Թեմաներ
Երեքշաբթի 11 / 05 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/05/2024   13:27 Ավարտին է մոտենում Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի նախագիծը. Հովհաննիսյան 11/05/2024   13:22 ՔՊ-ին ձայն կտա 16.5%-ը, ԱԺ կմտնի նաև ԴՕԿ֊ը, եթե այս կիրակի լինեն ընտրություններ. Gullap 11/05/2024   13:19 Պետության սոցիալական քաղաքականությունները պետք է ուղղված լինեն աջակցելու մարդկանց՝ լինել ավելի մրցունակ աշխատանքի շուկայում. վարչապետ 11/05/2024   13:16 ՔՊ-ում միշտ կան ու կլինեն թևեր․ Գաբրիելյան 11/05/2024   13:13 ՔՊ վարչության նիստ այսօր լինելու է, բայց Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության քննարկում օրակարգում չկա. Պապոյան 11/05/2024   13:08 Հարցվածների 64 % չի հավատում, որ մինչև տարեվերջ «Խաղաղության պայմանագիր» կկնքվի. 90 % -ը կարծում է, որ Հայաստանն այլևս զիջելու ոչինչ չունի. GALLUP 11/05/2024   12:58 Չկա նման բան, որ ես ինչ-որ տեղ դիմած լինեմ պարոն Քոչարյանին պաշտոնից զրկելու համար. Գաբրիելյան 11/05/2024   12:57 Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին 11/05/2024   12:52 «Հայաստան ընդդեմ Ադրբեջանի» գործով վճռի հրապարակման օրը հայտնի է 11/05/2024   12:33 Անհապաղ լուծարել վերաքննիչ ու վճռաբեկ ատյանները․ Վարոսյանի առաջարկը՝ ԲԴԽ որոշումից հետո 11/05/2024   12:29 Արմավիրի մարզում․ փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին նախ վրաերթի է ենթարկել «BMW»-ն, ապա՝ «Opel»-ը 11/05/2024   12:18 «Արա չի՛, արքայա». GALLUP-ը ներքաղաքական զարգացումների շուրջ նոր հարցում է արել ՝ ուղիղ 11/05/2024   12:05 Հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի այլընտրանքային հրապարակային զեկույցը երեխաների իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ 11/05/2024   11:41 Հայտարարություն Բաքվում կայանալիք COP 29-ին ընդառաջ 11/05/2024   11:36 Մեզ համար ցեղասպանության կանխարգելման խնդիրը մնում է կարևոր հարցերից մեկը. ՀՀ ԱԳ փոխնախարար 11/05/2024   11:27 Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարար 11/05/2024   11:26 Արփի Դավոյանը մերժվեց ԲԴԽ-ի կողմից․ ամբաստանյալին ամուսնանալ կարելի է 11/05/2024   11:22 Եվրախորհրդարանի ավելի քան 5 տասնյակ պատգամավորներ Ադրբեջանին կոչ են արել COP29-ին ընդառաջ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և պատանդներին 11/05/2024   11:19 ԱՄՆ 47-րդ նախագահը կգա ընդամենը մի քանի ժամից.սա իր ազդեցությունն է ունենալու համաշխարհային կարևորագույն գործընթացների վրա. Սարգսյան 11/05/2024   11:03 Փոխարտգործնախարարը հաստատում է՝ Բելգիայում ՀՀ դեսպանը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից 11/05/2024   10:59 Ռազմիկ Մարիկյանի նկատմամբ հայտարարվեց նկատողություն 11/05/2024   10:51 ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրին աջակցելու նախագծին, երկու ամսով հետաձգենք. Գեղամ Մանուկյան 11/05/2024   10:49 Ողբերգական վթարից ժամեր անց հիվանդանոցում մահացել է նաև երկրորդ ուղևորը 11/05/2024   10:44 ՊԵԿ-ը բացահայտել է էլեկտրատեխնիկայի առևտրի ոլորտում շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք (տեսանյութ) 11/05/2024   10:38 ԱԺ հանձնաժողովը քննարկում է Անկախության հռչակագրի անժամանցելիության վերաբերյալ «Հայաստան» խմբակցության նախագիծը. ուղիղ 11/05/2024   10:36 2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք. հիվանդության հավանականությունը մեծանում է ծխախոտի երկարատև օգտագործման հետ մեկտեղ 11/05/2024   10:32 Ազգային ժողովը շարունակում է քննարկել 2025-ի բյուջեի նախագիծը. ուղիղ 11/05/2024   10:30 Առաջիկա խորհրդարանական ընտրություններն ունենալու են վտանգավոր առանձնահատկություն. Հովհաննիսյան 11/05/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/05/2024   10:14 Ապարանի հուշարձանի մոտ անհետացած 31-ամյա քաղաքացու դին են գտել՝ ծառից կախված վիճակում 11/05/2024   08:19 Փողի «բազառ»՝ քաղաքապետի եւ նախարարի միջեւ․ «Հրապարակ» 11/05/2024   08:16 Քրեակատարողական հիմնարկներում ռեյդ են արել․ «Հրապարակ» 11/05/2024   08:14 Իշխանությունը գտել է բիզնեսմենների «աքիլլեսյան գարշապարը». Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին քրեական գործերով անցնող բիզնեսմեններ են եղել. «Ժողովուրդ» 11/05/2024   08:10 Ալեն Սիմոնյանը ՔՊ-ական կանանց հետ մերձեցման երեկո է անցկացրել․«Հրապարակ» 11/05/2024   08:06 Տիկնանց տառապանքն անուն ունի․ «Հրապարակ» 11/05/2024   07:59 Ֆուտբոլային կրքերը չեն հանդարտվում. Մելիքբեկյանին հեռացնելու որոշում կա՞. «Ժողովուրդ» 11/05/2024   07:56 Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը կքննարկվի նաև այսօր. «Ժողովուրդ» 11/05/2024   07:54 Անգերազանցելի ցինիզմ. «Փաստ» 11/04/2024   23:46 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/04/2024   23:36 Ադրբեջանի դեսպանը սպառնացել է սպանել Հայաստանի դեսպանին 11/04/2024   23:18 Գրետա Տունբերգը Թբիլիսիում մասնակցել է ընտրությունների արդյունքների դեմ ակցիային 11/04/2024   23:05 Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի զոհերի թիվը դարձել է 2 11/04/2024   22:49 Ռուսական տարածաշրջանում հրթիռային վտանգ է հայտարարվել 11/04/2024   22:38 Երևանիի շարք հասցեներում մեկ օևով կդադարեցվի ջրամատակարարումը 11/04/2024   22:17 «Օպելի» վարորդը հիվանդանոցում մահացել է 11/04/2024   21:58 Հայտնել են երեք ամսում իդեալական կազմվածքի հասնելու միջոցը 11/04/2024   21:41 Արցախի նախագահների հետապնդումը սկսվել է ՀՀ-ում՝ 2018թ․-ից հետո, Ադրբեջանը ճնշման ներքո է հայտնվել, պետք է շարունակի․ Ալավերդյան 11/04/2024   21:32 Իրավապահների «քթի տակից» փախուստի դիմած քրեական հեղինակությանը հայտնաբերել չեն կարողանում. Նա մեղադրվում է սպանության մեջ 11/04/2024   21:23 Օրենքը չի կարգավորում Գյումրիում ժ/պ նշանակելու հարցը.արտահերթ ընտրությունները պետք է լինեն դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին. Ավագանու անդամ 11/04/2024   21:05 Արտակարգ, ռազմական դրություն հայտարարելու դեպքում ընտրական գործընթացը շարունակելու 2 կառուցակարգ է առաջարկվում
11/04/2024   21:02 Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, ազատ է արձակվել ՔԿՀ-ից 11/03/2024   22:00 Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (տեսանյութ) 11/04/2024   23:36 Ադրբեջանի դեսպանը սպառնացել է սպանել Հայաստանի դեսպանին 11/04/2024   21:32 Իրավապահների «քթի տակից» փախուստի դիմած քրեական հեղինակությանը հայտնաբերել չեն կարողանում. Նա մեղադրվում է սպանության մեջ 11/03/2024   16:38 Հարսանիք նկարահանողների մեքենան վթարի է ենթարկվել ու մոտ 80 մետր շպրտվել. 2 տուժած տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/04/2024   19:35 Ի՞նչ պիտի անենք, այսօր էլ ձյուն է գալիս ու բնակիչներից շատերի կարտոֆիլի բերքը մնացել է հողի տակ. Խաչատրյան 11/05/2024   10:49 Ողբերգական վթարից ժամեր անց հիվանդանոցում մահացել է նաև երկրորդ ուղևորը 11/04/2024   14:12 Անդրանիկ Քոչարյանը չպետք է Վարդապետյանին վերևում նստեցներ. Կարծես՝ դատավարություն լիներ. Ալեն Սիմոնյան 11/04/2024   16:21 Նիկոլ Փաշինյանը մի վտանգավոր հայտարարություն արեց ԱԺ ամբիոնից, որը նոր զիջումների սպառնալիք է. Մանուկյան (տեսանյութ) 11/03/2024   17:45 Աղոթքի պահին 14 մարդ մահացել է կայծակի հարվածից. ողբերգական դեպք Ուգանդայում 11/03/2024   19:34 Բռնության սպառնալիքով շորթել են 36.000 ԱՄՆ դոլար, ապա` փորձել առևանգել 11/04/2024   17:47 «ՖԱԶ»-ի սպանության գործով մեղադրյալ «Չաղ Ռուստամը» կալանքի ընթացքում երկու անգամ տեղափոխվել է հիվանդանոց 11/05/2024   11:26 Արփի Դավոյանը մերժվեց ԲԴԽ-ի կողմից․ ամբաստանյալին ամուսնանալ կարելի է 11/04/2024   23:05 Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի զոհերի թիվը դարձել է 2 11/04/2024   13:04 Արևիկ Ավոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից 11/04/2024   12:43 Մանիպուլիացիաներ են. ինքը մեզ հետ չի ուզում խոսել, մինչդեռ մենք իր հետ խոսելու բան ունենք. Աշոտ Տեր- Մաթևոսյանը՝ Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենի մասին 11/04/2024   15:16 Դա շատ վատ որոշում է. Ալեն Սիմոնյանը՝ «Բալասանյան դաշինքի» մանդատը վայրը դնելու մասին 11/04/2024   17:21 Խարդախները վերականգնել են հանգուցյալի eSIM քարտը և հանել ավելի քան 1,2 միլիոն ռուբլի շորթել 11/04/2024   15:23 Արգիշտի Քյարամյանը պարկեշտ անձնավորություն է. Ալեն Սիմոնյան 11/03/2024   19:57 Հայկ Մարությանը ստորագրահավաք է սկսում ՝ հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ

Ինքնաթիռների փոխարեն՝ թանկարժեք ժամացույց և բժշկական սարքավորում 04/29/2013   01:24  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին գրանցված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականները զբաղեցնող թեկնածուների գույքին և եկամուտներին «Փաստինֆո»-ն ավելի վաղ անդրադարձել է՝ հիմք ընդունելով ԱԺ պատգամավորության թեկնածուների կարգավիճակում  մեկ տարի առաջ նրանց կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով և ԱԺ պատգամավորական պարտականությունները ստանձնելիս ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերը: Սակայն, հաշվի առնելով, որ որպես Երևանի ավագանու անդամի թեկնածու մեկ ամիս առաջ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրերում նրանց գույքը և եկամուտները նախորդ տարվա համեմատ որոշ փոփոխություններ են կրել, որոշեցինք ներկայացնել թարմացված տվյալները:

Այսպես՝ ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԲՀԿ-ական, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, 58-ամյա Վարդան Օսկանյանը հայտարարագրել է մեկ առաձնատուն ԱՄՆ-ում՝ 200քմ մակերեսով, և հողակտոր Ծաղկաձորում՝ 9000  քմ մակերեսով:

Վ.Օսկանյանի ամսական եկամուտը ԱԺ-ից ստացած 300 հազար դրամ աշխատավարձն է:

Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ եղել են 150 հազար ԱՄՆ դոլար:

Ըստ 2012թ.-ի մարտի 1-ից մինչև 2013թ.-ի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածի համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի, Վ.Օսկանյանը շարժական և թանկարժեք գույք, արժեթղթեր և այլ ներդրումներ չի ունեցել:

ԲՀԿ-ի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, 53-ամյա Գուրգեն Արսենյանը հայտարարագրել է ընդհանուր սեփականություն հանդիսացող 14 միավոր անշարժ գույք. 2 շենք Երևանում՝ 610,55 ք.մ և 913,8 ք.մ մակերեսներով, 1 շենք Գյումրիում՝ 141,46 քմ մակերեսով, 3 շինություն, որից երկուսը Երևանում՝  15,1 քմ և 233,58 քմ մակերեսներով, մեկը Վրաստանի մայրաքաղաքում՝ 189 քմ մակերեսով, 8 հողամաս, որից երեքը Երևանում՝ 0,0917 հա, 0,0906 հա, 0,0677 հա մակերեսներով, մեկը՝ Գյումրիում (0,021283 հա),  չորսը՝ Արմավիրի մարզի Արտամետ (157,64 հա), Տալվորիկ (84 հա) և Նոր Կեսարիա (4 հա և 7,07 հա) համայնքներում:

Գ.Արսենյանը որպես ընդհանուր համատեղ սեփականություն հայտարարագրել է 3 միավոր շարժական գույք՝ 2008թ.-ի արտադրության «Լեքսուս LS600HL», «Ռենջ Ռովեր Super Chargeo», «Տոյոտա Պրադո» ավտոմեքենաներ:

Ի դեպ՝ ԱԺ պատգամավորի թեկնածու մեկ տարի առաջ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում Գ.Արսենյանը որպես շարժական գույք նշել էր նաև 2003թ.-ի արտադրության «Zenair CH 701 Stol» մակնիշի երկու ինքնաթիռ: Դրանք մեկ ամիս առաջ ներկայացրած հայտարարագրում չկան, ենթադրաբար, վաճառված չեն, քանի որ դրա դիմաց ստացված եկամուտ հայտարարագրված չէ:

Գ.Արսենյանը՝ ի տարբերություն մեկ տարի առաջ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի, այս անգամ հայտարարագրել է նաև թանկարժեք գույք՝ 51 մլն 300 հազար դրամ արժողությամբ «Բրեգետ» ժամացույց և 38 հազար 500 ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական սարքավորում:

Միավորված աշխատանքային կուսակցության նախագահը հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 402 մլն 521 հազար 689 դրամ, 5 մլն 968 հազար 386 ԱՄՆ դոլար և 20 հազար 136 եվրո:

Գ.Արսենյանի տարեկան եկամուտները գոյացել են  ԱԺ-ից ստացած  2 մլն 269 հազար 740 դրամ աշխատավարձից,  «ԱՐՍՕՅԼ» և  «Յունիքորն գրուպ» ՓԲԸ-ներից՝ համապատասխանաբար 430 մլն 900 հազար դրամ և 12 մլն 418 հազար 370 դրամ շահաբաժիններից,  «ԱՐՍՕՅԼ», «Յունիքորն գրուպ» և «Յունիքորն թրեյդ» ՓԲԸ-ներից՝  համապատասխանաբար 14 մլն 40 հազար դրամ, 2 մլն 160 հազար դրամ և 1 մլն 80 հազար դրամ վարձավճարներից, «Ամերիաբանկ» և «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ներից՝ 102 հազար 530 դրամ և 25 հազար 700 դրամ փոխառություններից, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից՝ 30 մլն 37 հազար 346 դրամ տոկոսներից:

ԲՀԿ-ի ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնողն ունի նաև 100% բաժնետոմս «ԱՐՍՕՅԼ» և «Յունիքորն թրեյդ» ՓԲԸ-ներում, 50%` «Յունիքորն գրուպ», «Յունիքորն փրինթ», «Յունիքորն ֆլորա», «Յունիքորն թեքնոլոջի», «Յունիքորն քոնսթրաքշն», «Աննալուս» ՓԲԸ-ներում, ինչպես նաև 85% բաժնետոմս «Գրանդ տոբակո» ՓԲԸ-ում (Տաջիկստան): Նա ունի նաև 20 % փայ «Բւզնես Սթայլ» ՍՊԸ-ում:

ԲՀԿ-ի ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, անկուսակցական, 55-ամյա Աբրահամ Մանուկյանը հայտարարագրել է 11 միավոր անշարժ գույք, որից միայն մեկը որպես ընդհանուր համատեղ սեձականություն, իսկ 10-ը՝ միանձնյա սեփականություն: Դրանց թվում են 3 հողամաս Երևանում՝ 0,12 հա, 0,05827 հա և 0,15 հա մակերեսներով, 3 շենք-շինություններ Երևանում՝ 274,5 քմ, 42,7 քմ և 81, 32 քմ մակերեսներով: Մնացած 5 միավորը հողին ամրակցված զգալի մակերեսներով անշարժ գույք է, որից 4-ը՝ Երևանում, մեկը՝ Կոտայքի մարզի Արզական համայնքում:

Ա.Մանուկյանը 2007թ.-ի արտադրության «Մերսեդես Բենց S 550» ավտոմեքենայի միանձնյա սեփականատեր է:

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցներն եղել են 225 մլն դրամ, 300 հազար ԱՄՆ դոլար և 90 հազար եվրո:

Ա.Մանուկյանի եկամուտները գոյացել են ԱԺ-ից ստացած 2 մլն 226 հազար 740 դրամ և «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ից՝ 413 հազար 760 դրամ աշխատավարձերից, «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ից վարձակալությունից ստացած 14 մլն 781 հազար 300 դրամ եկամտից և 3 մլն 500 հազար դրամ «Բելվարմո թրեյդ» ՍՊԸ ներդրված գումարի վերադարձից:

Ա.Մանուկյանը թանկարժեք գույք, արժեթղթեր և այլ ներդումներ չունի:
 

Հեղինակ` Գայանե Մելիքյան


Արխիվ

[]