Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   13:45 Մեթյու Միլլերը պատասխանել է Զախարովայի մտահոգություններին՝ կապված Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ 03/29/2024   13:37 Հայ հասարակությանը հետաքրքիր է, ի՞նչ կանի ՌԴ-ն՝ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեպքում. Աբովյան (տեսանյութ) 03/29/2024   13:25 Վրաստանի իշխանությունները մահմեդական համայնքին կփոխանցեն ևս 20 մզկիթ 03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնությունգ 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան (տեսանյութ) 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/27/2024   18:47 Թիվ 130 դպրոցի՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում հայտնված տնօրենն ազատվել է պաշտոնից

«Փայտը մտցնելու եմ որովայնիդ մեջ, երեխայիդ հանեմ» 04/08/2013   11:09  |  ԳՈՐԾ #

Մարդ էլ ամուսնանա, հետո կնոջ հղիանալու ու հղիությունը պահպանելու համար նրան ծեծի ու նույնիսկ խոշտանգի՞…

Տուժող Նունե Ալեքսանյանի ցուցմունքի համաձայն` ամուսինը` Ավետիս Ավետիսյանը, տեղյակ լինելով, որ ինքը հղի է, իրեն ծեծելիս հարվածները միտումնավոր ուղղել է հատկապես իր որովայնի շրջանին…

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր` Ա. Գաբրիելյան) 2012թ. դեկտեմբերի 20-ի դատավճռից տեղեկանում ենք, թե նորահարսը` Երևանի բնակչուհի Նունե Ալեքսանյանը, ընտանեկան դժոխքի ինչ պարունակների միջով է անցել: Դատավճիռը նաև հասկանալի դարձնում, որ այդ ամենի և ընտանիքի քայքայման պատճառը շատերի տունը քանդած ալկոհոլի չարաշահումն է եղել: Առնվազն` մեծապես նպաստել է Ն. Ալեքսանյանի նկատմամբ շարունակական բռնությանը:

Վերջինիս ցուցմունքի համաձայն` 2008թ. օգոստոսի 13-ին կայացած իրենց ամուսնությունից մոտ 3 ամիս անց ամուսինը սկսել է հաճախակի օգտագործել ոգելից խմիչք, և գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իրեն պարբերաբար ծեծել է։ Իր ցանկացած ասածը և գործողություններն ամուսինը անհիմն քննադատել ու սխալ է համարել, յուրաքանչյուր չնչին առիթ օգտագործել է իրեն դաժանաբար ծեծելու համար։ Իրենց համատեղ ամուսնական կյանքի ընթացքում նման դեպքեր շատ են եղել, և յուրաքանչյուր դեպք կրել է իրեն նվաստացնելու և իր մարդկային արժանապատվությունը ստորացնելու բնույթ։ Ամուսինն իր հետ վարվել է ոչ մարդկային ձևով, ամեն անգամ ձեռքերով և ոտքերով, ինչպես նաև ձեռքի տակ ընկած կենցաղային տարբեր առարկաներով հարվածել է իրեն, որի ընթացքում հաճախակի ստացել է մարմնական վնասվածքներ։

Խոշտանգված կինը պատմել է, որ ամուսնու բոլոր դաժանությունները ստիպված կուլ է տվել, մտածելով, որ ամուսնացել են, մի օր կուղղվի։ Ավետիսը օգտագործել է այն փաստը, որ ինքն ավանդապաշտ ընտանիքից է, ուստի մայրն իրեն հետ չի ընդունի տուն, հետևաբար իր նկատմամբ ինչպես էլ վարվի, ինքը չի հեռանա տանից։ Երբ ինքը գտնվել է հղի վիճակում, 2008թ. դեկտեմբերին ամուսինը ծանր մուրճի բռնակով և տարբեր այլ առարկաներով, ինչպես նաև ձեռքերով ու ոտքերով հարվածել է իր գլխին ու մեջքին` նպատակ ունենալով ընդհատել հղիությունը, ինչի հետևանքով 2008թ. դեկտեմբերին իր մոտ տեղի է ունեցել հղիության ընդհատում։ Նույնը կրկնվել է 2010թ., երբ ինքը կրկին Ավետիսից հղիացել է: Վերջինս ալկոհոլի ազդեցության տակ կրկին ծեծել է իրեն` հարվածելով իր մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ինքը փախել է Ավետիսի տնից, գնացել է նույն բակում գտնվող վերջինիս որդի Արթուրի տուն և նրանից օգնություն խնդրել։ Արթուրն անմիջապես եկել է հոր տուն ու նախատել նրան խմելու համար։ Երբ Արթուրի օգնությամբ փորձել է տաքսով հեռանալ տանից, Ավետիսը որդու ներկայությամբ բռունցքով հարվածել է իր դեմքին, որից ինքը վնասվածքներ է ստացել և հեռացել ամուսնու տանից։

Դատաքննությամբ ու գործի տվյալներով դատարանը պարզել է, որ 1958թ. ծնված Ա.Ավետիսյանը համատեղ ամուսնության ընթացքում չարաշահել է ալկոհոլը, հաճախակի հարբել ու կնոջ կողմից հղիությունն իր ցանկությանը հակառակ պահպանելու համար, ինչպես նաև կենցաղային հարցերի շուրջ 2008թ. հոկտեմբերից մինչև 2011թ. մայիսի կեսերը բազմիցս ծեծելու և բռնի գործողություններ կատարելու միջոցով խոշտանգել է իրենից ամուսնական կախվածության մեջ գտնվող Նունե Ալեքսանյանին: Մասնավորապես` ձեռքերով և ոտքերով, ինչպես նաև տարբեր կենցաղային առարկաներով պարբերաբար ծեծել է ակնհայտ հղի վիճակում գտնվող կնոջը` նրան բազմիցս պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ, մարմնական և հոգեկան տառապանքներ։

2008թ. կնոջ նկատմամբ գործադրած ու վերը ներկայացված բռնությունից բացի, Ա. Ավետիսյանը 2011թ. ապրիլյան մի օր գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հատակը մաքրելու համար նախատեսված փայտով և այլ առարկաներով հարվածել է շուրջ 25 շաբաթական ակնհայտ հղի վիճակում գտնվող կնոջ որովայնին: Բացի այդ, Ավետիս Ավետիսյանը Նունե Ալեքսանյանին դեմքի շրջանում պատճառել է մարմնական վնասվածքներ, և «երեխադ չի ծնվելու», «փայտը մտցնելու եմ որովայնիդ մեջ, երեխայիդ հանեմ» և նման արտահայտություններով սպառնացել է ընդհատել կնոջ հղիությունը: Ծեծի ընթացքում Ն.Ալեքսանյանը փախել է տնից, գնացել ամուսնու ազգական Լուսինե Սերոբյանի տուն, գիշերել այնտեղ, սակայն ամուսնու խնդրանքով հաջորդ օրը վերադարձել նրա տուն:

Դրանից շուրջ երկու օր անց` 2011թ. ապրիլի կեսերին, դարձյալ գտնվելով հարբած վիճակում, Ա.Ավետիսյանը ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել է հղի վիճակում գտնվող Ն.Ալեքսանյանին, դեմքի շրջանում պատճառել մարմնական վնասվածքներ, որի ընթացքում Ն.Ալեքսանյանը փախել է տնից, գնացել մոր ընկերուհու` Մարիամ Կեխեյանի տուն, գիշերել այնտեղ, իսկ հաջորդ օրը գնացել է իր կնքամոր` Սուսաննա Ջիլավյանի տուն, շուրջ մեկ շաբաթ բնակվել է այնտեղ, որից հետո դարձյալ ամուսնու պահանջով ու խնդրանքով վերադարձել է ամուսնու տուն։

2011թ. ապրիլի 23-ին գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Ա.Ավետիսյանը տարբեր առարկաներով հարվածներ է հասցրել շուրջ 35 շաբաթական հղիություն ունեցող կնոջ որովայնին և մարմնի տարբեր մասերին, որովայնի շրջանում պատճառել մարմնական վնասվածքներ, որից հետո վերջինիս մոտ սկսվել են նախածննդաբերական ցավեր, իսկ երկու օր անց «Էրեբունի›› ԲԿ-ում վաղաժամ ծննդաբերել է:

Ծննդաբերությունից հետո Ն.Ալեքսանյանը շարունակել է բնակվել ամուսնու հետ, նրա տանը։ 2011թ. մայիսի կեսերին Ա.Ավետիսյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կնոջից պահանջել է իր օգտագործման համար օղի լցնել, Ն.Ալեքսանյանը հրաժարվել է` պատճառաբանելով, որ երեխան լացում է։ Այդ կապակցությամբ Ա.Ավետիսյանը բռունցքով երկու անգամ հարվածել է Ն.Ալեքսանյանի գլխին` պատճառելով ուժեղ ցավ, ծխախոտի տուփը նետել է նորածնի ուղղությամբ, որից հետո Ն.Ալեքսանյանը վերջնականապես հեռացել է ամուսնուց և տեղափոխվել հայրական տուն։

Դատավճռի համաձայն` Ա.Ավետիսյանը բռնություններ է կիրառել նաև իր ազգականների նկատմամբ: Մասնավորապես, 2011թ. օգոստոսի 1-ին` ժամը 15:00-ի սահմաններում, խմած կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել իր իսկ հորաքրոջ` Ազնիվ Սերոբյանի և նրա ամուսին Վահան Չախալովի հետ: Այդ ընթացքում դիտավորությամբ ձեռքերվ հարվածներ է հասցրել Ա. Սերոբյանի գլխին, ճանկռել այտը, այնուհետև ձեռքերով հարվածներ է հասցրել Վ. Չախալովի գլխին և մեջքին, ինչի հետևանքով Ա. Սերոբյանին դեմքի շրջանի քերծվածքների ձևով պատճառել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ, իսկ Վահան Չախալովին` ձախ թիակային շրջանի քերծվածքի, արյունազեղման ձևով պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ։

Ամբաստանյալ Ավետիս Ավետիսյանը դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի («Խոշտանգումը») 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով և 118-րդ հոդվածով («Ծեծը») առաջադրված մեղադրանքում, և կնոջ հայտնածները հերքող այլաբովանդակ ցուցմունք է տվել: Սակայն դատարանն ամբաստանյալի պատճառաբանությունները որակելով անհիմն և մտածացին, համարել է, որ դրանք նպատակ են հետապնդում խուսափել քրեական պատասխանատվությունից ու պատժից:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի կողմից տրված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները ևս հաստատվել են կնոջ նկատմամբ իրականացված խոշտանգումները: Դատարանն ապացուցված համարելով Ավետիս Ավետիսյանի կատարած արարքները, մեղքը, նրան դատապարտել է ազատազրկման 3 տարի ժամկետով և տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի` 50 000 դրամի չափով։

Տեղեկացնենք նաև, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան, դատավորներ` Ս. Համբարձումյան, Մ. Պետրոսյան) 2013թ. փետրվարի 23-ի որոշմամբ մերժել է ամբաստանյալի վերաքննիչ բողոքը և առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ դատավճիռը թողել օրինական ուժի մեջ:

Հեղինակ` Արթուր Հովհաննիսյան


Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]