Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   22:00 Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել  11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   21:23 Հրդեհ` Լաս Վեգասի գնացքում 11/24/2024   21:09 Վրաստանի ընդդիմությունն արդեն հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում. մայրաքաղաք մտնող ճանապարհները խցանված են 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   20:36 Ձյունոտ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են 11/24/2024   20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/24/2024   20:04 Բեյրութի կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի զոհերի թիվն արդեն շուրջ 3 տասնյակի է հասել 11/24/2024   19:52 Լրատվամիջոցները նշում են ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի անունը 11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   17:21 Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան

Դիտորդների նախնական գնահատականը. Քվեարկությունն ընդհանուր առմամբ, իրականացվել է խաղաղ, կանոնավոր ձևով (լրացված) 05/06/2013   13:28  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Եվրոպայի Խորհրդի տեղական ու տարածքային մարմինների կոնգրեսը հոկտեմբերին Ստրասբուրգում կհրապարակի Երևանի ավագանու երեկվա ընտրությունների վերաբերյալ իր վերջնական զեկույցը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց հիշյալ կազմակերպության պատվիրակության ղեկավար Սթյուարթ Դիքսոնը՝ ներկայացնելով երևանյան ընտրություններում իրենց դիտորդական առաքելության նախնական արդյունքները:

Երևանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն անցկացնող միակ միջազգային կազմակերպության պատվիրակության ղեկավարը նշեց, որ իրենք դիտարկում են անցկացրել ընդհանուր առմամբ Երևանի 13 ընտրատարածքների ավելի քան 100 ընտրատեղամասերում՝ դրանց բացման պահից մինչև դրանց փակումը՝ ներառյալ քվեների հաշվման գործընթացը: Բացառությամբ մի քանի միջադեպերի, քվեարկությունն իրականացվել է խաղաղ, կանոնավոր ձևով, ընտրությունները տեխնիկապես լավ նախապատրաստված էին: Ըստ միջազգային կազմակերպության նախնական գնահատականի՝ քվեարկության գաղտնիությունը մեծամասամբ հարգված էր:

Ս.Դիքսոնը նշեց, որ ընտրությունների ժամանակ ընտրական ծրարների առկայությունը դրական երևույթ է, սակայն միաժամանակ այն դանդաղեցնում ու հոգնեցուցիչ է դարձնում քվեների հաշվման գործընթացը: Ըստ միջազգային կազմակերպության նախնական եզրակացության՝ ավելի լավ վերահսկողություն էր սահմանված միաժամանակ ընտրատեղամասում 15 մարդուց ոչ ավելի մարդկանց գտնվելու մասին օրենքի պահանջը պահպանելու ուղղությամբ: Երևանի ավագանու անցյալ ընտրությունների համեմատ դրոշմակնիքների թանաքի որակը բարելավվել էր:

Դրական էր նաև ՀՀ նոր ընտրական օրենսգրքով հենց տեղամասում քվեարկողներին պարզաբանումներ տալը թույլատրող դրույթի կիրառումը: Դրական է նաև օրենսգրքով նախատեսված անցումը կուսակցականից ոչ կուսակցական մոդելի՝ ընտրական հանձնաժողովների կազմավորման հարցում:

Տեղամասերում տեսախցիկների առկայությունը մի կողմից նպաստում է գործընթացի թափանցիկությանը, մյուս կողմից՝ կարող է հակադարձ ազդեցություն ունենալ քվեարկողների վրա՝ գերվերահսկելի լինելը կարող է նրանց մոտ անվստահություն առաջացնել ընտրական գործընթացի հանդեպ: Ըստ միջազգային կազմակերպության՝ միջոցներ պետք է ձեռնարկել նաև քվեների հաշվման ընթացքում բջջային հեռախոսների օգտագործումը սահմանափակելու համար:

Ընտրատեղամասերում հասարակական կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներկայությունը ու նրանց մտադրությունները երկիմաստ էին, միջազգային կազմակերպության դիտարկմամբ, նրանք որոշ դեպքերում գործում էին քաղաքական կուսակցությունների ու դաշինքների օգտին:

Ս.Դիքսոնը նշեց, որ ընտրությունների ընթացքում բազմակի քվեարկության ու «կարուսելի» մի քանի միջադեպեր են արձանագրվել, և իրենք հետևելու են բողոքների հետագա ընթացքին և այս մասին կներկայացնեն իրենց համապարփակ զեկույցում:

Ս.Դիքսոնը հիշեցրեց, որ Հայաստանը 10 օրից ստանձնելու է Եվրախորհրդում նախագահությունը, ինչը պատեհ առիթ է Հայաստանի համար բարելավելու օրենսդրական դաշտը, ընտրական պրակտիկան և ընտրական միջավայրը:

Սթյուարթ Դիքսքոնը բացահայտումներ կատարեց նաև եվրոպական երկրների, այդ թվում՝ իր երկրի՝ Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության ընտրական պրակտիկայի մասին: Պարզվում է, եվրոպական շատ երկրներում ընտրողներին տրանսպորտով ընտրատեղամասեր տեղափոխելը «ոչ հազվադեպ հանդիպող երևույթներ են»: Եվրոպացիները՝ անկախ նրանից, տրանսպորտով տեղափոխող ուժի օգտին են քվեարկելու, թե ոչ, կգերադասեն օգտվել տրանսպորտից և պահպանել սեփական ռեսուրսները: «Բազմաթիվ եվրոպական երկրներում այնքան էլ հազվադեպ երևույթ չէ նաև, որ այս կամ այն քաղաքական ուժի կողմնակիցները փորձում են ուղղորդել ընտրողներին: «Ամենակարևորը քվեարկության գաղտնիության ապահովելն է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի վստահ լինի, որ քվեարկությունը գաղտնի է»:

Ս.Դիքսոնը հույս հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները լուծում կգտնեն, որպեսզի ընտրողների ցուցակներում բացառվեն այն անձանց տվյալներն, ովքեր այլևս Հայաստանում չեն բնակվում: Պետական ծառայողների կողմից ընտրողների քվեարկության վրա ներգործելու, քվեների գնման վերաբերյալ հնչող մեղադրանքների առնչությամբ, ըստ միջազգային դիտորդի, Հայաստանի իշխանությունները պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի վախի մթնոլորտ ու «կանխիկ դրամի խթան» գոյություն չունենա: Անկախ նրանից, թե այդ մեղադրանքներն իրականություն են, թե սոսկ ընկալում, դրանք խոչընդոտում են ընտրական համակարգի հանդեպ քաղաքացիների վստահության աճին:


Արխիվ

[]