ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ տարածք ներխուժած անձի գործն ուղարկվեց դատարան 05/07/2013 21:01 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Մարտի 22-ին ՀՀ Ազգային Ժողովի ցանկապատ տարածք ապօրինի մուտք գործած Վրեժ Գալստյանի գործն ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար:
Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցած քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների, անմեղսունակության վիճակում քրեական օրենսգրքով չթույլատրված արարք թույլ տված Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչը 2013թ. մարտի 22-ին` ժամը 14.50-ի սահմաններում, խախտելով պետական պահպանության կանոնակարգով սահմանված անցագրային ռեժիմը, ապօրինի մուտք է գործել հատուկ պահպանվող օբյեկտ հանդիսացող ՀՀ Ազգային Ժողովի ցանկապատ տարածք, չի ենթարկվել ապօրինի տեղաշարժը դադարեցնելու վերաբերյալ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, ՀՀ պետական պահպանության ծառայության ծառայողներ Արտաշես Գալստյանի և Վազգեն Հակոբյանի օրինական պահանջներին: Վրեժ Գալստյանն իր ապօրինի գործողությունները չի դադարեցրել նաև Արտաշես Գալստյանի նախազգուշական կրակոցներ արձակելուց հետո և շարունակել է շարժվել ՀՀ Ազգային Ժողովի վարչական շենքի ուղղությամբ, իսկ ձեռքին եղած դանակով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ տվել իրենց ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչներին: Վրեժ Գալստյանի ապօրինի տեղաշարժը կանխելու և նրան վնասազերծելու նպատակով ՀՀ պետական պահպանության ծառայության գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Սահակյանն իրեն ամրակցված «ՊՄ» տեսակի ատրճանակից ևս մեկ նախազգուշական կրակոց է արձակել, սակայն Վրեժ Գալստյանը, կրկին չենթարկվելով իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին, դանակը ձեռքին կտրուկ շարժում է կատարել Սահակ Սահակյանի ուղղությամբ, ինչի պատճառով վերջինս իրեն ամրակցված ատրճանակից կրակոց է արձակել Վրեժ Գալստյանի ուղղությամբ` նրա ձախ ազդրի վերին երրորդականի շրջանում պատճառելով հրազենային միջանցիկ մարմնական վնասվածք:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/28/2024 08:18 Կռվախնձորը մարզպետի աթոռն է․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:13 «Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:07 Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:04 Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:00 Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
- 12/27/2024 08:40 Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց․ «Հրապարակ»
- 12/27/2024 08:37 «Պաշտոնյաներին ու ճանճերին սատկացնում են թերթով». հատուկ Ավինյանի համար. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/07/2025 12:53 Հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է՝ պայմանավորված Թուրքիայում իրանական բեռնատարների համար ստեղծված վառելիքային ճգնաժամով. իրանագետ
- 01/07/2025 11:58 Երեկ ադրբեջանական կողմը մի փոքր, բայց հաջող տեղեկատվական գրոհ իրականացրեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմայով. Գեղամյան
- 01/07/2025 11:44 Տեսանելի ապագայում տուրբուլենտ նոր զարգացումներ են սպասվում. Տիգրան Աբրահամյան
- 01/07/2025 11:32 Ինչո՞ւ չպիտի կարողանանք վճարել կանխիկով. ինչո՞ւ տրանսպորտից օգտվելու համար պիտի խառը խուճուճ քվեստեր անցնենք.Կարեն Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/07/2025 22:59 Էջմիածնում բախվել են «BMW X6»-ը, «Ford»-ը և մեկ այլ «BMW». կա 5 վիրավոր
- 01/07/2025 22:24 Ավտովթար՝ Աշտարակի խճուղում․ մեքենան դուրս գալով երթևեկելի գոտուց բախվել է ավտոտնակի
- 01/07/2025 20:31 Բյուրեղավանում «Opel» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել
- 01/07/2025 19:11 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Հրազդան քաղաքում հայտնի «Ադամ» հանդիսությունների սրահում․ կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը