Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 08 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/08/2025   08:10 Փաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների, թե՞ կխուսափի․ «Ժողովուրդ» 01/08/2025   08:07 Ինչ նվերներով է Փաշինյանը վերադարձել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստից. «Ժողովուրդ» 01/08/2025   08:04 Ալեն Սիմոնյանի համար նախատեսված կառավարական տանը կինն ու երեխաներն են ապրում. «Ժողովուրդ» 01/08/2025   08:01 Մեքենաների կրճատման տակ են ընկել ՊՆ շարքային աշխատակիցները. ահազանգ. «Ժողովուրդ» 01/07/2025   23:56 Բժիշկը նախազգուշացրել է նախաճաշը բաց թողնելու վտանգի մասին 01/07/2025   23:45 Ստամբուլում ձերբակալել են զբոսաշրջիկներին թալանող խաբեբաների հանցախմբի 01/07/2025   23:34 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/07/2025   23:14 Թուրքիան վերջնագիր է ներկայացրել Սիրիայում քուրդ զինյալներին 01/07/2025   22:59 Էջմիածնում բախվել են «BMW X6»-ը, «Ford»-ը և մեկ այլ «BMW». կա 5 վիրավոր 01/07/2025   22:44 Ալիևը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը հերթական բանակցությունները կանցկացնեն սահմանազատման շուրջ 01/07/2025   22:33 Ալիևը հայտարարել է․ մինչև տարեվերջ մոտ 30 բնակավայրերում կտեղակայվեն ադրբեջանցիներ 01/07/2025   22:24 Ավտովթար՝ Աշտարակի խճուղում․ մեքենան դուրս գալով երթևեկելի գոտուց բախվել է ավտոտնակի 01/07/2025   22:12 Ալիևը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, և այն կբացվի 01/07/2025   21:59 Հայաստանում ֆաշիզմը կոչնչացնի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք․ Ալիևը կրկին հոխորտացել է 01/07/2025   21:44 Տեղի է ունեցել ՔՊ վարչության՝ այս տարվա առաջին նիստը 01/07/2025   21:43 Ընտրության հակառակը պիտի լինի 2025-ի հրամայականը... 01/07/2025   21:30 Սիրիայում գտնվող ծայրահեղ իսլամիզմի կողմնակիցները կարող են մեր թշնամիների կողմից բերվել մեր տարածաշրջան. այս սցենարը ՀՀ-ում պետք է հաշվի առնեն. Արա Պողոսյան 01/07/2025   21:12 Հունական Կրետեի կիրճն ընկնելուց հետո զբոսաշրջիկ կինը մահացել է 01/07/2025   21:03 Պետությունը մեխանիզմ է ստեղծում խաղաղ պայմաններում ինտերնետի արգելափակումների համար. փորձագետն ահազանգում է 01/07/2025   20:50 Ցուկերբերգը խոստացել է վերականգնել խոսքի ազատությունը 01/07/2025   20:40 Հայաստանում անչափահաս աղջիկը սեռական բռնության ենթարկվելուց հետո ինքնասպան է եղել. մեղադրվող երիտասարդը չի կալանավորվել 01/07/2025   20:31 Բյուրեղավանում «Opel» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 01/07/2025   20:20 Ես իմ ամենասարսափելի երազներում նման բան չէի պատկերացնի, իմ լսած պատմություններում՝ ստալինյան 37 թվի հետ կապված, էդպիսի բանի չեմ հանդիպել, դա անթույլատրելի էր. Աղազարյան (տեսանյութ) 01/07/2025   20:10 Բրիտանիայում հարյուրավոր աշխատակիցներ միացել են McDonald' s-ի դեմ հայցին 01/07/2025   20:00 Ինչ իրավիճակ է այս պահին Հալեպում, ինչն է անհանգստացնում հայ համայնքին. Ներկայացնում է Սիրիայի խորհրդարանի պատգամավորը 01/07/2025   19:54 Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին 01/07/2025   19:43 Իմ գործընկերները հանդիպելիս ուղղակի «չեն ճանաչում». Արցախցի պատգամավոր 01/07/2025   19:30 Ռազմական ոստիկանությունը զգուշացնում է զորակոչիկների ծնողներին 01/07/2025   19:21 Լևոն Քոչարյանի գործով տուժող ոստիկանը չի հիշում՝ ով է իր փոխարեն գրել զեկուցագիրը 01/07/2025   19:11 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Հրազդան քաղաքում հայտնի «Ադամ» հանդիսությունների սրահում․ կան վիրավորներ 01/07/2025   18:41 Աշխատում ենք Իրանի սառեցված ակտիվները բացելու ուղղությամբ. Արաղչի 01/07/2025   18:39 Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն 01/07/2025   18:37 Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնակատարին 01/07/2025   18:35 Տիբեթում երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 126-ի 01/07/2025   18:33 Դատախազը դատարան է հանձնել Արարատի մարզում կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը 01/07/2025   18:31 Մետապնևմովիրուսային վարակը վտանգավոր է հատկապես մինչեւ 5 տարեկան երեխաների եւ 65 տարեկանից բարձր անձանց համար 01/07/2025   18:30 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սուրեն Պապիկյանին 01/07/2025   18:22 ԱՄՆ-ում մահապատժի դատապարտված երկու անձ հրաժարվել է Բայդենի ներումից 01/07/2025   17:57 Ես չեմ կառչել իշխանությունից. Լուկաշենկո 01/07/2025   17:41 Թուրքիայում ռուս դեռահաս է մահացել 01/07/2025   17:37 Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի 01/07/2025   17:35 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը 01/07/2025   17:16 Հարվածելով պարզաբանում էիք լռելու իրավունքը՞. փաստաբանը՝ «տուժած» ոստիկանին 01/07/2025   17:15 173 ուղևորով Boeing օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում 01/07/2025   17:11 Նայեք պարոն Քոչարյանի աչքերի մեջ ու ասեք՝ ինչու եք մեքենայի մեջ բռնություն գործադրել. փաստաբանին դատախազը առարկեց «աչոկներ են հավաքում» (տեսանյութ) 01/07/2025   17:03 Տոնական օրերին Երևանում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում 275 վարորդ, մարզերում՝ 310 01/07/2025   17:01 Լը Պենին տեղափոխող շոգենավը բախվել է մեկ այլ նավի 01/07/2025   16:48 Անդրանիկ Թևանյանն իր գիծն է տանում․ Լևոն Քոչարյան 01/07/2025   16:41 ԱՄՆ-ում թռչնագրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել 01/07/2025   16:22 Հայտնաբերվել են մեթամֆետամին, հերոին և մարիխուանա․ 3 անձ ձերբակալվել է
01/07/2025   20:20 Ես իմ ամենասարսափելի երազներում նման բան չէի պատկերացնի, իմ լսած պատմություններում՝ ստալինյան 37 թվի հետ կապված, էդպիսի բանի չեմ հանդիպել, դա անթույլատրելի էր. Աղազարյան (տեսանյութ) 01/07/2025   20:40 Հայաստանում անչափահաս աղջիկը սեռական բռնության ենթարկվելուց հետո ինքնասպան է եղել. մեղադրվող երիտասարդը չի կալանավորվել 01/07/2025   22:33 Ալիևը հայտարարել է․ մինչև տարեվերջ մոտ 30 բնակավայրերում կտեղակայվեն ադրբեջանցիներ 01/06/2025   19:44 Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. մի քանի տոննա կոշկեղենով բարձված, վրացական համարանիշներով «Scania» բեռնատարը կոտրել է բետոնե արգելապատնեշներն ու հայտնվել ձորում. կա վիրավոր 01/06/2025   17:37 Վանաձորի կենտրոնական փողոցում հնչել են կրակոցներ․ կա վիրավոր 01/07/2025   18:31 Մետապնևմովիրուսային վարակը վտանգավոր է հատկապես մինչեւ 5 տարեկան երեխաների եւ 65 տարեկանից բարձր անձանց համար 01/06/2025   18:39 Ինչքա՞ն է տևելու եկեղեցու և իշխանության հակամարտությունը․ աբսուրդ է․ մարդկանց հարցնում են՝ ամանորի գիշերը Վեհափառին են լսել, թե վարչապետին․ Կարեն Անդրեասյան 01/07/2025   14:08 Տիրան Խաչատրյանը՝ իր պարգեւատրման մասին 01/07/2025   19:30 Ռազմական ոստիկանությունը զգուշացնում է զորակոչիկների ծնողներին 01/06/2025   10:23 Տարադրամի փոխարժեքները հունվարի 6 -ին 01/06/2025   10:12 Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է երկու դի 01/07/2025   21:59 Հայաստանում ֆաշիզմը կոչնչացնի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք․ Ալիևը կրկին հոխորտացել է 01/06/2025   15:27 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված շինծու գործով դատավարությունը Բաքվում կսկսվի հունվարի 17-ին 01/07/2025   17:11 Նայեք պարոն Քոչարյանի աչքերի մեջ ու ասեք՝ ինչու եք մեքենայի մեջ բռնություն գործադրել. փաստաբանին դատախազը առարկեց «աչոկներ են հավաքում» (տեսանյութ) 01/06/2025   15:07 Վթարի է ենթարկվել Ապարան-Երևան երթուղու մարդատար Gazel-ը. կա 13 վիրավոր 01/06/2025   23:34 Հարցը որոշվել է արդեն Թուրքիայի ևԱդրբեջանի ակտիվ մասնակցութամբ․ Սամսոնյան 01/06/2025   21:59 Հիմա ընդհանրապես չեմ խմում, բայց կչխկացնեմ․ Փաշինյանն այցելել է Արուճ 01/06/2025   23:21 Վրաստանում առևանգել և դաժանաբար սպանել են ռուս զբոսաշրջիկի․ Տղամարդու մարմինը նետվել է գետը 01/07/2025   14:32 Նիկոլ Փաշինյանին հեռացնելու 4 տարբերակ կա․ դրանցից միայն մեկն է իրատեսական․ Էդգար Ղազարյան (տեսանյութ) 01/07/2025   15:24 Որպեսզի փետրվարի 1-ից օգտվենք հանրային տրանսպորտի ծառայություններից, ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել արդեն այսօր. Կոստանյան

«Սևան ազգային պարկ»-ի գործով դատապարտվեց նաև կադաստրի կառույցի ղեկավարը 04/07/2013   11:54  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

«Սևան ազգային պարկ»-ի հողամասերի պետական գրանցման գործընթացներում զանգվածային բնույթ կրող չարաշահումների համար 1999 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև 2010 թվականի հունվարի 19-ը  Կադաստրի պետական կոմիտեի «Սևան» տարածքային ստորաբաժանման ղեկավարի  պաշտոնը զբաղեցրած  Էդիկ Առաքելյանը դատապարտվել է ազատազրկման  2  տարի 4  ամիս ժամկետով: Նա դատավճռով  2  տարի ժամկետով զրկվել է նաև  պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Այսպիսով, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝  դատավոր  Սամվել Ասատրյանի նախագահությամբ, նրան մեղավոր է ճանաչել   ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով՝  Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և  314-րդ  հոդվածով՝ Պաշտոնեական կեղծիք, առաջադրված մեղադրանքում:

Ըստ մեղադրանքի, նա  «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի   հողամասերի  պետական գրանցման գործընթացում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է  անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վերաբերյալ ՀՀ օրենսդրության պահանջները: Ավելին, անձնական այլ շահագրգռվածությունից  և  խմբային շահերից ելնելով, տևական ժամանակ` 2005-2009 թվականներին, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:

Կադաստրի պաշտոնյան  նաև անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման միասնական մատյաններում ու վկայականներում կեղծիքներ, ակնհայտ կեղծ տեղեկատվություններ, հետին ամսաթվով գրառումներ  է կատարել, կեղծ փաստաթղթեր կազմել և տրամադրել, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյաններում առանց գույքի գրանցման անօրինական կարգով անշարժ գույքի գրանցման (վարձակալության և կառուցապատման) վկայականներ տրամադրելով, տրամադրված վկայականների տվյալները համապատասխան մատյաններում չներառելու միջոցով ու այլ անօրինական եղանակներով, մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց անվամբ ապօրինի գրանցել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողատարածքների նկատմամբ վարձակալության կամ կառուցապատման իրավունքներ, նրանց տրամադրել իրավունքի պետական գրանցման վկայականներ, որով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնող էական վնաս է պատճառել պետական և հասարակության օրինական շահերին:  Դա  արտահայտվել է  «Սևան» ազգային պարկի որպես բնության հատուկ պահպանվող օբյեկտի, հողատարածքների օգտագործման, տիրապետման, պահպանման, վերականգնման ու վերարտադրության, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի տևական և կոպիտ խախտումներով:

Ամբաստանյալն, ի դեպ, ընդունել է մեղադրանքը և խնդրել կիրառել արագացված դատաքննության կարգ. միջնորդությունը բավարարվել է:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ու պաշտոնեական կեղծիքի դրվագներն ընդհանուր առմամբ մեկ տասնյակից ավելին են:

Այսպես, Էդիկ Առաքելյանն անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով,  «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության իրավունքների գրանցման գործընթացում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վերաբերյալ ՀՀ օրենսդրության պահանջները` առանց օրենքով սահմանված պետական տուրքի վճարման գրանցել է  քաղաքացի Ռուդիկ Ավետիսյանի` Սևան թերակղզում գտնվող 1500քմ. Հողատարածքի,   «Բյութի Ռոզալի» սահմանափակ պատասխանատվությամբ  ընկերության`  0.25 հա հողատարածքի, «Փայ Լուզ» ՍՊ ընկերության 1.0 հա հողամասի,  քաղաքացի Համլետ Պետրոսյանի  «Սիսուան» ռեստորանի հարևանությամբ գտնվող 0.3 հա հողատարածքի, քաղաքացի Վեներա Իվանյանի`  0.1 հա հողատարածքի նկատմամբ վարձակալության իրավունքը:

Բացի այդ,  Կադաստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարն  նաև կատարել է պաշտոնեական կեղծիքի մի շարք գործողություններ: Այսպես, առանց գույքի նկատմամբ իրավունքները գրանցելու՝  հաստատել  է  քաղաքացի Հակոբ Քեհեյանի  0.19 հա հողատարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքի գրանցման  վկայականը, որում անձնական այլ դրդումներով որպես անշաժ գույքի պետական գրանցման միասնական մատյանի հերթական համար նշել է ակնհայտ կեղծ  համար:

Նա նաև առանց օրենքով սահմանված պետական տուրքի վճարման, գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին դիմումի և անշաժ գույքի պետական գրանցման միասնական մատյանում գրառում կատարելու, այսինքն` առանց գույքի նկատմամբ իրավունքները գրանցելու,  հաստատել է  «Սիսուան» ՍՊ ընկերության կողմից Սևան-Դիլիջան ավտոճանապարի հարավային հատվածում գտնվող 0.63  հա հողատարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքի գրանցման  վկայականը: Առանց անշաժ գույքի պետական գրանցման միասնական մատյաններում գրառում կատարելու, այսինքն` առանց գույքի նկատմամբ իրավունքը գրանցելու,  հաստատել է  «Գա-Բեջ» ՍՊ ընկերության   0.36 հա հողատարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքի գրանցման վկայականը, որում անձնական այլ դրդումներով որպես անշաժ գույք պետական գրանցման միասնական մատյանի հերթական համար նշվել է ակնհայտ կեղծ համար:  Առանց օրենքով սահմանված պետական տուրքի վճարման և գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին դիմումի,  անշաժ գույքի պետական գրանցման  միասնական մատյանում գրանցվել է «Արթեմ» ՍՊ ընկերության 0.64 հա հողատարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքը: Առանց գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման,  Էդիկ Առաքելյանը հաստատել է  «Բյութի Ռոզալի» ՍՊ ընկերության  0.25 հա հողատարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքի գրանցման  վկայականը, որում անձնական այլ դրդումներով որպես անշաժ գույք պետական գրանցման միասնական մատյանի հերթական համար նշել ակնհայտ կեղծ համար: Առանց անշաժ գույքի պետական գրանցման միասնական մատյաններում գրառում կատարելու, այսինքն` առանց գույքի նկատմամբ իրավունքը գրանցելու, հաստատել է քաղաքացի Արարատ Մարտիրոսյանի  0.13 հա հողատարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքի գրանցման վկայականը, որում անձնական այլ դրդումներով որպես անշաժ գույք պետական գրանցման միասնական մատյանի համար նշվել է ակնհայտ կեղծ  համար: Առանց օրենքով սահմանված պետական տուրքի վճարման, գույքի նկատմամբ իրավունքների գրանցման դիմումի և անշաժ գույքի պետական գրանցման միասնական մատյաններում գրառում կատարելու, այսինքն առանց գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման,  հաստատել է քաղաքացի Հակոբ Քեհեյանի  0.1 հա հողատարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքի գրանցման վկայականը, առանց օրենքով սահմանված պետական տուրքի վճարման, դիմումի և անշաժ գույքի պետական գրանցման միասնական մատյաններում գույքի նկատմամբ իրավունքների գրանցման, հաստատել է քաղաքացի Անուշ Խաչատրյանի  0.1  հա հողատարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքի  վկայականը, որում անձնական այլ դրդումներով որպես անշաժ գույք պետական գրանցման միասնական մատյանի հերթական համար նշել է ակնհայտ կեղծ համար:

Առանց օրենքով սահմանված պետական տուրքի վճարման, գրանցման համարը հիմք հանդիսացած դիմումի հաշվառման և անշաժ գույքի պետական գրանցման միասնական մատյաններում գրառում կատարելու, այսինքն` առանց գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման,  հաստատել է  «Դամառ» ՓԲ ընկերության Սևան-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածում գտնվող 1.42 հա հողատարածքի նկատմամբ վարձակալության իրավունքի գրանցման վկայականը, որում անձնական այլ դրդումներով որպես անշաժ գույք պետական գրանցման միասնական մատյանի հերթական համար նշել է ակնհայտ կեղծ համար:

Առանց օրենքով սահմանված պետական տուրքի վճարման, անշաժ գույքի պետական գրանցման  միասնական մատյանում  գրանցել է  «Կարեն» արտադրական կոպերատիվ Նորաշեն-Ծովազարդ համայնքների վարչական սահմանների հարևանությամբ գտնվող 1.5  հա հողատարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքը:  Առանց անշաժ գույքի պետական գրանցման միասնական մատյաններում գրառում կատարելու, այսինքն` առանց գույքի նկատմամբ իրավունքները գրանցելու,  հաստատել է քաղաքացի Արա Սմբատյանին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի ափամերձ հատցածում գտնվող 10.3  հա հողատարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքի գրանցման վկայականը, որում անձնական այլ դրդումներով որպես անշաժ գույքի պետական գրանցման միասնական մատյանի հերթական համար նշել ակնհայտ կեղծ համար: Առանց անշաժ գույքի պետական գրանցման միասնական մատյաններում գրառում կատարելու, այսինքն` առանց գույքի նկատմամբ իրավունքները գրանցելու, լրացրել ու տրամադրել է Հայրապետ Դավոյանի, Ռոբերտ Հայրապետյանի, Վիկտորիա Պետրոսյանի, Նորիկ Մուրադյանի, Աղասի Արզիևի, «Գագիկ-Կարեն» ՍՊ,  «Ծիլ Քարեր» ՍՊ և  «Կարկոմավտո» ՍՊ ընկերությունների անվամբ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Սևանա լճի ափամերձ տարբեր հատվածներում կառուցապատման իրավունքի փաստը հաստատող վկայականներ։

Վերջերս Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝  նույնպես դատավոր Սամվել Ասատրյանի նախագահությամբ,  դատավճռով  դատապարտվել է նաև «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Գագիկ Մարտիրոսյանը: Նա  մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանք և դատապարտվել երեքուկես տարվա ազատազրկման: Միաժամանակ համաներման կիրառմամբ նշանակված պատիժը կրճատվել է մեկ երրորդով։ Հաշվարկը պետք է կատարվի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում։ Դատավճռով նա զրկվել է նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ 2 տարի ժամկետով։

 

 

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Արխիվ

[]