ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արագած Ախոյանի որդու վրա հարձակվողները եղել են դիմակներով 04/15/2013 15:38 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
‹‹Ուժ են կիրառել որդուս նկատմամբ, պառկացրել են հատակին, էլեկտրաշոկով չորս անգամ փորձել են ուշաթափ անել››,- այսօր ‹‹Փաստինֆո››-ի հետ զրույցում որդու հետ ապրիլի 14-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ասաց ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը:
Վերջինիս տեղեկացմամբ՝ Երևանի Վիկտոր Համբարձումյան փողոցի թիվ 10 շենքի մուտքի մոտ ս. թ. ապրիլի 14-ի գիշերը, ժամը 02։30-ի սահմաններում 4 դիմակավորված և առայժմ անհայտ անձինք էլեկտրաշոկով հարձակվել են որդու` 19-ամյա Հայկ Ախոյանի վրա: Ինչպես արդեն հայտնի է, հարձակվողները փախուստի են դիմել միայն այն բանից հետո, երբ պատգամավորի հարևաններից մեկը լսելով աղմուկի ձայնը, միացրել է լույսը:
Ի պատասխան մեր հարցին, թե որդին հարձակվողների մոտ էլեկտրաշոկից բացի, դանակ, ատրճանակ կամ որևէ այլ առարկա նկատե՞լ է արդյոք, Ա. Ախոյանն ասաց.
‹‹Չէ, չի նկատել, բավական մութ է եղել: Նրանք դիմակներով, ձեռնոցներով պատրաստված են եղել››:
Իսկ ավազակային հարձակում կատարողները Հայկ Ախոյանին ինչ-որ բան ասե՞լ են, որևէ պահանջ, սպառնալիք ներկայացրե՞լ են…
‹‹Ոչ, միայն ասել են` սուս›› ,- պատասխանեց պատգամավորը:
Ավելի վաղ Արագած Ախոյանը հայտնել էր, որ կատարվածը գողության նպատակով ավազակային հարձակում էր, և դրանում չպետք է քաղաքական որևէ ենթատեքստ փնտրել կամ կապել իր գործունեության հետ: Այնուամենայնիվ, ուշագրավ է այն հանգամանքը, որ պատգամավորի որդու` Հայաստանի Ճարտարապետագիտական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողի նկատմամբ ավազակային հարձակում կատարած անձինք նրա դրամապանակը չեն տարել, այն գտնվել է դեպքի վայրում: Փոխարենը տարել են իրենից գրեթե նյութական արժեք չներկայացնող բանալիները, կարծում ենք, շատ լավ հասկանալով, որ դրանք անպետք են լինելու, քանի որ Ախոյանները հարձակումից կարճ ժամանակ անց կփոխեն տան դռան փականները:
Այո, տարել են նաև պատգամավորի որդու բջջային հեռախոսը, բայց դժվար է պատկերացնել, թե դիմակավորված, ձեռնոցներով հարձակում կատարած և ժամանակակից տեխնիկայով` էլեկտրաշոկով զինված չորս անձանցից որևէ մեկին հայտնի չէր, որ բջջային հեռախոսը նույնպես իրենց պետք չի գալու, քանի որ դրանով հենց առաջին զանգը կամ զանգին պատասխանելն իրավապահներին կարող է օգնել, որ բացահայտեն իրենց կամ գոնե պարզեն իրենց գտնվելու վայրը: Ախր դա այսօր հայտնի է նույնիսկ դպրոցում սովորող պատանիներից շատերին:
Վերը շարադրվածից ելնելով չե՞նք կարող արդյոք եզրակացնել, որ ավազակային հարձակում կատարողների բուն նպատակը Հ. Ախոյանի մոտից նյութական արժեքների հափշտակությունը չի եղել, և տան բանալիներն ու բջջային հեռախոսը վերցրել են սոսկ նյութական արժեքների հափշտակման նպատակով ավազակային հարձակման երևութականություն ստեղծելու միտումով:
Իհարկե, կարելի է մտածել, թե ավազակային հարձակում կատարողների հիմնական նպատակը պատգամավորի որդու դրամապանակը տանելն է եղել, բայց մթի մեջ ու խառն իրավիճակում (Հ. Ախոյանը դիմադրել է) դա չի հաջողվել, այն ընկել է գետնին ու կարճ ժամանակ անց հայտնաբերվել դեպքի վայրում: Բայց այս դեպքում մեկ այլ հարց է առաջանում` հարսանիքից ուշ գիշերով վերադարձող այդ ո՞ւմ, առավել ևս` ուսանողի դրամապանակում է մեծ գումար լինում, որ չորս հոգի նախապես խումբ կազմելով, նպատակադրվեն ավազակային հարձակմամբ հափշտակել այն: Դիմակավորված, ձեռնոցներ հագած, էլեկտրաշոկով զինված, այսինքն` հանցագործությունը նախապես պլանավորած անձինք դժվար թե Հայկ Ախոյանին հետևած չլինեին ու չիմանային, որ նա, ասենք, ոչ թե խաղատնից մեծ գումար շահած, այլ հարսանիքից է վերադառնում տուն:
Մեզ հետ զրույցում պատգամավորը հայտնեց, որ որդու մոտ, իրոք, ո՛չ մեծ գումար է եղել, ո՛չ ոսկյա զարդեղեն, ո՛չ էլ որևէ բրենդային ֆիրմայի թանկարժեք ժամացույց: Նրա կարծիքով նույնպես` տրամաբանական չէր ակնկալելը, որ հարսանիքից վերադարձող մարդու մոտ կարող է մեծ գումար լինել:
‹‹Ուղղակի ինչ-որ մեկը, ինձ թվում է, սխալ ինֆորմացիա է տվել հարձակվողներին››,- կատարվածին իր բացատրությունը տվեց Ա. Ախոյանը, որն ավելի վաղ հայտնել էր նաև, որ հարսանիքի ժամանակ որևէ միջադեպ չի եղել, որդին թշնամիներ չունի:
Մեր հարցին, թե կատարվածն, այնուամենայնիվ, չի՞ կապում իր գործունեության հետ, հարձակումը չի՞ համարում վախեցնելու նպատակով ուղարկված ‹‹մեսիջ››, ԱԺ ‹‹Բարգավաճ Հայաստան›› խմբակցության անդամն ասաց.
‹‹Երբեք, որովհետև սա զուտ կենցաղային է, ‹‹մեսիջներն›› այլ կերպ են լինում, սա ‹‹մեսիջ›› չէ, սա թալանի նպատակով ավազակային հարձակում է ընդամենը:
Ա. Ախոյանի հավաստմամբ՝ որդու առողջական վիճակը նորմալ է, բուժհաստատություն դիմելու անհրաժեշտություն չի եղել, նա վաղը ներկայանալու է դատաբժշկական փորձաքննության:
Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, Արագած Ախոյանի որդու նկատմամբ ավազակային հարձակում գործելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի («Ավազակությունը») հատկանիշներով: Ավազակային հարձակում կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: Հիշյալ վարչությունից դժվարացան պատասխանել մեր այն հարցին, թե դեպքի վայրում կամ դրա մոտերքում արդյոք կա՞ որևէ տեսախցիկ:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/16/2024 08:20 Մի խոստում էլ չկատարվեց․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:16 Նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված․«Հրապարակ»
- 11/16/2024 08:13 Հաստատվել է. ՔՊ-ն «չթույլատրված նվիրատվություններ» է ստացել, իսկ Արուսյակ Մանավազյանը՝ վարչական տույժ. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:10 Առանց Փաշինյանի նիստ են արել․ ինչ են քննարկել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:07 Գյումրիում քաղաքապետի թեկնածուների պակաս չկա. թեկնածությունը կառաջադրի Արայիկ Հարությունյանի ընկերը` Կարեն Պետրոսյանը. «Ժողովուրդ»
- 11/16/2024 08:04 Փաշինյանի տիկտոկերը լրագրողներին «դաստիարակելու» գործառույթ է ստանձնել․ «Հրապարակ»
- 11/16/2024 08:00 ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/18/2024 12:31 Հաջորդ կիրակնօրյա սմս-ները ծիծաղի տեղ չեն թողնելու. Վահե Հովհաննիսյան
- 11/18/2024 12:20 Ինչու են դասական բռնապետներն իրենց ուժայիններին ձերբակալում, հետո' լիկվիդացնում. քաղաքագետ
- 11/18/2024 11:55 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/18/2024 11:20 Նեռին ծառայող բոլոր կամակատարները հավասար են, բայց ոմանք «ավելի հավասար» են, զօրօրինակ՝ Կարեն Անդրեասյանը. Մելիքյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/18/2024 13:21 Լարված իրավիճակը՝ Երևանի Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ, պահպանվում է. բնակիչները պահանջում են քաղաքապետի տխրահռչակ որոշումը չեղարկել
- 11/18/2024 13:10 Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում
- 11/18/2024 10:14 ՃՏՊ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ
- 11/17/2024 21:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Opel»-ն ու «Wuling»-ը, վերջինն էլ բախվել է կայանված «Porsche»-ին և «Hyundai»-ին. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները