ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղադրանքի 5 դրվագներն անէացան 04/21/2013 21:01 | Քրեական խրոնիկոն
Ապարան քաղաքի բնակիչ Գևորգ Եզնակյանին 21.03.2012թ. մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, նրա նկատմամբ 09.11.2012թ. հայտարարվել էր հետախուզում, իսկ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը և քրեական գործով վարույթը 21.11.2012թ. կասեցվել:
22.01.2013թ. Գևորգ Եզնակյանը հայտնաբերվել է, գործի կասեցված վարույթը վերսկսվել, 24.01.2013թ. նրա կալանավորման հարցը կրկնակի քննարկվել և վերահաստատվել, իսկ նրան առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և առաջադրվել նոր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով` 2 դրվագով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` 2 դրվագով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Գևորգ Եզնակյանը մեղադրվում էր, մասնավորապես, Հայաստանում թափ առնող կամ թափ առած հանցագործության կատարման՝ խարդախությամբ կեղծ ոսկեղենի գրավադրմամբ բանկերից «վարկեր» ստանալու մեջ: Այսպես, ըստ մեղադրանքի, ամբաստանյալը ձեռք բերելով ոչ պատշաճ հարգի և որակի (ոսկեջրած արծաթից պատրաստված) կեղծ ոսկյա զարդեր, «հանցավոր համաձայնության է եկել «ՎՏԲ Հայաստան-բանկ» ՓԲ ընկերության «Ապարան» մասնաճյուղի ոսկերիչ Ջիվան Շահինյանի հետ` վերջինիս կողմից ոսկյա զարդերի հանձնման, ընդունման և ստուգման ակտեր կազմելու վերաբերյալ:
2010 թվականի հոկտեմբերի 30-ին կազմված, Ապարան քաղաքի բնակիչ Սեդրակ Սեդրակյանի անվամբ, կեղծ վարկային գործով, վարկային և գրավի պայմանագրերում նշված տվյալներին չհամապատասխանող և ոսկյա զարդեր չհանդիսացող 32.000 դրամ ընդհանուր արժողության, ոսկեջրած արծաթից, 1 թևնոցի և 1 շղթայի իբրև ոսկյա զարդերի գրավադրմամբ բանկի կողմից Ս.Սեդրակյանի անվամբ ելքագրված 605.000 ՀՀ դրամի վարկային գումարը ամբաստանյալը խաբեությամբ հափշտակել է՝ «ՎՏԲ Հայաստան-բանկ» ՓԲ ընկերությանը հասցնելով 537.000 դրամի վնաս։
Միաժամանակ պարզվել է, որ Գևորգ Եզնակյանը, 2011 թվականի կեսերին, իր մոտ աշխատանքի տեղավորելու պատրվակով, չարաշահելով Երևանում բնակվող Տաթևիկ Շաբոյանի վստահությունը, վերջինիս անվամբ և անձնագրով, որպես վարկ ձևակերպելու միջոցով ձեռք է բերել համակարգիչ և մոդեմ՝ խոստանալով անձամբ մարել դրանց արժեքը հանդիսացող 265.000 դրամը, սակայն հափշտակել է այդ գումարը, չի մարել վարկն ու չի վճարել պայմանագրով նախատեսված գումարները:
2010 թվականի հուլիս ամսին Գևորգ Եզնակյանը Երևանի Բելինսկի 46 տան բնակիչ Վահագն Հովհաննիսյանի հետ պայմանավորվել և 8500 ԱՄՆ դոլարով գնել է վերջինիս պատկանող «Պեժո 406» մակնիշի «06 ՍԱ 948» պետհամարանիշի ավտոմեքենան, վճարել է դրանից 3000 ԱՄՆ դոլար գումարը, սակայն Վ.Հովհաննիսյանի վստահությունը չարաշահելու եղանակով, տիրացել է վերջինիս ավտոմեքենային՝ չտալով տարբերությունը կազմող մնացած 5.500 ԱՄՆ դոլար գումարը /2.004.420 ՀՀ դրամ/:
2010 թվականի սեպտեմբերի վերջին օրերին Գևորգ Եզնակյանը, բանկից իր կողմից գրավադրված ոսկյա զարդերը գրավից հանելու պատրվակով, նույն Վահագն Հովհաննիսյանից, իբրև թե պարտքով խաբեությամբ վերցրել է նաև 630.000 ՀՀ դրամ գումար այն հաջորդ օրը վերադարձնելու պայմանով, սակայն հափշտակել է նաեւ այդ գումարը:
Պարզվել է նաև, որ Ապարան քաղաքի բնակիչ Թամարա Գրիգորյանի հարևանը հադիսացող Գևորգ Եզնակյանը, պատճառաբանելով, որ իր անվամբ արդեն վարկ կա ձևակերպված, իբրև թե տան համար կահույք գնելու պատճառաբանությամբ, խնդրել է Թամարա Գրիգորյանին ձևակերպել այդ կահույքը գնելու վարկը նրա անվամբ՝ խոստանալով մարել այն, սակայն 2008 թվականի մարտի 7-ին «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի Ապարանի մասնաճյուղում կնքված վարկի պայմանագրով Թ. Գրիգորյանի անվամբ ձևակերպված վարկի գումարը՝ 320.000 դրամը, ստանալուց հետո, վստահությունը չարաշահելու եղանակով, հափշտակել ու տիրացել է դրան` չմարելով այդ վարկը, որի հետևանքով դատարանը վճռել է տոկոսների և տուգանքների հետ միասին բռնագրավել Թամարա Գրիգորյանից 423.826,20 դրամ:
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տուժողների` Տաթևիկ Շաբոյանի և Թամարա Գրիգորյանի հետ հաշտվելու հիմքով Գևորգ Եզնակյանի նկատմամբ երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով` /Տաթևիկ Շաբոյանի և Թամարա Գրիգորյանի զգալի չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ/ քրեական գործի մասը կարճվել է և այդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել:
Ամբաստանյալ Գևորգ Եզնակյանը` նախաքննության փուլում երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և մեկ դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:
Դատաքննության սկզբնական փուլում Գևորգ Եզնակյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն հետագայում ընդունել է ու ցուցմունք տվել առանձին դրվագների մասին: Ամբաստանյալը հայտնել է նաև, որ տուժողներին պատճառված վնասները իր և հարազատների կողմից հատուցվել են:
Եզնակյանին առաջադրված մեղադրանքները դատարանում հիմնավորվեցին, բայց նա ազատվեց կալանքից հենց դատական նիստերի դահլիճում: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ս.Մնոյանի նախագահությամբ, Գևորգ Եզնակյանին մեղավոր ճանաչեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և երկու դրվագով 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Երկու հոդվածներով էլ նա դատապարտվեց ազատազրկման 2-ական տարի ժամկետով, սակայն «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 26.05.2011թ. որոշման կիրառմամբ ազատվեց նշանակված ազատազրկում պատժից:
Դատավճռով ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում պահվող, քննիչի 13.11.2012թ. որոշմամբ իրեղեն ապացույց ճանաչված, Սեդրակ Սեդրակյանի ներկայացրած` ոսկեջրած արծաթե, 47,256 գրամ քաշով, 22.000 ՀՀ դրամ արժեքի շղթան, 20,016 գրամ քաշով,10.000 ՀՀ դրամ արժեքի թևնոցը բռնագրավվել է ՝ ի սեփականություն պետության:
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/08/2025 08:10 Փաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների, թե՞ կխուսափի․ «Ժողովուրդ»
- 01/08/2025 08:07 Ինչ նվերներով է Փաշինյանը վերադարձել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստից. «Ժողովուրդ»
- 01/08/2025 08:04 Ալեն Սիմոնյանի համար նախատեսված կառավարական տանը կինն ու երեխաներն են ապրում. «Ժողովուրդ»
- 01/08/2025 08:01 Մեքենաների կրճատման տակ են ընկել ՊՆ շարքային աշխատակիցները. ահազանգ. «Ժողովուրդ»
- 12/28/2024 08:18 Կռվախնձորը մարզպետի աթոռն է․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:13 «Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:07 Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/07/2025 12:53 Հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է՝ պայմանավորված Թուրքիայում իրանական բեռնատարների համար ստեղծված վառելիքային ճգնաժամով. իրանագետ
- 01/07/2025 11:58 Երեկ ադրբեջանական կողմը մի փոքր, բայց հաջող տեղեկատվական գրոհ իրականացրեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմայով. Գեղամյան
- 01/07/2025 11:44 Տեսանելի ապագայում տուրբուլենտ նոր զարգացումներ են սպասվում. Տիգրան Աբրահամյան
- 01/07/2025 11:32 Ինչո՞ւ չպիտի կարողանանք վճարել կանխիկով. ինչո՞ւ տրանսպորտից օգտվելու համար պիտի խառը խուճուճ քվեստեր անցնենք.Կարեն Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/07/2025 22:59 Էջմիածնում բախվել են «BMW X6»-ը, «Ford»-ը և մեկ այլ «BMW». կա 5 վիրավոր
- 01/07/2025 22:24 Ավտովթար՝ Աշտարակի խճուղում․ մեքենան դուրս գալով երթևեկելի գոտուց բախվել է ավտոտնակի
- 01/07/2025 20:31 Բյուրեղավանում «Opel» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել
- 01/07/2025 19:11 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Հրազդան քաղաքում հայտնի «Ադամ» հանդիսությունների սրահում․ կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը