողությունը:

-Հաճախ է խոսվել ժամկետային զինծառայողներին միավորող փոքր օղակներում միջանձնային հարաբերությունների անվերահսկելիության դրսևորումների մասին, որոնք էլ որպես կանոն հանգեցնում են նման, երբեմն նաև՝ ողբերգական միջադեպերի: Ասել է, թե՝ զինծառայողների միջև հասունացող կոնֆլիկտները վերահսկելուն կոչված հիմնական օղակներում պետք է փնտրել շան գլուխը: Միով բանիվ, որքանով կարելի է պաշտոնանկությունները համարել խնդրի լուծման սկզբունքային, այլ ոչ՝ հատվածական, պահով թելադրված լուծում:

-Տվյալ դեպքում իսկապես պաշտոնանկությունները հարկ է դիտարկել որպես անհրաժեշտ, սակայն իրադրական լուծում, առավել կարևոր են հիմնարար լուծումները: Այսպես. զորային կառույցի ստորին օղակներում վերահսկողության անընդհատության ապահովումը պաշտպանության նախարարի անընդհատ ուշադրության առարկան է: Հենց այդ նպատակով է վերջին տարիներին հետևողական աշխատանք է տարվում վաշտ օղակում պրոֆեսիոնալ, իրավիճակը վերահսկելու ունակ հրամանատարական կազմ ձևավորելու ուղղությամբ:

Տեղի ունեցածը ցնցել է բոլորին, հետևաբար անգամ ամենածայրահեղ գնահատականներն ու կոչերը պետք է օրինաչափ համարել: Այստեղ ամենակարևորն այն է, որ դրանց զգալի մասը մարդկանց անկեղծ սրտացավության և մտահոգության դրսևորումն է: Կա ևս մեկ հանգամանք. մարդիկ ցանկանում են ուղիղ պատճառահետևանքային կապ տեսնել տարվող աշխատանքի և նման դեպքերի բացառման միջև: Հենց դա է պատճառը, որ նման մեկ ողբերգությունն անգամ ջուրն է գցում զորքերում տարվող ողջ աշխատանքը, քանզի հանրային ընկալումներում տպավորություն է ստեղծվում, թե ոչինչ չի արվում: Ցավալին հենց սա է: Մարդիկ հարց են տալիս, թե եթե գործ արվում է, ապա ինչո՞ւ տեղի ունեցավ ողբերգությունը: Ահա թե ինչու նման դեպքերն առաջին հերթին հարված է նախարար Օհանյանի թիկունքին: Հարված է թիկունքին, քանզի մարդկային ողբերգության ֆոնին կատարված աշխատանքի մասին չես կարող խոսել, քանզի մարդիկ դա ընկալում են որպես արդարացում կատարվածի համար: Բայց ի՞նչ արդարացման մասին կարող է խոսք լինել, երբ պատանի զինվոր է զոհվել: Հարված է թիկունքին, քանզի աննկարագրելի է այն հոգեվիճակը, երբ ասելիք ունես, բայց միաժամանակ չգիտես թե ինչ ասես, քանզի ինչ էլ ասես որդեկորույս մոր վիշտը չես սփոփի: Բայց միևնույն ժամանակ էլ մարդիկ պետք է վստահ լինեն որ գործ է արվում բանակում: Իսկ այդպիսի վստահություն ձևավորելու համար աշխատանքի արդյունքները հետևողականորեն պետք է ի ցույց դնել:

-Չեք կարծում, որ այս համատեքստում մենք լուրջ բացթողում ունենք քարոզչական ճակատում:

- Իսկապես զորքերում տարվող ամենօրյա աշխատանքը հանրության համար կարծես թե տեսանելի չէ: Բանն այն է, որ կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքն անընդհատ բնույթ ունի, իսկ այն ինչ անընդհատ է, առօրեական, սովորական արտառոց չէ, հետևաբար նաև՝ ակնառու էլ չէ: Մինչդեռ ողբերգական պատահարն՝ ընդհակառակը՝ ակնառու է: Ողբերգական միջադեպն անմիջապես հանրային ընդվզում է առաջացնում, մինչդեռ առօրյա տիտանական աշխատանքը, դրա արդյունքը, հենց նույն այդ ողբերգական դեպքերի թվի կրճատման տեսքով կարծես թե չի ընկալվում:

-Այ դուք խոսում եք բանակում կատարված հսկայական աշխատանքից: Բայց, այն միջանձնային հարաբերությունները, որոնց հետևանք են նման տխուր իրադարձությունները, արդյոք երիտասարդության շրջանում արմատավորված հոգեբանության հետևանք չե՞ն: Ի վերջո, բանակը հո Մարս մոլորակում չէ, այնտեղ արտացոլված են մեր հասարակության մեջ առկա բոլոր թերություններն ու բացերը:

-Այդ թեզը, թե բանակը հասարակության հայելին է, որքան էլ, որ այն օբյեկտիվ հիմքեր ունենա այսօր ժխտելի է բանակում, այն չի ընդունվում որպես արդարացում: Բանակն ունի ինստիտուցիոնալ հնարավորություններ նվազագույնի հասցնելու այն հոռի երևույթները, որոնք հասարակությունից ներթափանցում են բանակ. ահա° նախարար Օհանյանի դիքորոշումն այս հարցի վերաբերյալ: Նման դրվածքը սկզբունքային նշանակություն ունի, քանզի կանխում է լճանացումը զորային կառույցի ստորին օղակներում:

Հիմա հարկավոր է ուշքի գալ և շարունակել աշխատել:

Նկարը՝ civilnet.am-ի

Հեղինակ` Անահիտ Եսայան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]