Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ

«Փակ շուկա»-ի գործով առկա է զանցանք և ոչ թե հանցանք. Ոստիկանությունը մերժել է քրեական գործի հարուցումը 04/04/2013   09:43  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ

Երևանի Մ.Մաշտոցի պողոտա 5 հասցեում գտնվող, մշակույթի հուշարձան հանդիսացող «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ի կառույցը վնասելու կամ ոչնչացնելու դեպքի կապակցությամբ հետաքննության արդյունքում որոշվել է քրեական գործի հարուցումը մերժել և քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Վերջին շրջանում ճարտարապետները առավել հաճախակի են դարձրել բողոքի ակցիաները` պահանջելով դադարեցնել Փակ շուկայի շինարարությունը և քրեական գործ հարուցել հուշարձան համարվող այդ շինությունն անարգողների նկատմամբ: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Միասյանը նախօրեին տեղեկացրեց, որ իրենց գրությանն ի պատասխան Դատախազությունից տեղեկացրել են, որ «հանցանք չկա»:

Շուրջ մեկ տարի առաջ` 2012թ.-ին, այն ժամանակ ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն ու մի խումբ քաղաքացիներ «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմում էին ներկայացրել ոստիկանություն: Քաղաքացիները ահազանգում էին, որ մայիսի 27-ին՝ ժամը 16:00-ից սկսած, իսկ 22:00-ից հետո մինչև կեսգիշեր ՀՀ օրենքների պահանջների կոպտագույն խախտմամբ քանդվել են Մաշտոցի պողոտայի «Փակ շուկա»-ի տանիքի զգալի հատվածը, կամարները: Ըստ դիմումատուների՝ ճարտարապետական հուշարձան հանդիսացող շինության հետ որևէ շինարարական աշխատանք, միջամտություն կատարելու համար բացակայում են համապատասխան շինարարական թսւյլտվությունները, չկա հաստատված նախագիծ։

Հիշյալ դիմումի հիման վրա «Pastinfo.am»-ի ունեցած հավաստի տեղեկություների համաձայն, ոստիկանության կենտրոնականի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի «Վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողով»-ի կողմից ստացված գրության համաձայն, շուկայի տարածքի հետնամասում տանիքի ծածկի քանդման ինքնակամ աշխատանքներ իրականացնելու համար «Երևանի թիվ 1 շուկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Վահագն Մկրտչյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության 200.000 ՀՀ դրամի չափով։ Ոստիկանությունը նկատել է, որ իրավաբանական հանրաճանաչ սկզբունքի համաձայն, արգելվում է անձին երկրորդ անգամ պատասխանատվության ենթարկել միևնույն արարքի համար՝ Վ.Մկրտչյանն արդեն իսկ ենթարկվել է վարչական պատասխանատվության վարչական զանցանքի համար, ուստի նրա արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածով՝ Պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը, նախատեսված հանցագործության հատկանիշները։

Ոստիկանությունը հանգել է եզրակացության, որ թեև «Երևանի թիվ 1» շուկայի տարածքամ կատարվող շինարարական աշխատանքներ իրականացրած անձինք խախտել են համապատասխան շինարարական նորմատիվները, սակայն դրանցով շուկայի կառույցը կամ դրա մի հատվածը վնասելու կամ ոչնչացնելու դիտավորություն չեն ունեցել: Նրանք տվյալ դեպքում պարտավոր չէին և չէին կարող նախատեսել իրենց գործողությունների հետևանքները, քանի որ շուկայի տարածքում իրականացված աշխատանքները նախապես հաստատվել ու համաձայնեցվել են համապատասխան կազմակերպությունների և պետական մարմինների կողմից:

Այսպես, ըստ «Լուսարբիլդ» ՍՊԸ-ի աշխղեկ Իշխան Գևորգյանի բացատրության, ՍՊԸ-ն Քաղաքապետարանի թույլտվության համաձայն շուկայի տարածքում իրականացրել է հողային քանդման աշխատանքներ։ Նշված աշխատանքների ընթացքում պահանջ է դրվել պահպանել շուկայի արտաքին տեսքը, սակայն կատարվող աշխատանքների ընթացքում շուկայի տանիքի մի մասը քանդվել է, քանի որ տարիների ընթացքում այն կոռոզիայի է ենթարկվել, ամրանները փտել են, ամեն դեպքում իրենց կողմից տանիքի և կամարների վերանորոգմանն ուղղված աշխատանքներ են ձեռնարկվում։

Ըստ ճարտարապետ Արտակ Մխիթարյանի՝ «Երևանի թիվ 1» շուկա ՍՊԸ–ի ղեկավարությունը դիմել է իրենց շուկայի շինության վերաբերյալ վերականգնման և ուժեղացման նախագիծ կազմելու խնդրանքով։ Կատարվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, այդ թվում՝ ինժեներա-երկրաբանական և տեխնիկական, կազմվել է վերականգնման և ուժեղացման էսքիզ-առաջարկ, որն էլ քննարկման համար հետագայում տրամադրվել է ՀՀ Մշակույթի նախարարությանը։ Դրական եզրակացություն ստանալուց հետո դիմել են Քաղաքապետարան՝ հողային աշխատանքների կատարման թույլտվություն և ճարտարապետա-հատակագծային առաջադրանք ստանալու նպատակով, ինչն էլ ստանալուց հետո կցվել է նախագծին։ Այնուհետև կազմվել է ուժեղացման և վերակառուցման նախագիծ։

Ստացված շինարարատեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ շուկայի տարածքում առկա են տարատեսակ գրունտներ։ Մասնավորապես, կառույցի հյուսիս-արևմտյան մասում գտնվում են կիսաժայռային և ժայռային գրունտներ՝ բազալտ, անդեզիտաբազալտ: Այսինքն՝ դրանք գտնվում են ինչպես գոյություն ունեցող՝ ներկայիս ապամոնտաժված հատվածամասի հիմքերի տակ, այնպես էլ նախագծային փաստաթղթերով քանդման ենթակա հատվածներում, որտեղ տեղազննության ժամանակ իրականացվում էին քանդման աշխատանքներ։

Փորձագետները հետաքննող մարմնին հայտնել են, որ կառույցի կոնստրուկտիվ կառուցվածքը, առկա և հարակից կոնստրուկտիվ տարրերի իրավիճակը բնորոշում է այն մասին, որ ներկայիս՝ ապամոնտաժման չափերով փլուզումը տեխնիկապես անհնարին է: Իսկ մասնակի, առանձին հատվածների փլուզման հնարավորությունը անխուսափելի է կառույցի ներսում մեծածավալ հիմնահողի քանդման, տեղափոխման աշխատանքների և կոնստրուկտիվ միջամտության հետևանքով։ Ինչ վերաբերում է վնասվածության ծավալի պարզաբանմանը, ապա ներկայիս հետնամասի ամբողջական մակերեսի ապամոնտաժված լինելու պայմաններում, վնասված հատվածի մակերեսի հստակեցումը դառնում է անհնարին։

Ըստ հետաքննող մարմնի արձանագրման՝ կառույցի տարածքում «Լուսարբիլդ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը ցույց է տվել, որ ընկերությունը հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքի փորձ չի ունեցել՝ առանց պաշտպանիչ միջոցառումների իրականացվել է պատերի ստորին հատվածների քանդումը, որը բերել է կառույցի հետնամասի պատի անկյունային հատվածում ճաքի առաջացմանը։ Մինչդեռ, ըստ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական՝ միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի, հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացնում են մասնագիտացված կազմակերպությունները և այն մասնագետներր, որոնք ունեն համապատասխան լիցենզիա և տվյալ հուշարձանում աշխատանքներ կատարելու համար սահմանված կարգով տրված թույլտվություն։

Լիազորված մարմնի կողմից հատուկ քննարկման ենթակա է նաև տվյալ հուշարձանում աշխատանքներ կատարելու թույլտվության հարցը:

Հուշարձան հանդիսացող կսռույցի նախագծային էսքիզային առաջարկի փուլից սկսած նախագծային կազմակերպությունը, իր կողմից ներկայացված նախագծային լուծումներում պետք է հաշվի առներ կառույցի կրող տարրերին կոնստրուկտիվ միջամտությունը բացառելու, ինչպես նաև առանց կառույցի տարրերին վնաս պատճառելու, շինարարության աշխատանքների կազմակերպման հնարավոր լինելու պայմանները, միաժամանակ չանտեսելով նաև կառույցի վնասվածության աստիճանը։


Արխիվ

[]