ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գետամեջի սառեցված հավերում դարձյալ սալմոնելա՞ է հայտնաբերվել… 04/14/2013 21:09 | Վերլուծություններ
Վերջերս զարմանալի զուգադիպությամբ պարզվեց, որ Հայաստանում հավի մսի իրացմամբ զբաղվող երկու մրցակից ընկերությունների որոշ արտադրատեսակներ վտանգավոր են մարդու առողջության համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի›› սուպերմարկետում իրացվող, դարձյալ նույն օլիգարխին պատկանող ‹‹Ալեքս Գրիգ›› ընկերության կողմից Հայաստան ներկրված սառեցված հավ «Սադիա›› և սառեցված ճուտ «Ֆրանգոսուլ›› (DOUX) սննդատեսակներում տեստոստերոն հորմոնի չափազանց բարձր (վտանգավոր) պարունակության հայտնաբերումից կարճ ժամանակ առաջ կատարել էր մեկ այլ բացահայտում. ‹‹ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ›› ՍՊԸ-ի (շուկայում առավել հայտնի որպես ‹‹Գետամեջի թռչնաֆաբրիկա››) արտադրական պահեստներից նմուշառված ‹‹սառեցված հավ›› արտադրանքի լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել էին ‹‹սալմոնելա›› անվամբ հայտնի մանրէներ, որոնք աղիքային ինֆեկցիայի հարուցիչ են ու լուրջ վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար:
Ըստ մասնագետների, այն առաջացնում է օրգանիզմի ընդհանուր թունավորում, սրտխառնոց, թուլություն, բարձր ջերմություն: Եթե դրանով վարակված երեխան ժամանակին բուժօգնություն չստանա, կարող է նույնիսկ ջրազրկվել ու մահանալ:
Aravot.am-ում արդեն հրապարակված ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Հունանյանի պարզաբանման համաձայն` ‹‹Սալմոնելան ախտածին մանրէ է, որն առաջացնում է աղիքային վարակիչ հիվանդություն և սննդային թունավորում` սալմոնելիոզ: Սննդային թունավորումն այն է, որն աճում է, բազմանում է սննդի մեջ, և սննդային թունավորման ժամանակ մարդը մարդուց չի վարակվում, իսկ աղիքային հիվանդության ժամանակ մարդը կարող է արտաքին միջավայրից վերցնել այդ մանրէն և վարակվել այդ հիվանդությամբ, այդ դեպքում մարդը կարող է դառնալ վարակի աղբյուր››:
Ծառայությունը հիշյալ ընկերությունում դիտարկման արդյունքների հիման վրա իրականացրած ստուգման ընթացքում պարզել էր, որ պատրաստի արտադրանքի մակնշումը կատարվում է թերի, արտադրամասի սանիտարական վիճակը անբավարար է, աշխատակիցները չունեն համապատասխան արտահագուստ, արտադրանքի տեղափոխման համար նախատեսված բեռնարկղերը կեղտոտ են, արտադրական տարածքը չունի օդափոխության բավարար համակարգ, արտադրատարածքները և արտադրանքի պահման սառնարաններն ու պահեստային մասն ապահովված չեն ջերմային ռեժիմի վերահսկման սարքավորումներով:
Ավելին. պարզվել էր նաև, որ մսամթերքի մորթի և վերամշակման արտադրամասում աշխատող 47 աշխատակիցները պարբերական բժշկական զննություն չեն անցել: Այս պայմաններում ընկերության արտադրական պահեստներից նմուշառված ‹‹սառեցված հավ›› արտադրանքի լաբորատոր փորձաքննության արդյունքում ‹‹սալմոնելա›› մանրէների հայտնաբերումը, կարծում ենք, զարմանալի, անհավատալի չպետք է համարել ու կասկածի տակ դնել, ինչպես օրեր առաջ վարվեց ‹‹ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ›› ՍՊԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆիկ Սարգսյանը: Ըստ վերոնշյալ տեսչության մասնագետի, մանրէն սնունդ և մարդու օրգանիզմ կարող է թափանցել ոչ պատշաճ սանիտարական պայմանների դեպքում:
Նկատի ունենալով առկա փաստերը, սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ինչպես արդեն հայտնի է, արգելել է ‹‹ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ›› ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը, ընկերությունից պահանջել է արտադրանքը դուրս հանել շրջանառությունից, տեղեկացնել սպառողներին այդ մասին և սպառողներից հետ վերցնել արտադրանքը: Բնականաբար, հետաքրքիր է, թե ծառայությունը հետամուտ եղե՞լ է իր իսկ պահանջների կատարմանը, ընկերության հիշյալ արտադրանքն այլևս անվտա՞նգ է, լաբորատոր փորձաքննությամբ ‹‹ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ›› ՍՊԸ-ի ‹‹սառեցված հավ›› արտադրանքի այլ խմբաքանակների նմուշներում ‹‹սալմոնելա›› մանրէներ հայտնաբերվե՞լ են, թե ոչ:
‹‹Քանի որ գործունեությունը կասեցվել է, մենք այլևս չենք շարունակել այդ թեմայով զբաղվել, և հետո ինքնուրույն իրենք իրենց նմուշները բերել են լաբորատորիա››,- «Փաստինֆո››-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետը:
Ընթերցողներին, անշուշտ, կհետաքրքրի, թե ինչ է պարզվել ընկերության կողմից լաբորատորիա բերված նմուշների փորձաքննության արդյունքում: Որքան մեծ եղավ մեր զարմանքը, երբ ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետն ասաց. ‹‹Ունենք լաբորատոր փորձաքննության արդյունքները, բայց դա հրապարակման ենթակա չէ, քանի որ սեփական նախաձեռնությամբ է արվել տնտեսվարողի: Երբ որ գործունեությունը կվերականգնվի և մենք կունենանք այդ թեմայով ասելու բան, անպայման կհրապարակենք››: Հետաքրքիր է`սա կարդալուց հետո ի՞նչ կարող է մտածել ընթերցողը, եթե ոչ ենթադրել, որ ‹‹ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ›› ՍՊԸ-ի ‹‹սառեցված հավ›› արտադրանքի այլ խմբաքանակների նմուշներում ևս հայտնաբերվել են ‹‹սալմոնելա›› մանրէներ, այլապես ծառայությունն ինչո՞ւ է հրաժարվում է հրապարակել լաբորատոր փորձաքննության արդյունքները, նախընտրում դրանք թաքցնել:
Ավելին. ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետի տեղեկացմամբ, ‹‹ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ›› ընկերությունում ‹‹նաև երկրորդ գերատեսչությունն է հիմա ստուգում իրականացնում, դրա համար նյութերը դեռևս հրապարակման ենթակա չեն››: Որևէ բացատրություն չեղավ և անհասկանալի մնաց, թե ի՞նչ կապ ունի երկրորդ գերատեսչության ստուգումը նյութերի հրապարակման օրենսդրական պահանջի հետ: Իսկ ընկերությունում ստուգում իրականացնող ո՞ր երկրորդ գերատեսչության մասին է խոսքը:
‹‹Դա նույնպես չեմ կարող ասել, որովհետև ինձ ընդամենն ասել են, որ համաձայն օրենսդրության, եթե… Այդպիսի պատասխան եմ ես ստացել››,- ասաց հիշյալ բաժնի ղեկավարը` ծառայությունում իր վերադասի հետ չիմանալով կամ անտեսելով, որ ընկերությունում ստուգում իրականացնող երկրորդ պետական մարմնի անվան հրապարակումից հրաժարվելը ոչ թե ‹‹համաձայն օրենսդրության›› է, այլ` հակառակ օրենսդրության:
Որոշ տեղեկություններից ելնելով, կարելի է ենթադրել, որ ‹‹ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ›› ընկերությունում ստուգումներ են կատարում կամ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, կամ էլ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովը: Վերջինս դեռ ավելի վաղ` 2011 թ. նոյեմբերին, ‹‹Գետամեջի թռչնաֆաբրիկա›› ընկերությանը վարչական պատասխանատվության է ենթարկել այն նույն խախտման համար, որը մոտ 2 ամիս առաջ հայտնաբերել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով ստեղծված և դիտարկում իրականացնող աշխատանքային խումբը: Վերջինս այցելելով ‹‹Գրիգ էլ Մետ›› ՍՊԸ վերանվանված ‹‹Գետամեջի թռչնաբուծական ֆաբրիկա››, կազմել է արձանագրություն, որում, ի թիվս հայտնաբերված այլ խախտումների, նշված է նաև. ‹‹Պատրաստի արտադրանքի՝ սառեցված հավի փաթեթավորման վրա մակնշված չէ արտադրող ընկերության անվանումը, խմբաքանակի նույնականացման նշանը, փաթեթավորման վրա առկա չէ պիտանիության ժամկետը››: Ընկերությունը հանձնաժողովի տուգանքից, ցավոք, համապատասխան հետեւություններ չի կատարել:
Հիշեցնենք, որ ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահի 2011թ. հուլիսի 26-ի ‹‹Հսկիչ գնում իրականացնելու մասին›› թիվ 106-Ա հրամանի հիման վրա 2011թ. հուլիսի 26-ին անհատ ձեռնարկատեր Աիդա Առաքելյանի մոտ (ք. Հրազդան, Միկրոշրջան Գ-1) իրականացվել է հսկիչ գնում: Գնվել է ‹‹Գետամեջի թռչնաֆաբրիկա›› ՍՊԸ-ի կողմից արտադրվող և իրացվող ‹‹Գետամեջ›› անվանումով բրոյլերի սառեցված ոտք, որի փաթեթավորման վրա բացակայել է ապրանքի արտադրության ժամկետի վերաբերյալ նշումը (մակնշումը): Հանձնաժողովն իր 09.11.2011թ. թիվ 514-Ա որոշմամբ հիշյալ խախտումը որակել է որպես հասարակության մոլորեցում` անբարեխիղճ մրցակցության գործողություն, ինչի համար ընկերության նկատմամբ նշանակել է 1մլն դրամի վարչական տուգանք:
Ծառայության կազմած հիշյալ արձանագրությունից պարզ է դառնում, որ ընկերությունն արհամարհել է հանձնաժողովի որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը` ‹‹դադարեցնել և հետագայում բացառել Օրենքի խախտմամբ թռչնամսի արտադրությունը և իրացումը…››: Սա բավական լուրջ հիմք է, որպեսզի ՏՄՊՊ հանձնաժողովը, եթե, իհարկե, նա չէ ընկերությունում ստուգում սկսած պետական մարմինը, ստուգում իրականացնի ‹‹ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ›› ՍՊԸ-ում:
Տեսանյութեր
12/25/2024 13:55 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է. Ալիևը չեղարկել է այցը ՌԴ և վերադարձել ԱդրբեջանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/28/2024 08:18 Կռվախնձորը մարզպետի աթոռն է․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:13 «Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:07 Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:04 Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են․ «Հրապարակ»
- 12/28/2024 08:00 Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
- 12/27/2024 08:40 Այսքան մարտահրավերներ ու ներքին գզվռտոց․ «Հրապարակ»
- 12/27/2024 08:37 «Պաշտոնյաներին ու ճանճերին սատկացնում են թերթով». հատուկ Ավինյանի համար. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/05/2025 13:35 Ինչ դաս եմ ես սերտում պատմությունից. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
- 01/05/2025 11:32 Փաստորեն ՀՀ ՔԿ-ն Արցախը շարունակում է ճանաչել Հայաստանի տարածք. Առաքելյանը՝ Տիրան Խաչատրյանի գործի մասին
- 01/05/2025 09:58 Արցախում մանկապղծության մեջ մեղադրվողի պաշտպանը, նախկին փաստաբան, այժմ իրավունքի ուժով նշանակված դատավոր Մասիս Մելքոնյանը ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանին կալանավորեց 2 ամսով . փաստաբան
- 12/31/2024 11:43 Այսօր էլ առավել լկտի ու ինքնագոհ իրենց պահում են բոլոր նրանք, ում հանցավոր անգործությամբ, պայմանավորվածությամբ հանձնվեց Արցախը. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/05/2025 13:19 Ժամը 12:30-ի դրությամբ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի վայր է մեկնել 124 հրշեջ-փրկարար. ՆԳՆ ՓԾ
- 01/05/2025 10:44 Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից
- 01/05/2025 10:30 Հրդեհ Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում
- 01/05/2025 10:12 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/04/2025 19:04 Երկիր մոլորակի վրա մագնիսական փոթորիկը դադարել է
- 01/02/2025 23:20 Գիտնականները նախազգուշացրել են սրտի համար միայնակության վտանգի մասին
- 01/02/2025 19:35 Գիտնականները նշել են այն հիվանդությունները, որոնք կարող են 2025 թվականին նոր համավարակներ առաջացնել
- 01/01/2025 23:28 Երկրի վրա մագնիսական փոթորիկը ուժգնացել է մինչև նախավերջին մակարդակ. խափանումներ են հնարավոր նաեւ նավիգացիայում
Հետաքրքիր է իմանալ
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի
- 01/03/2025 17:46 Արեգակի վրա տեղի է ունեցել այս տարվա առաջին հզոր X դասի բռնկումը
- 12/30/2024 14:24 Որքան է ավելացել աշխարհի բնակչության թիվը 2024-ին և երբ կհատի 9 միլիարդի շեմը