ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կենսաթոշակի համար մորը մահվան հասցրած որդին դատապարտվել է ազատազրկման 04/25/2013 16:28 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Տարեց մորը ծեծի ենթարկելու համար 52-ամյա Գառնիկ Վարդանյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է համարել, որ Գ.Վարդանյանը ծեծել է մորը՝ կենսաթոշակի գումարներն ընտանիքի կարիքների համար չծախսելու պատճառով, ինչից օրեր անց նա մահացել է։
Ըստ դատավճռի՝ Գառնիկ Վարդանյանը 2012թ. հունվարի 18-ին՝ ժամը 17-ի սահմաններում, Ալավերդի քաղաքում գտնվող իր բնակարանի ննջասենյակում վիճել է մոր՝ Լուսիկ Վարդանյանի հետ՝ կենսաթոշակի գումարներն ընտանիքի կարիքների համար չծախսելու պատճառով, որի ընթացքում դիտավորյալ հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մայրն օրեր անց մահացել է։
Ի դեպ, Գ.Վարդանյանը ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել և որպես վկա հարցաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ մայրը չնայած 82 տարեկան էր, սակայն անձամբ է հոգացել իր կարիքները։ Կենսաթոշակը ևս մայրն է ստացել և անձամբ տնօրինել այն: Ըստ ամբաստանյալի ցուցմունքի՝ նշված օրը նա քնից արթնացել է մոր տնքոցից և, մտնելով մոր ննջասենյակ, տեսել է, որ վերջինս կռացել է գետնին մահճակալի եզրից բռնված: Նրա ներկայացրած վարկածի համաձայն, մայրն ասել է, որ սենյակում վայր է ընկել եւ ինքը օգնել է մորը, պառկեցրել անկողնուն, սակայն չի նկատել, որ նրա դեմքին կամ գլխին վնասվածքներ կան թե ոչ: Մեղադրանքը չընդունելով հանդերձ, 52-ամյա տղամարդը ընդունել է, որ մոր կենսաթոշակի հաշվին է անգամ իր համար ծխախոտ ձեռք բերել։ Համենայն դեպս դատարանում նա պատմել է, որ շուրջ 10 րոպե անց, մայրը ետ է վերադարձել ճաշասենյակ և կշտամբել իրեն՝ ասելով. «ինչու պետք է իմ թոշակով փայտ գնեմ, ինչու պետք է քեզ ես պահեմ, գնա աշխատի», ինչին էլ ի պատասխան Գ.Վարդանյանն արձագանքել է, թե «օրերը տաքանան գնալու եմ բանվորություն անեմ, երկու ամիս համբերի»: Այնուհետև նա մորից 200 դրամ է խնդրել` ծխախոտ գնելու համար, սակայն մայրը մերժել է, որից հետո գնացել է իր սենյակ և իրեն-իրեն բարկացել: Դեպքերի հետագա զարգացումը նկարագրելով՝ ամբաստանյալ Վարդանյանը նշել է, թե, մտնելով մոր սենյակ, խնդրել է, որ չբարկանա և վեճը չշարունակվելու համար շրջվել է որպեսզի դուրս գա սենյակից և այդ ընթացքում էլ ձախ ձեռքով հրել նրան, ինչի հետևանքով վերջինս ձախ կողքի վրա ընկել է։ Նա դատարանին փորձել է հավաստիացնել, որ մորը դիտավորյալ չի հրել։
Դեպքից օրեր անց՝ հունվարի 23-ին, նրանց տուն են գնացել Վարդանյանի երկու քույրերը` Լաուրան և Լարիսան: Վատ ինքնազգացողության պատճառների վերաբերյալ աղջիկների հարցին ի պատասխան մայրը նշել է, թե տան մուտքի մոտ և իր սենյակում վայր է ընկել: Աղջիկներն առաջարկել են մորը տեղափոխել հիվանդանոց, ինչից վերջինս հրաժարվել է, բայց ցանկություն հայտնել գնալ Լարիսայի տուն` որոշ ժամանակ այնտեղ մնալու համար:
Ամբաստանյալի քույր Լարիսա Վարդանյանը նախաքննության և դատաքննության ընթացքում նույնաբովանդակ ցուցմունք տալով նշել է, որ 2012 թվականի հունվարի 22-ին, զանգահարել է քույրը` Լաուրան և ասել , որ մոր վիճակը լավ չէ և, որ գնան տեսնելու: Անմիջապես հաջորդ օրը` հունվարի 23-ին, գնացել են մորը տեսակցության: Մայրը նստած է եղել խոհանոցում, և դուստրը նկատել է, որ մոր գլխի վրա և դեմքին վնասվածքներ կան: Լուսիկ Վարդանյանն ասել է, որ իրենց շքամուտքի աստիճանների վրա վայր է ընկել և գլորվել: Խոսակցությանը ներկա է եղել նաև իր եղբայրը` Գառնիկ Վարդանյանը: Աղջիկը մոր խնդրանքով, նույն օրը նրան տեղափոխել է իր տուն, որտեղ մոր գլխին այտուցված վնասվածք, իսկ ականջների ետևում կապտուկներ է նկատել: Հարցրել է, թե ինչ է պատահել, մայրն ասել է, որ հունվարի 18-ին Գառնիկը խմած գնացել է տուն, գումար է պահանջել և իմանալով, որ նա փող չունի, աթոռով խփել է նրա գլխին, այնուհետև ոտքերով և ձեռքերով ծեծի ենթարկել: Նշվածի մասին մայրն իր ներկայությամբ պատմել է նաև Լաուրային: Լուսիկ Վարդանյանն աղջկա տանը մնացել է 8 օր: 2012թ. հունվարի 31-ին տեսնելով, որ մայրը չի արթնանում, տեղափոխել է Ալավերդու հիվանդանոց: 2012թ.փետրվարի 1-ից 3-ը մայրը գտնվել է հիվանդանոցում, որտեղ իրենց ասել են, որ մայրը չի բուժվում և նրան պետք է տեղափոխեն Երևան: Իրենք էլ իրենց հերթին հիվանդանոցում տեղեկացրել են, որ ֆինանսական միջոցներ չունեն և տարել են Գառնիկի տուն` նրան այնտեղ խնամելու համար: Սակայն 2012թ. փետրվարի 8-ին Լարիսային է զանգահարել եղբոր որդին` Սամվելը և ասել, որ Լուսիկ Վարդանյանը մահացել է:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Լուսիկ Վարդանյանի մահվան անմիջական պատճառը եղել է ձախ բազկի միջին երրորդի դրսային մակերեսի, աջ սրունքի վերին երրորդի առաջային մակերեսի արյունազեղումներ, գլխի ենթամաշկային փափուկ հյուսվածքների արյունազեղում, գլխուղեղի սալջարդ և գլխուղեղի այտուցը:
Դատարանը գտել է, որ ամբաստանյալի տված ցուցմունքը արժանահավատ չէ և նա նպատակ է հետապնդում խուսափել քրեական պատասխանատվությունից և պատժից:
Գառնիկ Վարդանյանը պատիժը կկրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում: Իսկ խափանման միջոցը ընտրված ստորագրություն չհեռանալու մասին կմնա անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/08/2025 08:10 Փաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների, թե՞ կխուսափի․ «Ժողովուրդ»
- 01/08/2025 08:07 Ինչ նվերներով է Փաշինյանը վերադարձել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստից. «Ժողովուրդ»
- 01/08/2025 08:04 Ալեն Սիմոնյանի համար նախատեսված կառավարական տանը կինն ու երեխաներն են ապրում. «Ժողովուրդ»
- 01/08/2025 08:01 Մեքենաների կրճատման տակ են ընկել ՊՆ շարքային աշխատակիցները. ահազանգ. «Ժողովուրդ»
- 12/28/2024 08:18 Կռվախնձորը մարզպետի աթոռն է․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:13 «Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:07 Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/08/2025 18:38 Մեր երկրում հանրային հատվածում մարդիկ միմյանց հետ նպատակի շոււջ համախմբվել և հանուն նպատակի աշխատել չգիտեն. Ավետիսյան
- 01/08/2025 17:32 Որևէ հանդիպման առաջարկ Արցախը չի մերժել. Հակոբյան
- 01/08/2025 13:16 Իսկ ինչո՞ւ հանրությունը չի տեղեկացել , որ ավտոբուսի տոմսի ժամկետը 7 օր չէ, այլ 4 օր է. Աննա Ավետիսյան
- 01/08/2025 12:30 Մնացեք տանը եթե լավ չեք զգում ձեզ . Թորոսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/09/2025 00:01 Խոշոր հրդեհ Վանթյան փողոցում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
- 01/08/2025 22:44 «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանավորները հրել են միմյանց, ինչից սկսվել է քաշքշոց. կա վիրավոր
- 01/08/2025 20:04 Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը
- 01/08/2025 19:26 Ոստիկանները հայտնաբերել են Երևանում քաղաքացուն վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը