ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մատաղիսի» գործով ներկայացվել է վճռաբեկ բողոք 04/26/2013 22:40 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Մատաղիսի» գործով զինդատախազությունը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ ընդդեմ գործով կայացված արդարացման դատավճռի և այն անփոփոխ թողնելու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա դեկտեմբերի 18-ի դատավճռով արդարացվածներ Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի ու Արայիկ Զալյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Հետաքրքրական է, որ այս անգամ բողոք չեն ներկայացրել տուժող Ռոման Եղիազարյանի հարազատները՝ այսօր բողոք ներկայացնելու ժամկետի վերջին օրն էր: Հ.Ալումյանը չի բացառում, որ «գուցե իրենք էլ են համոզվել», որ իր պաշտպանյալները առնչություն չունեն հանցագործության հետ: Ըստ Հայկ Ալումյանի, մեղադրող կողմը ներկայացրել է նույնաբովանդակ Վճռաբեկ բողոք, ինչպիսին ներկայացվել էր Վերաքննիչ քրեական դատարան:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում գործը քննվում էր մեղադրողների ու վերոհիշյալ տուժողի իրավահաջորդի բողոքների հիման վրա: Մասնավորապես, գործով դատավարական հսկողություն իրականացնող ՀՀ զինվորական դատախազությունը միջնորդում էր բեկանել արդարացման դատավճիռը և կայացնել մեղադրական դատավճիռ ՝ Ռազմիկ Սարգսյանին դատապարտելով 7 տարվա, իսկ Արայիկ Զալյանին ու Մուսա Սերոբյանին` 8-ական տարվա ազատազրկման:
Գործը երկար դատական ճանապարհ է անցել՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 2005թ. մայիսի 18-ի դատավճռով Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը մեղավոր էին ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 7-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից երկու կամ ավելի անձանց առանձին դաժանությամբ սպանություն և դատապարտվել էին 15-ական տարվա ազատազրկման:
ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը, 2006թ. մայիսի 30-ի դատավճռով, առաջին ատյանի դատարանի դատավճիռը փոփոխել էր, և Ռ. Սարգսյանին, Մ. Սերոբյանին ու Ա. Զալյանին դատապարտել ցմահ ազատազրկման:
2006թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշմամբ, ստորադաս դատարանների դատավճիռները բեկանվել էին և նրանց մասով գործն ուղարկվել էր նոր նախաքննության, իսկ ամբաստանյալները` ազատվել կալանքից:
2012թ. դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատական վիճաբանությունների փուլում, մեղադրողները, ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը փոփոխել էին և սպանության փոխարեն առաջադրել նոր մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 14-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից պատճառելը երկու կամ ավելի անձանց նկատմամբ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատժառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողների, այսինքն՝ ամբաստանյալների ծառայակիցներ Ռոման Եղիազարյանի ու Հովսեփ Մկրտումյանի, մահը:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով ամբաստանյալներ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանն ու Արայիկ Զալյանը անմեղ էին ճանաչվել ու արդարացվել՝ կատարված հանցագործությանը նրանց մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից