ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գագիկ Խաչատրյանի որդիներն իր հետ կապ չունե՞ն 05/18/2013 10:51 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Գագիկ Խաչատրյանը շահերի բախման իրավիճակում չի գտնվել. այս եզրակացությանն է հանգել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը` ուսումնասիրելով Պետական եկամուտների կոմիտեի նախագահի անվան հետ կապվող ընկերությունների եւ նրա զբաղեցրած դիրքի միջեւ շահերի բախման հնարավորությունը:
Հիշեցնենք, որ Հանձնաժողովը վարույթ էր հարուցել «Թրանսփարենսի Ինթերնեշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումի հիման վրա, որում, վկայակոչելով մամուլի հրապարակումները, «Թրանսփարենսի Ինթերնեշնըլ»-ը հայտնում էր, որ Գագիկ Խաչատրյանի անվան հետ են կապվում մի շարք խոշոր ընկերություններ:
Հանձնաժողովի որոշման մեջ նաեւ հստակեցվում է, որ մամուլում հիշատակվող այդօրինակ 14 ընկերություններից 2-ը` «Ապեյրոն»-ը եւ «Մեգամոթորս»-ը, իրոք, պատկանում են ՊԵԿ նախագահի որդիներին, 4-ը` նրա հետ փոխկապակցված այլ անձանց` հորեղբոր եւ հորաքրոջ որդիներին:
Բայցեւայնպես, հանձնաժողովի եզրակացությամբ, նույնիսկ, երբ հարցը վերաբերել է Գ.Խաչատրյանի մոտ հարազատներին, ընտանիքի անդամներին, հանձնաժողովի եզրակացությամբ, ՊԵԿ նախագահը ոչ մի գործողություն չի արել, որ շահերի բախման իրավիճակում կհայտնվեր եւ չի խախտել էթիկան:
Ի դեպ, Գագիկ Խաչատրյանի` Հանձնաժողովի ներկայացրած գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրում, հիշյալ ընկերությունների հետ իր որդիների ունեցած կապի մասին որեւէ հիշատակում չկա: Նրանց ունեցվածքը հայրը չի հայտարարագրել եւ չի հիշատակել որպես փոխկապակցված անձինք: Հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրում նշված է միայն, որ ՊԵԿ նախագահն ստացել է 8 463 500 դրամ աշխատավարձ: Իսկ նրա ունեցվածքը կազմել է 278 000 000 դրամ, 2 980 000 դոլար:
Գագիկ Խաչատրյանն իր ընտանիքի անդամներից հայտարարագրել է միայն կնոջ եկամուտները, որոնք աշխատավարձի տեսքով կազմել են 671 740 դրամ, իսկ ունեցվածքը հայտարարագրվող տարում եղել է 188 000 000 դրամ, 2 765 200 դոլար: Ի դեպ, որեւէ այլ եկամտի աղբյուր կամ ունեցվածք պաշտոնյան ու իր կինը չեն հայտարարագրել, այդ թվում նաեւ` տուն կամ ավտոմեքենա:
Ինչեւէ, վերադառնալով, Հանձնաժողովի` Գ.Խաչատրյանի վերաբերյալ կայացրած որոշմանը, նշենք, որ հանձնաժողովի որոշումը «Թրանսփարենսի Ինթերնեշնըլ»-ը ստացել է մայիսի 17-ին, մինչդեռ այն կայացվել է մայիսի 3-ին:
Ի դեպ, եթե հակակոռուպցիոն կենտրոնը չհրապարակեր ի պատասխան իր դիմումի ստացած հանձնաժողովի որոշումը, հասարակությունն այդպես էլ չէր իրազեկվի այս հարցի վերաբերյալ պաշտոնական կառույցի ուսումնասիրության արդյունքների մասին:
Ընդգծենք, որ Հանրային ծառայությունների մասին ՀՀ օրենքը հստակ պարտադրում է Հանձնաժողովին իր որոշումները հրապարակել կայքում 5 աշխատանքային օրվա ժամկետում:
Ոչ միայն այս, այլեւ Վանաձորի քաղաքապետի վերաբերյալ նույն օրը կայացրած որոշումները մինչեւ այժմ էլ կայքում տեղադրված չեն:
Մինչդեռ օրենքով դրա համար սահմանված ժամկետն ավարտվել է մայիսի 14-ին: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրենքի այս խախտումը Հանձնաժողովից «Փաստինֆո»-ին մեկնաբանեցին տեխնիկական խնդիրներով:
Ավելորդ չէ հիշել, որ 1.5 տարի առաջ ՀՀ նախագահի հրամանով ստեղծված Հանձնաժողովի գործառույթներն են բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված այլ անձանց հայտարարագրերի ռեեստրի վարումը, հայտարարագրերի վերլուծությունը եւ հրապարակումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման բացահայտումը:
Կոռուպցիոն ռիսկերի բացառման նպատակով, Հանձնաժողովի անդամներն ստանում են բավական բարձր աշխատավարձ. անդամները` 600 000, նախագահի տեղեկալը` 640 000, իսկ նախագահը 680 000 դրամ:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/18/2024 20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել
- 05/18/2024 19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 05/18/2024 13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ
- 05/18/2024 10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ