ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարմնավաճառների և նրանց որջերի դեմ պայքարը շարունակվելու է 05/20/2013 11:39 | ԼՐԱՀՈՍ
Շենգավիթի դատախազը պայքար է սկսել համայնքի մարմնավաճառների ու նրանց հովանավորողների դեմ: Իր այս մտադրությունը «Փաստիֆո»-ի հետ զրույցում բացահայտեց մայրաքաղաքի այդ վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը: «Դա նշանակում է, որ առաջին հերթին պետք է արգելվեն շրջանում մարմնավաճառների հրապարակային հավաքատեղիները: Երբ հայտնի դարձավ մարմնավաճառի գոյության մասին, անպայման նա պետք է բերման ենթարկվի ոստիկանության բաժին, օրենքով սահմանված կարգով ենթարկվի վարչական պատասխանատվության եւ պետք է հետեւողականություն դրսեւորվի, որ այդ պատասխանատվությունն անպայման ի կատար ածվի»,-մանրամասնեց դատախազը:
Ի դեպ, նշենք, որ այս այս ուղղությամբ որոշակի միջոցառումներ արդեն իսկ ձեռնարկվել են, ինչպես, օրինակ, այս համայնքում գործող «Մայամի» հյուրանոցային համալիրի անվան տակ գործող հասարակաց տան բացահայտման հայտնի դեպքը: Եվ սա միակը չէ:
Մարմնավաճառությունն այսօր դրսեւորվում է անթաքույց ու հրապարակային, հնագույն մասնագիտության տերերն ունեն իրենց հավաքատեղիները, որոնք հայտնի են ոչ միայն նրանց ծառայություններից օգտվողներին, այլեւ, թերեւս, բոլորին:
«Մեր կատարած ուսումնասիրությունը ցույց տվեց, որ վարչական շրջանում սնկի պես աճում են պաշտոնապես հյուրանոցային, կամ ժամանցի բիզնես իրականացնելու քողի տակ իրականում պոռնկությանը նպաստող օբյեկտները», - նշեց դատախազը` հավելելով. «Բոլոր այդ որջերը բացահայտելու ու հայտնաբերելու խնդիր է դրված»:
Ի դեպ, քրեական օրենսգիրքը պոռնկությանը նպաստելու համար 3-6 տարվա ազատազրկում է սահմանում, մինչդեռ, մարմնավաճառությունն ինքնին քրեական հանցագործություն չէ, այլ` վարչական իրավախախտում, դրա համար քրեական պատասխանատվություն չի նախատեսվում, այլ սահմանված է տուգանք նվազագույն աշխատավարձի 50-100 տոկոսի չափով: «Բայց արդարության առջեւ չմեղանչելու համար ասենք, որ վարչական պատասխանատվությունն իրականում լիարժեք չի իրագործվում»,- նշեց Արթուր Դավթյանը, միաժամանակ նաեւ տեղեկացնելով, որ անհրաժեշտություն է հասունացել մարմնավաճառությունը եւս քրեական հանցագործություն սահմանելու եւ այս ուղղությամբ առաջիկայում օրենսդրական փոփոխություններ նախատեսվում են:
Հետաքրքրական է, որ պոռնկությանը նպաստողները, ինչպես ցույց է տվել քրեական վարույթների ընթացքը, չեն էլ պատկերացրել, որ իրենց արարքը հանցագործություն է:
«Որպես մեղադրյալ ներգրավված անձինք իրենց մանրամասն ցուցմունքներով նկարագրում էին իրենց գործունեությունը, որը օրենքի տառին համապատասխան համընկնում էր 262 հոդվածի դիսպոզիցիային, բայց խնդիրն այն էր, որ այդ մարդիկ չէին պատկերացնում, որ այն, ինչ իրենք ներկայացնում են, ինչով զբաղվել են, սա հանցագործություն է»,- պատմում է Շենգավիթի դատախազը եւ ավելացնում. «Իրազեկության պակասն առավել ակնառու դարձավ, երբ որ պարզեցինք որ այդ օբյեկտներում հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանները ժամանակին չեն ահազանգել, չեն կանխել այդ դեպքերը` իրենք եւս հստակ պատկերացում չունենալով, որ տեղի է ունենում հանցագործություն»:
«Պոռնկությանը նպաստելը դրսեւորվել է հետեւյալ ձեւերով. Առավելագույնը` որ կոնկրետ հյուրանոցայի համալիրը ինքն է տեղում հաճախորդների համար ապահովել մարմնավաճառներ, սա ամենադասական, ամենաառավելագույն դրսեւորման ձեւն է, իսկ նվազագույն ձեւը, որ հյուրանոցային ծառայություն իրականացնողները սենյակներ են տրամադրել զույգերին, քաջ գիտակցելով, որ կինը մարմնավաճառ է: Սա եւս ըստ էության բավարար է, որպեսզի մենք ունենանք քր. օր-ի 262 հոդվածով նախատեսված պեռնկությանը նպաստելու հանցակազմ»,- այս հանցատեսակի հայաստանյան դրսեւորուներին է անդրադառնում դատախազը:
Շենգավիթի դատախազությունում կատարված ուսումնասիրությունները մեկ այլ իրողություն էլ են բացահայտել` կապված մարմնավաճառների գործունեության հետ: Պարզվում է` նրաց գոյությունն ու գործունեությունը ուղիղ համեմատական է տվյալ տարածքում կրիմինոգեն իրավիճակի ձեւավորմանը:
Միայն Շենգավիթ վարչական շրջանում վերջին 5-6 ամսիներին արձանագրված դեպքերի շուրջ 10 տոկոսը մարմնավաճառների ու նրանց ծավալած գործունեության հետ որոշակի առնչություն ունեցող դեպքերն են:
«Մասնավորապես, բազմաթիվ են դեպքերը, երբ որ ահազանգում են մարմնավաճառները իրենց նկատմամբ բռնության մասին: Բազմաթիվ են դեպքերը, երբ որ մարմնավաճառներն իրենք են որոշակի հանցավոր գործողություն իրականացնում: Քիչ չեն նաեւ դեպքերը, երբ որ մարմնավաճառները ոչ թե կատարող են կամ տուժող, այլ նրանց գործունեության շուրջ այլ սուբյեկտների միջեւ հանցավոր ոտնձգություններ են տեղի ունենում»,- մանրամասնում է Արթուր Դավթյանը եւ շարունակում,- «Մարմնավաճառների կողմից ներկայացվող ահազանգերով իրականացվում է քննություն, երկար ժամանակ հնարավոր չի լինում նրանց հայտնաբերել պայմանվորված այն հանգամանքով, որ, որպես կանոն, նրանք չունեն մշտական բնակության վայր, եւ քրեական հետապնդման մարմինները դժվարանում են նրանց հայտնաբերել: Մեծ ռեսուրսներ են ծախսվում այդ ուղղությամբ: Քիչ չեն դեպքերը, երբ որ բավական երկար միջոցառումներ ձեռնարկելուց հետո կարողանում ենք հայտնաբերել մարմնավաճառին, բայց նա գալիս եւ հրաժարվում է նախկինում իր տված հաղորդումից, դրանով իսկ որոշակի բարդություններ ստեղծելով քրեական հետապնդման մարմինների համար»:
Այս կեղծ կամ անհետեւանք ահազանգերի դեմ պայքարելու համար Շենգավիթի դատախազն առաջարկում է պարզապես ողջ խստությամբ կիրառել կեղծ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվությունը: «Օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում Քր. օր.-ով նախատեսված սուտ մատնությանը պարտադիր տրվելու է գնահատական եւ այդ անձինք բոլորը դատի են տրվելու»,- վստահեցնում է դատախազը:
Միաժամանակ, մարմնավաճառները հաճախակի ենթարկվում են նաեւ ֆիզիկական, սեռական բռնությունների, կամ ներգրավվում թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների մեջ:
Զրույցի ավարտին, դատախազն այդուհանդերձ, չթաքցրեց, որ իրավապահները մեծ դժվարությամբ են բացահայտում պոռնկությանը նպաստելու դեպքերով քրեական հանցագործությունները, բայց եւ նշեց, որ այս հանգամանքը ստիպել է որոշակի հետեւություններ անել, մշակել տակտիկական, մեթոդական մոտեցում այդ գործերի քննության համար:
«Ներկայում արդեն որոշակի ընդհանուր մոտեցումներ ձեւավորվել են նախաքննության մարմինների հետ, առավել արդյունավետ ենք փորձել դարձնել օպերատիվ քննչական միջոցառումները, որոնք միտված կլինեն պոռնկությանը նպաստելու դեպքերը հայտնաբերելուն, եւ հիմնավորելուն»,- վստահեցրեց Շենգավիթ վարչական շրջանի դատախազը:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից