ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վանաձորի քաղաքապետը նամակը չի ստացել 05/21/2013 13:01 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Վանաձորի քաղաքապետարանում Էթիկայի հանձնաժողովի որոշումը դեռ չեն ստացել: Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց Վանաձորի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գագիկ Սիմոնյանը, ի պատասխան մեր այն հարցի, թե ինչպես է քաղաքապետն արձագանքելու հանձնաժողովի որոշմանը:
Նշենք, որ հանձնաժողովն իր վարույթն ավարտել էր մայիսի 13-ին, եւ կայացրած որոշումն ուղարկել կողմերին:
Հետաքրքրական է, որ կողմերից մեկը` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանձնաժողովի որոշումն ստացել էր դեռեւս 4 օր առաջ` մայիսի 17-ին: Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հստակեցրեց, որ նամակն ստացել են փոստով, Վանաձորի իրենց հասցեով:
Իսկ թե ինչու է քաղաքապետարանի նամակն ուշանում, մնում է միայն ենթադրել:
Հիշեցնենք. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով` Ս.Դարբինյանի հրապարակային ելույթում առկա վիրավորական արտահայտությունները քննելու եւ համապատասխան որոշում կայացնելու համար, քանի որ նախագահական ընտրություններից հետո, մեկնաբանելով Վանաձորում Սերժ Սարգսյանի կրած պարտությունը, քաղաքապետն ասել էր. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում` ինչ է անում»:
Եվ, ահա, հանձնաժողովը 1 ամիս շարունակ գործը քննելուց հետո եզրակացրել էր, որ թեեւ «անգիտակից» բառի օգտագործումը «կարող է դիտվել որպես անհարգալից վերաբերմունքի դրսեւորում», բայց, քանի որ Վանաձորի քաղաքապետը դրանից հետո «ընդունել է, որ ոչ տեղին է օգտագործել «անգիտակից» բառը, եւ փորձել է հայցել բոլոր այն անձանց ներողամտությունը, ում ակամայից վիրավորել է», հանձնաժողովը որոշել էր, որ քաղաքապետի «գործողություների շղթան գտնվում է էթիկայի կանոնների շրջանակում»:
Այնուամենայնիվ, հանձնաժողովը Վանաձորի քաղաքապետին, ամեն դեպքում առաջարկել էր «Արթուր Սաքունցի դիմումում բարձրացված էթիկայի կանոնների վերաբերյալ հարցը փակված համարելու համար հստակ եւ աներկբա տեքստով հրապարակային ներողություն հայցել բոլոր այն անձանցից, ում վիրավորել է իր արտահայտությամբ եւ տեղադրել այդ տեքստը Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում»:
Ինչը մինչ օրս չի արվել: Պարզվում է` որոշման տեղ չհասնելու պատճառով:
Իսկ հետագայում կարվի, թե ոչ, դժվար է միանշանակ պնդել, քանի որ Հանձնաժողովի առաջարկն ընդամենը առաջարկ էր: Իսկ «առաջարկն» ինչպես հայտնի է, իրավական ուժ չունի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/24/2024 19:29 Սալաֆիական ահաբեկիչները մարտեր են մղում Ադրբեջանի անտառներում. «Բաց մի՛ թողեք»Տեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/28/2024 08:17 Անգամ Լուլուն է Ավինյանին քննադատում․ «Հրապարակ»
- 09/28/2024 08:14 Եկեղեցին վերջին պատրաստություններն է տեսնում․ «Հրապարակ»
- 09/28/2024 08:09 Փաշինյանի ընտանիքի չափահաս անձանց տվյալները բացակայում են ընտրողների ռեգիստրից. որտե՞ղ է նա գրանցված. «Ժողովուրդ»
- 09/28/2024 08:07 Ռեկտորը եւ եւս մի քանիսը դեռ ՁՊՎ-ում են․ «Հրապարակ»
- 09/28/2024 08:02 Ինչպես կդասավորվի Փարսյանի ճակատագիրը․ «Հրապարակ»
- 09/28/2024 07:49 Փաշինյանի քրոջ փեսան հասարակ մասնագետից` ՄԻՊ գլխավոր քարտուղարի տեղակալ. «Ժողովուրդ»
- 09/27/2024 08:24 Հրավիրատոմսեր ուղարկելուն դեմ են եղել 3 անձ․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 09/19/2024 20:39 Եթե Փաշինյանը կարողանար, դեռ 2018-ի մայիսի 3-ին դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց Հայստանն իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա, երբ ուզենա՝ ցանի. Ձյունիկ Աղաջանյան
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
- 09/16/2024 13:35 Նախկինում Սրբազան աշխատած մարդու հետ պաշտոնական հանդիպում ՔՊ-ի օրակարգում չկա. Էմմա Պալյան
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
Մեկնաբանություն
- 09/27/2024 17:01 Ստացվում է, որ Գրիգոր Մինասյանի նկատի ունեցած չափազանց անարդար մանրախնդիր հարձակում իրականացրած առանձին անհատները հենց Անդրանիկ Քոչարյանն է ու ՔՊ այլ պատգամավորներ. Բաբայան
- 09/27/2024 15:32 Այս պահին շատերի մոտից բացարձակ առանց իրենց կողմից ինչ-որ բան անելու գողացել են WhatsApp հաշիվները. Սամվել Մարտիրոսյան
- 09/27/2024 13:52 Հայ ժողովուրդը մնացել է միայնակ իր պետությունը գրաված օտար շահեր սպասարկող ռեժիմի դեմ. Ավետիսյան
- 09/27/2024 12:39 1988-ի փետրվարից հետո հայ ազգը երբեք այնքան համախմբված չէր պաշտպանելու իր հայրենիքը՝ Արցախը, որքան 2020-ի սեպտեմբերի 27-ին, այդ ոգին դեռ կա. Խաչատրյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/28/2024 14:30 Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվքածներ ստացած 9-ամյա աղջիկը մահացել է
- 09/28/2024 14:18 Երևանում 32-ամյա տղամարդու են դանակահարել․ կասկածյալը Վրաստանի քաղաքացի է
- 09/27/2024 21:11 Սևանի հանգստյան տներից մեկի տանիքում հայտնաբերվել է տղամարդու դի
- 09/27/2024 20:49 Երևանում թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 09/24/2024 15:52 Կորած շունը հայտնաբերվել է շնորհիվ խորոված նրբերշիկների
- 09/20/2024 18:04 Ուղեղն ուտող որդեր. ԱՄՆ-ում մակաբուծային հիվանդություն է հայտնաբերվել բնակիչների մոտ
- 09/20/2024 15:49 Երկրին աստերոիդ է մոտենում
- 09/18/2024 18:11 Կայծակի հարվածից հետո 40 րոպե սրտի կանգ ունեցած տղամարդը փրկվել է ու ամբողջությամբ ապաքինվել