Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   19:40 Կարող եմ հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություններ անել, բայց հետեւանքներն էդ մարդիկ են բանտում իրենց մաշկվի վրա դա զգալու. Փաշինյան (տեսանյութ) 01/22/2025   19:34 Որոտանում «Վեոլիա Ջուրը» ջրամատակարարում չի իրականացնում. Խուդաթյան (տեսանյութ) 01/22/2025   19:23 Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարարը 01/22/2025   19:10 Հանցախումբը առեւանգում էր քաղաքի փողոցներում քնած տղամարդկանց եւ նրանցից գումար շորթում 01/22/2025   19:02 Ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականությունը. Սիմոն Բաբայան 01/22/2025   19:00 Սիրիայի իշխանությունները ցանկանում են սեփականաշնորհել նավահանգիստներ ու գործարաններ 01/22/2025   18:56 Ինձ մնար`ՀՀ-ի սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից, կավարտեի Ատլանտյանով. Միրզոյան 01/22/2025   18:56 Ժողովրդին պետք է կապենք էս երկրի հետ, որ չուզեն գնան ԱՄՆ, որտեղ ամեն փռշտալուց պետքա հայտարարագրես. Փաշինյան 01/22/2025   18:42 Կասի հայերի ցավը տանեմ ու կգնա ռեստորանում ավելի ցավը կտանի. Փաշինյան 01/22/2025   18:39 Բրիտանացի հետախույզները՝ Ջեյմս Բոնդի գլխավորությամբ,չեն կիսում Փաշինյանի կարծիքն ու վտանգավոր են համարում Նոյեմբերյան-Իջևան հատվածը. Խաչատրյան 01/22/2025   18:38 ԱՆԻՖ-ում միլիարդավոր մսխումների գործով մեղադրյալ չկա. Դատախազությունը հաստատում է՝ որեւէ մեկի մեղադրանք չի ներկայացվել 01/22/2025   18:13 Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին 01/22/2025   18:07 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատայի՝ Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/22/2025   18:04 Մենք ուզում ենք էս տրանսպորտային համակարգը շարունակի՞ գոյություն ունենալ, թե՞ էլի գա Իկարուս, Երազ, իշավոտնուկներով Գազել. Փաշինյան 01/22/2025   17:57 Ընկալում կա, որ պետական բյուջեն էս դահլիճի էս հատվածի համար է ծախսվում. ԱԺ-ում հայտարարել է Փաշինյանը՝ մատնացույց անելով ՔՊ-ին (հեսանյութ) 01/22/2025   17:54 Մի ասեք՝ պետությունը մտնում ա մեր գրպանը.եթե որևէ ձեռք եք տեսնում ձեր գրպանում, դա ձեր ձեռքն ա. Փաշինյան 01/22/2025   17:48 Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գրասենյակի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին 01/22/2025   17:44 Փաշինյանը՝ Դավոսի հանդիպումների մասին 01/22/2025   17:40 Ապրել ենք Չարենցի «Երկիր Նաիրիի» սյուժեում, պիտի դուրս գանք դեպի «իրական Հայաստան». Փաշինյան 01/22/2025   17:37 Մարդկանց գժի տեղ են դնում, ասում ենք կարող եք ավտոբուսի մեջ քնել և տրոլեյբուսի մեջ արթնանալ. Թևանյան (տեսանյութ) 01/22/2025   17:26 Վաղարշապատում 49-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար 01/22/2025   17:09 Այս համակարգը կարևոր է՝ ապապետությունից պետություն գնալու անցման տրամաբանության մեջ․ Փաշինյանը՝ հայտարարագրման մասին 01/22/2025   16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/22/2025   16:46 Գյուղերից կարտագաղթեն, եթե դպրոցները փակեք. պատգամավորը՝ նախարարին 01/22/2025   16:42 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի՝ ՔԿ-ում քննվող վարույթի շրջանակներում 01/22/2025   16:32 Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է. մեկնարկել է կառավարության հետ հարց ու պատասխանը (ուղիղ միացում) 01/22/2025   16:29 Նոր ժամկետներ. Թրամփը կարգադրել է Ուկրաինայի հակամարտությունը լուծել 100 օրվա ընթացքում. WSJ 01/22/2025   16:09 Պետդեպն արգելել է ԱՄՆ դրոշից բացի որեւէ այլ դրոշի օգտագործում, այդ թվում՝ սեռական փոքրամասնություններինը 01/22/2025   16:07 Ալիևն ու Զելենսկին հանդիպել են Դավոսի ֆորումում 01/22/2025   15:53 Սնուփ Դոգի չկայացած համերգի համար փոխանցված 6 մլն դոլարը պետական բյուջե չի վերադարձվել 01/22/2025   15:53 «Օդնոկլասսնիկի»-ն թողարկում է ծանոթությունների սեփական ծառայությունը 01/22/2025   15:48 ՀՀ օրհներգը կավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ 01/22/2025   15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան 01/22/2025   15:25 Փաշինյանը ցավակցել է Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/22/2025   14:54 Մինչեւ 300.000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն (տեսանյութ) 01/22/2025   14:36 Տիգրան Բալայանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր 01/22/2025   14:31 Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել 01/22/2025   14:17 Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 01/22/2025   14:14 Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   14:07 Ռուս-իրանական գազատարը կարող էր բարձրացնել ՀՀ անվտանգությունը, դա լավ հնարավորություն էր, որը կորցնում ենք․ Մանվելյան 01/22/2025   13:53 Իրանում հրդեհ է բռնկվել 18 հազար տոննա տարողությամբ նավթի պահեստում 01/22/2025   13:51 Հայաստանում ապրող մեր քաղաքացիները ռելոկանտներ չեն, և պետք չէ ստեղծել մի իրավիճակ, որ մեկ այլ երկրում դառնան ռելոկանտներ. «Տնտեսական պրոյեկտ» 01/22/2025   13:51 Ջերմաստիճանը բարձրանալու է 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/22/2025   13:25 Կոլաբորացիոնիստնե՞ր թե՞ դյուրահավատներ. «Հրապարակ» 01/22/2025   13:14 ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Մայքլ Ուոլցին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ 01/22/2025   13:10 Ծիծաղելի է, թե շահ ունեմ անտառահատումներից, ծեծկռտուք չի եղել ՔՊ նիստին, միայն քննադատել եմ կառավարությանը. Հայկ Սարգսյան
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին

Կարգապահական վարույթ` ինքնաբացարկի միջնորդությունն ընդունելու համար 05/01/2013   13:26  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

ՀՀ արդարադատության խորհուրդը 2013 թվականի ապրիլի 12-ին կարճել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը: Այս որոշման համար հիմք է ծառայել ՀՀ դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, քանի որ նրա լիազորություններն արդեն իսկ դադարեցվել էին: Սակայն հետաքրքիր է կարգապահական վարույթ հարուցելու առիթն է, քանզի կարգապահական խախտում է դիտարկվել ինքնաբացարկի միջնորդությունը Մերանգուլյանի կողմից բավարարելը:

24.08.2012թ. որոշմամբ դատավոր Մերանգուլյանի վարույթ է ընդունվել քաղաքացիական գործն ըստ հայցի «Վիկտորիա Կոնցեռն» ՍՊԸ-ի ընդդեմ «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ -ի` 11.06.2012թ. կնքված մատակարարման պայմանագրով գոյացած պարտքի գումարի բռնագանձման պահանջի մասին̧: Իսկ 09.10.2012թ. որոշմամբ դատարանը` նույն Մերանգուլյանի նախագահությամբ բավարարել է պատասխանողի կողմից 05.10.2012թ. ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը` դատավորի անաչառության վերաբերյալ կողմի կասկածները բացառելու հիմնավորմամբ:

Կարգապահական հանձնաժողովի գնահատմամբ՝ դատավոր Ա.Մերանգուլյանի կողմից կայացված ինքնաբացարկի որոշման հիմք է հանդիսացել միայն միջնորդություն ներկայացրած կողմի` դատավորի անաչառության վերաբերյալ կասկածները: Մինչդեռ, ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածով և Վարքագծի կանոնների 15-րդ կանոնով հստակ ամրագրված են այն հիմքերը, որոնց առկայության պարագայում է հնարավոր հիմնավորված ինքնաբացարկի որոշում կայացնել:

Կարգապահական հանձնաժողովը փաստել է, որ դատավոր Ա.Մերանգուլյանի կողմից կայացված ինքնաբացարկի որոշումը կայացվել է ոչ թե իրավադրույթներով նախատեսված՝ ինքնաբացարկի հիմք հանդիսացող որևէ հանգամանքի առկայության պարագայում, այլ կողմի չհիմնավորված կասկածները փարատելու պատճառաբանությամբ: Այսինքն` որոշման հիմքում դրվել է օրենքով դատավորին ինքնաբացարկ հայտնելու համար հիմք չհանդիսացող հանգամանք, ինչի արդյունքում դատավորի կողմից ոչ միայն չեն պահպանվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինքնաբացարկ հայտնելու իրավական պահանջները, այլև դատավորը, փաստորեն, հրաժարվել է քաղաքացիական գործով արդարադատություն իրականացնելուց:

Այսպիսով, Կարգապահական հանձնաժողովը գտել է, որ դատավոր Ա.Մերանգուլյանի կողմից թույլ է տրվել Վարքագծի կանոնների 15-րդ կանոնի կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսանում: Դատավորն, ըստ կարգապահական հանձնաժողովի, տվյալ դեպքում չի պահպանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինքնաբացարկ հայտնելու իրավական պահանջները, որի արդյունքում «թույլ է տվել վարքագծի կանոնների կոպիտ խախտում»:

Ոչ պակաս հետաքրքրական ու անգամ արտառոց են Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ Դատավորի բացատրությունում բերված փաստարկները:

Այսպես, ըստ Դատավոր Ա. Մերանգուլյանի, ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածով ամրագրված ինքնաբացարկի հիմքերը սպառիչ չեն և օրենսդիրը հստակ մատնանշում է այդ հանգամանքը, քանզի իրավակիրառության ընթացքում կարող են ի հայտ գալ ինքնաբացարկի այնպիսի հիմքեր, որոնք հնարավոր չէր կանխատեսել ու այդ ժամանակ հարկավոր է հիմնվել դատավորի պատշաճ վարքագիծը ի պաշտոնե գործելիս ամրագրող օրենսդրության սկզբունքների վրա:

Այսպես` ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի համաձայն` դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է զերծ մնալ խոսքով կամ վարքով կողմնակալություն ցուցաբերելուց, ինչպես նաև նման տպավորություն ստեղծելուց:

Մինչդեռ, դատավորին ինքնաբացարկի մասին միջնորդության ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ պատասխանողի ներկայացուցչի մոտ դատավորի գործողությունները` կապված հայցի ապահովման միջոցների կիրառման հետ, ինչպես նաև պետական տուրքը վճարելը մասնակի հետաձգելու հետ առաջացել է կայուն տպավորություն դատավորի կողմնակալության վերաբերյալ, որը վերջինս փորձում էր հիմնավորել նրանով, որ իբր դատավորը այն կերպ շահագրգռված է, որ ինչպես հայցի ապահովման միջոցների մասին, այնպես էլ պետական տուրք վճարելը մասնակի հետաձգելու մասին որոշումները դատավորի կողմից պատշաճ պատճառաբանված չեն եղել` մատնանշելով ՀՀ ԱԽ որոշումը, որով նույնական հանգամանքներում դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանին կարգապահական տույժ է հայտարարվել:

«Դժգոհ կողմի ներկայացուցիչ փաստաբանի կողմից դրսևորած ինքնանպատակ վարքագիծը հակակրանք է առաջացրել ինձ մոտ և ես, նման պայմաններում ի վիճակի չլինելով ապահովել գործի դատական քննությամբ անկողմնակալությունը, որոշել եմ բավարարել կողմի միջնորդությունը` դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ և որոշում կայացրել ինքնաբացարկի վերաբերյալ»,- նշել է դատավորը: Ըստ նրա, նման որոշումը արդարացված էր նրանով, որ միանձնյա գործը քննող դատավորն ինքը միայն գիտի, թե ի վիճակի է նա կոնկրետ գործի քննությամբ ապահովել անկողմնակալություն, թե ոչ, քանզի անհեթեթ է կարծել որ որևէ մեկը, բացի միանձնյա գործը քննող դատավորից, կարող է իմանալ ինչ է կատարվում իր ներաշխարհում և ի վիճակի է նա արդյոք կոնկրետ գործի քննությամբ ապահովելու անկողմնակալություն, թե ի վիճակի չէ` ինչ-ինչ պատճառներով:

Տվյալ դեպքում ակնհայտ է, ըստ Ա.Մերանգուլյանի, որ իր մոտ հայտնի պատճառներով ձևավորվել էր նախատրամադրվածություն պատասխանող կողմի նկատմամբ: Ըստ նրա, անտրամաբանական է, որ «տարեկան 500 վճիռ կայացրած դատավորը կարող է հրաժարվել քաղաքացիական գործով արդարադատություն իրականացնելուց»:

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Արխիվ

[]