ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մաքսավորը ընկերություն է հիմնել հոգեկան հիվանդությամբ տառապող մոր անվամբ 05/04/2013 12:24 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան երեք ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ նրանցից մեկի կողմից նաև կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու և հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ա.Այրումյանը, ով 2006թ. օգոստոսի 7-ից մինչև 2007թ. հուլիսի 9-նն ընկած ժամանակահատվածում աշխատել է որպես ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան ապրանքատրանսպորտային միջոցների ընթացիկ հսկողության բաժնի մաքսային տեսուչ, տարբեր իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների իրացման շրջանառությունից առաջացող հարկերը վճարելուց խուսափելուն օժանդակելու և դրա դիմաց հիշյալ անձանցից որոշակի վարձատրություն ստանալու տեսքով նյութական օգուտ քաղելու նպատակով իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:
Մասնավորապես` առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության հոգեկան հիվանդությամբ տառապող մոր` Ժ.Մանուկյանի անվամբ 2006թ. հոկտեմբերի 13-ին ստեղծել է առևտրային կազմակերպություն հանդիսացող «Կառդիժե» ՍՊ ընկերությունը, նույն թվականի հոկտեմբերի 20-ին հիմնադրել է հիշյալ ընկերության Վանաձորի ներկայացուցչությունը և այն, որպես արտաքին տնտեսական գործունեության մասնակից, գրանցել իր աշխատավայրում` Գուգարքի տարածաշրջանային մաքսատանը:
Ա.Այրումյանն իր անմիջական ղեկավար՝ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան ապրանքատրանսպորտային միջոցների ընթացիկ հսկողության բաժնի պետ Ս.Կարապետյանի գիտությամբ և օժանդակությամբ 2006թ. նոյեմբերի 28-ից մինչև 2007թ. օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում բեռնամաքսային հայտարարագրերում, մաքսային և այլ փաստաթղթերում կեղծելով «Կառդիժե» ՍՊԸ տնօրեն Ժ.Մանուկյանի, ինչպես նաև ընկերության լիազորված անձ Տիգրան Խաչատրյանի ստորագրությունները, վերջիններիս անունից նշված ՍՊ ընկերության անվամբ «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով հայտարարագրել է իրեն անձամբ, ինչպես նաև Սմբատ Կարապետյանի միջնորդությամբ իրեն դիմած ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող` ընդհանուր առմամբ 604.045.386 դրամ մաքսային արժեքով տարբեր տեսակի ապրանքներ, որոնք մաքսազերծելուց հետո առանց փաստաթղթային ձևակերպումների հանձնել է իրական սեփականատերերին և իր մատուցած վերոհիշյալ ծառայությունների դիմաց նրանցից ստացել որոշակի դրամական վարձատրություն:
Իր իրական գործունեության բնույթը քողարկելու, «Կառդիժե» ՍՊ ընկերության օրինական գործունեության պատրանք ստեղծելու և կատարված հանցագործությունն այդ կերպ թաքցնելու նպատակով Ա.Այրումյանն ընկերության հաշվապահական փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ է մտցրել, թե իբր ընկերության անվամբ ներմուծված ապրանքներն իրացվել են հսկիչ դրամարկղային մեքենայի շահագործմամբ` կամ ապրանքների մաքսային արժեքին համարժեք գնով, կամ` չնչին վերադիրով:
Ա.Այրումյանի և Սմբատ Կարապետյանի` վերը նկարագրված դիտավորյալ գործողությունների արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին` անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ. «Կառդիժե» ՍՊԸ անվամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների սեփականատերերն այդ ապրանքների իրացման շրջանառությունը հարկային մարմիններից թաքցրել և խուսափել են ընդհանուր առմամբ առանձնապես խոշոր չափերի` 76.184.647 դրամի հարկային պարտավորություններ կատարելուց։
Իսկ մաքսատան ապրանքատրանսպորտային միջոցների ընթացիկ հսկողության բաժնի տեսուչ Ա.Դանիելյանն իր անմիջական ղեկավար Ս.Կարապետյանի խնդրանքը չի մերժել և վերջինիս հետ փոխհարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով` իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:
Մասնավորապես` ընդառաջելով Ս.Կարապետյանի խնդրանքին` 2007թ. օգոստոսի 4-ին առանց ՀՀ մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխող անձ հանդիսացող Ժ.Մանուկյանի պարտադիր ներկայության և բեռի փաստացի առկայության` «Կառդիժե» ՍՊ ընկերության անվամբ լրացված բեռնամաքսային հայտարարագրում կեղծ տեղեկություններ է մտցրել` իբր ներմուծվող ապրանքները բարձված են վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաներում, դրանք անձամբ զննել, կապարակնքել և թույլատրել է դրանց բացթողումը: Այնուհետև կազմել է Բավրայի մաքսային կետին հասցեագրված ռադիոհեռագիր, որտեղ նույնպես կեղծ տեղեկություններ է մտցրել` իբր վրացական պետհամարանիշերով հինգ ավտոմեքենաներում բարձված պատուհանների շրջանակներն արտահանվում են Բավրայի մաքսային կետով:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Այրումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերով, 205-րդ հոդվածի 1-ին և 308-րդ հոդվածի 2-րդ մասերով, իսկ Ս.Կարապետյանին և Ա.Դանիելյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից