Թեմաներ
Հինգշաբթի 11 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/27/2024   23:56 ԱԱԾ շենքի մոտ կայանած մեքենայից գողություն են կատարել. ոստիկանությունը դեռ տեղ չի հասել. Երիցյան 11/27/2024   23:35 Նեթանյահուն չի ձերբակալվի Ֆրանսիայի տարածքում 11/27/2024   23:23 Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է աջակցել Երևանում տրանսպորտի կառավարման կենտրոնի ստեղծմանը․ Ավինյան 11/27/2024   23:10 «Հայերեն գրություններ ավելացնելու» կեղծ թեզը պարբերաբար կիրառվում է Դադիվանք վանական համալիրի նկատմամբ. «Գեղարդ» կենտրոն 11/27/2024   23:01 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/27/2024   22:48 Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից․ կրակի դեմ պայքարում է հրշեջների 2 մարտական հաշվարկ 11/27/2024   22:33 Մոսկվայի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել 11/27/2024   22:23 Ձմռան նախօրեին մրցույթ է հայտարարվել՝ վթարային կամրջի վերանորոգման համար 11/27/2024   22:09 ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին 11/27/2024   21:51 Իսրայելը ՄՔԴ-ին տեղեկացրել է Նեթանյահուի ձերբակալության օրդերը բողոքարկելու մտադրության մասին 11/27/2024   21:38 Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում 11/27/2024   21:21 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել 11/27/2024   21:07 Արևմուտքի հետ Վրաստանի վատ հարաբերությունները չեն կարող չազդել Հայաստան-Արևմուտք հարաբերությունների դինամիկայի վրա. Վրացագետ 11/27/2024   20:59 Բժիշկը նշել է գարեջրի՝ առողջության համար անվտանգ ծավալը 11/27/2024   20:48 ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մասին լուրերը 11/27/2024   20:33 Գյումրիում քաղաքային տրանսպորտի վթարի հետեւանքով տուժած անձինք չեն հոսպիտալացվել 11/27/2024   20:20 SMS-ով կառավարվող երկիր կամ կատարյալ ֆիասկո․ Լիլիթ Գալստյան 11/27/2024   20:07 Անահիտ Մանասյանն ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին 11/27/2024   19:54 Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Opel»-ն ու «Scania» բեռնատարը. կա վիրավոր 11/27/2024   19:39 Փաշինյանը բացել է «պանդորայի» արկղը. ամենալավատեսական կանխատեսումներով՝ ՔՊ-ն Գյումրիում հավաքելու է 30 տոկոս. Արթուր Գևորգյան 11/27/2024   19:34 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է 11/27/2024   19:19 Միգրանտների բոլոր տեղաշարժերը պետք է լինեն խիստ վերահսկողության տակ. Մեդվեդև 11/27/2024   19:08 Դաղստանում ձերբակալել են պետական հաստատությունում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվող անձանց 11/27/2024   19:00 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց 11/27/2024   18:57 Մոսկվան մեկնաբանել է Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ձգձգումը Հայաստանի կողմից 11/27/2024   18:57 Սպիտակի ոլորանները և Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար 11/27/2024   18:46 Վթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած 11/27/2024   18:41 Ռուսաստանը հուսով է՝ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը 11/27/2024   18:40 Նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերում 11/27/2024   18:34 Առաջնորդը ես եմ, բակլեն խաշած եմ ցանում․․․կամ՝ ինչպես Փաշինյանը զրոյացրեց Ալեն Սիմոնյանին 11/27/2024   18:26 ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ 11/27/2024   18:26 Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ փոխանակվել 630 ռազմագերիներով. Զախարովա 11/27/2024   18:19 Լևոն Դավիդյանը նշանակվել է Հատուկ նշանակության ուժերի հրամանատար 11/27/2024   18:11 96մլն. ՀՀ դրամի համակարգչային հափշտակության վարույթով, մեկ մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է 11/27/2024   18:05 Նազելի Բաղդասարյանն արձակուրդ է գնում 11/27/2024   18:01 Ուկրաինան նշել է՝ որ դեպքում ՌԴ-ի հետ կսկսի բանակցություններ 11/27/2024   17:57 Ռուսները քանդել են Ոսկեպարում և Այգեպարում իրենց սարքած զորանոցները. Սարգսյան 11/27/2024   17:53 «Ձեր դրոշը մեր համարանիշի վրա եք խփել»․ ավտոմեքենայի համարանիշի վրա Արցախի դրոշ փակցնելու համար քաղաքացուն կանգնեցրել են․ ՆԳՆ-ն էլ պնդում է՝ ոստիկանները գործել են օրենքով 11/27/2024   17:43 Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի. Ուշակով 11/27/2024   17:30 Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից 11/27/2024   17:28 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ ազգային բարերար տիար Ջերարդ Թրբանճյանի թաղման կարգը 11/27/2024   17:25 Արմեն Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ նախարարի տեղակալ 11/27/2024   17:19 ԱՄՆ-ն առաջիկա օրերին կփորձի հրադադարի հասնել Գազայի հատվածում. Բայդեն 11/27/2024   17:13 Արագածից մինչև Ծիլքար ավտոճանապարհին բուք է 11/27/2024   17:07 Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը՝ հոկտեմբեր ամսին արձանագրվել է տարվա ամենացածր ցուցանիշը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/27/2024   17:03 Գյումրիում «Գազելի» վթարման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ․ բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել 11/27/2024   17:01 Խուլիգանություն և մարդու առևանգման փորձ Եղեգնաձորում. երկու անձ կալանավորվել է 11/27/2024   16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում 11/27/2024   16:58 Սուրեն Պապիկյանը շնորհավորելով մարզիկներին Հայաստանի Հանրապետության պատիվը միջազգային հարթակում բարձր պահելու կապակցությամբ 11/27/2024   16:50 Պուտինը մեկնել է Աստանա. ինչպես են նրան դիմավորել
11/27/2024   14:15 Կինը իր նորածին երկվորյակ տղաներին ծեծել է ու արնաշաղախ վիճակում թողել խմիչքների խանութում. երեխաներից մեկը մահացել է 11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/27/2024   16:42 Փախստականները վերադառնում են. Շահան Գանտահարյան 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/27/2024   18:34 Առաջնորդը ես եմ, բակլեն խաշած եմ ցանում․․․կամ՝ ինչպես Փաշինյանը զրոյացրեց Ալեն Սիմոնյանին 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   23:32 Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան 11/27/2024   16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/27/2024   08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ» 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/27/2024   18:40 Նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերում 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/26/2024   18:33 ՔՊ-ական պատգամավորը հայտարարել է իր նկատմամբ ճնշումների մասին. Դատախազությունը լռում է 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ

Նորածնին շնչահեղձ անելու համար հարթաշենցի մայրը դատապարտվեց պայմանական պատժի 05/16/2013   12:02  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում նորածնի սպանության գործով դատավճիռ է կայացվել՝ երեխայի մայրը՝ Աննա Մկրտչյանը, դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 1 տարվա փորձաշրջանով: Աննա Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով՝ Մոր կողմից նորածին երեխայի սպանություն, նախատեսված հանցագործություն կատարելու մեջ:

Ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել մեղադրանքում, ըստ որի նա 2011թ. հոկտեմբերի 8-ին ժամը 04-ի սահմաններում, Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում գտնվող իրենց առանձնատան բակում` խոտի հակերի վրա միայնակ ծննդաբերելուց անմիջապես հետո իր նորածին երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքի ափով փակել է վերջինիս արտաքին շնչառական անցքերը, բերանը, քթանցքները և այդ կերպ շնչահեղձ անելու եղանակով սպանել նրան: Ամբաստանյալի միջնորդությամբ գործը քննվել է արագացված կարգով:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, գտել է, որ ամբաստանյալ Աննա Մկրտչյանի կողմից, նրա մեղավորությամբ, ծննդաբերելուց հետո նորածին երեխայի սպանությունն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներին:

Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ Ա. Մկրտչյանը կատարել է միջին ծանրության հանցանք, որի համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը հինգ տարի է, Ա. Մկրտչյանը երիտասարդ է, նախկինում դատված չի եղել, նրա անձը արատավորված չէ: Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք, դատարանը դիտել է նրա անկեղծորեն զղջալը:

Նշենք, որ գործն ունեցել է «քույր» գործեր, որոնցից մեկով մեղադրական դատավճիռ է կայացվել, իսկ մյուսը կարճվել է մինչդատական վարույթում: Այսպես, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 27.02.2013թ. դատավճռով Հարթաշեն գյուղական համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ անչափահասի բռնաբարություն և 142-րդ հոդվածի 1-ին մասով՝ անառակաբարո գործողություններ, ու դատապարտվել ազատազրկման 8 տարի ժամկետով:

Իսկ Աննա Մկրտչյանի կողմից «քննությանը օժանդակելու» արդյունքում բուժքույր Ալիսա Ենոքյանի դեմ քրեական գործ էր հարուցվել, նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով՝ սպանություն, ինչի հետևանքով կինը 57 oր նախնական կալանքի տակ էր գտնվել: Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ 2011թ. հոկտեմբերի 8-ին ժամը 04-ի սահմաններում Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի գյուղապետ Ազատ Ղուկասյանի կազմակերպմամբ Աննա Մկրտչյանի ծննդաբերությունն ընդունելու և նորածնին դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով գնացել է նույն գյուղում գտնվող Ա.Մկրտչյանի տան բակ: Այնտեղ նրա ծննդաբերությունից անմիջապես հետո՝ կատարելով Ազատ Ղուկասյանի ցուցումները, նորածնին տարել է Աննա Մկրտչյանի տնամերձ այգի, որտեղ էլ նորածնին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ վերջինիս շնչուղիները խոտազանգվածով փակելով, խեղդամահ անելու եղանակով սպանել է:

Մեղադրյալի պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանն ու Ամալյա Ավագյանը մասնավոր հարցումներ էին կատարել Գորիսում, քանի որ Ա.Ենոքյանը պնդում էր, որ ինքն անմեղ է, որ դեպքի ժամանակ հերթապահել է աշխատանքի վայրում՝ «Գորիս» բժշկական կենտրոնում, որտեղ նա աշխատում է որպես բուժքույր, ուստի չէր կարող գնալ ու կատարել նման հրեշավոր արարք: Մասնավոր հարցման ենթարկված անձինք պաշտպանական կողմի միջնորդությամբ նախաքննական մարմնի կողմից հարցաքննվել էին որպես վկաներ և փաստել, որ իրոք Ալիսա Ենոքյանը չի բացակայել աշխատանքի վայրից: Նախաքննական մարմնի որոշմամբ անցկացված դատաձեռագրաբանական ու դատաթղթաբանական փորձաքննություններով նույնպես պարզվել էր, որ այդ օրը բուժքույրն իրոք գրառումներ է կատարել հիվանդանոցում և որ դրանց վաղեմությունը համապատասխանում է մեկ տարի առաջվա ժամանակահատվածին:

ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության քննիչ Վարդանյանն ու գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Հովհաննիսյանը դատարանում հրաժարվել էին կալանքի ժամկետը երկարացնելու իրենց միջնորդությունից և մեկ օր անց, 57 oր նախնական կալանքի տակ գտնվելուց հետո, Ա.Ենոքյանն ազատ էր արձակվել «Աբովյան» ՔԿՀ-ից, նրա նկատմամբ ընտրվել էր չհեռանալու ստորագրություն խափանման միջոցը, ապա ավելի ուշ այդ խափանման միջոցն էլ էր վերացվել: Ի վերջո, Ա.Ենոքյանի այլուրեքությունը հաստատվելու արդյունքում գործը կարճվել էր և քրեական հետապնդումը դադարեցվել:

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Արխիվ

[]