Թեմաներ
Ուրբաթ 01 / 03 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/03/2025   14:58 Չուվաշիայում Ձմեռ պապը կրակել ու սպանել է գործարարի 01/03/2025   14:42 Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացի է մահացել 01/03/2025   14:31 Վիճաբանություն՝ Աբովյանի եկեղեցու մոտ. 3 դանակահարված տեղափոխվել է բուժօգնության 01/03/2025   14:21 ԼՂ-ից տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն․ այն կփոխանցվի e-քարտերի միջոցով 01/03/2025   14:09 Հովիկ Աղազարյանի ստեղծած կուսակցության համագումարը կկայանա փետրվարին 01/03/2025   13:54 Բուժօգնության տեղափոխված երիտասարդին դանակով հարվածել էր 31-ամյա համաքաղաքացին 01/03/2025   13:37 Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում 01/03/2025   13:31 Քաղաքացին անցել է Կիևյան կամրջի արգելապատնեշը. մինչ իրավապահների ժամանելը նա իրեն ցած է նետել. shamshyan.com 01/03/2025   12:57 Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 01/03/2025   12:55 ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է 7 մլն 500 հզր դրամի գույքային վնաս 01/03/2025   12:46 Կալիֆոռնիայում ինքնաթիռն ընկել է շենքի վրա. կան զոհեր ու վիրավորներ 01/03/2025   12:36 Ամեն ինչ դեռ նոր է սկսվում. Սիրիայում բանալի պաշտոններ են ստանում մարդիկ, որոնք հայտնի են որպես թուրքական գործակալներ. թուրքագետ 01/03/2025   12:22 ՀՀ քաղաքացիություն է ստացել Արցախից բռնի տեղահանված 5650 անձ 01/03/2025   12:16 Հարավային Կորեայի նախագահի նստավայրում բախումներ են տեղի ունեցել 01/03/2025   12:03 Խմած վարորդը կեղծ վկայական է տվել պարեկներին ու 20.000 դրամանոցը նետել մեքենայի մեջ 01/03/2025   11:59 ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար 01/03/2025   11:46 Գերմանիայում պայթյուն է տեղի ունեցել. երկու ոստիկան վիրավորվել է 01/03/2025   11:19 Մոլդովան կարող է արգելել FlyOne Armenia ավիաընկեերության գործունեությունը 01/03/2025   11:04 Պետությանն է վերադարձվել Իսակովի պողոտայում գտնվող շուրջ 3.8 միլիարդ դրամ արժեքով հասարակական տարածք և հողամաս. Փաշինյան 01/03/2025   10:41 Հրաշամանուկ Միքայելը մինչ Ամանորը այցելել է Եռաբլուր ու ներողություն խնդրել մեր հերոսներից. (տեսանյութ) 01/03/2025   10:35 Գտնվելով փառքի ազդեցության տակ՝ Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը. Աբրահամյան 01/03/2025   10:28 Թուրքիայում բերման է ենթարկվել Ամանորի գիշերը քրիստոնեկան եկեղեցիների ընկերակցության վրա հարձակում գործած երեք կասկածյալ 01/03/2025   10:26 Փաշինյանն այս տարվա մեջ առաջին անգամ գնացել է աշխատանքի 01/03/2025   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 01/02/2025   23:20 Գիտնականները նախազգուշացրել են սրտի համար միայնակության վտանգի մասին 01/02/2025   20:14 Ավտովթար՝ Երևանում․ 18-ամյա վարորդը, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական, «BMW»-ով բախվել է խանութի ապակեպատ պատին և դռանը 01/02/2025   19:47 Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու մեր առաքելությանը․ ԵՄ առաքելություն 01/02/2025   19:35 Գիտնականները նշել են այն հիվանդությունները, որոնք կարող են 2025 թվականին նոր համավարակներ առաջացնել 01/02/2025   19:00 Հայկական արբանյակի «մոլորությունը»՝ Տիեզերքում և նախաքննական մարմիններում 01/02/2025   18:18 The Sun-ը հայտնում է Ասադի նկատմամբ ՌԴ-ում կատարված մահափորձի մասին. պաշտոնական Մոսկվան լռում է 01/02/2025   15:06 Արտակարգ դեպք՝ Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ․ մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով 01/02/2025   14:54 Ադրբեջանում թանկացրել են գազի ու էլեկտրաէներգիայի սակագները 01/02/2025   13:58 Չեռնոգորիայում հրաձգության հետևանքով  զոհերի թիվը հասել է  12-ի, որոնց թվում կան երեխաներ. երկրում սուգ է հայտարարվել   01/02/2025   11:53 ՌԴ-ում սկսել է գործել միգրանտներին արտաքսելու ռեժիմը 01/02/2025   10:46 Կրակոցներ` Նյու Յորքի գիշերային ակումբերից մեկում. հաղորդվում է 11 տուժածի մասին (տեսանյութ) 01/02/2025   10:15 Փրկարար ծառայությունը զգուշացնում է փակ ճանապարհի մասին 01/01/2025   23:28 Երկրի վրա մագնիսական փոթորիկը ուժգնացել է մինչև նախավերջին մակարդակ. խափանումներ են հնարավոր նաեւ նավիգացիայում 01/01/2025   22:54 Խոշոր վթար Թուրքիայում. միկրոավտոբուսների բախվելու հետեւանքով տուժել է 27 մարդ 01/01/2025   22:20 Առինջում` ռեստորանի մոտ, բախվել են երկու «Mercedes-Benz». կան տուժածներ 01/01/2025   21:41 Սպառնալիքներից կարող ենք խուսափել 2025թվականին. ինչպե՞ս. մանրամասնում է Էդգար Ղազարյանը (տեսանյութ) 01/01/2025   17:00 Թող արդարությունը հաղթանակի, և մենք փրկենք մեր հոգևոր-մշակութային ժառանգությունը.Արցախի թեմի առաջնորդ 01/01/2025   16:43 Իրանցի դիվանագետը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. դժգոհ են մնացել Արդաբիլում Իլհամ Ալիևի հասցեին հնչեցրած հայտարարություններից 01/01/2025   16:29 Նախորդ տարին որեւէ դրական բան չբերեց, Ամանորը դիմավորում ենք բարդ շրջանում. Սուրենյանց (տեսանյութ) 01/01/2025   16:16 «Գազպրոմը» այսօրվանից դադարեցրել է Ուկրաինայի տարածքով ԵՄ գազի մատակարարումը 01/01/2025   16:06 Ինչ եղանակ է նախատեսել նոր տարին` առաջիկա օրերի համար 01/01/2025   16:00 Ալիեւը Հայաստանի նկատմամբ սպառնալից հայտարարություններ է հնչեցրել անգամ ամանորյա ուղերձում 01/01/2025   12:01 «Փաստինֆո»-ն շնորհավորում է բոլորիս Ամանորը.թող այն արժանապատվությունը վերականգնելու տարի լինի 01/01/2025   11:45 Ամանորի գիշերը ավտոմեքենա է այրվել 01/01/2025   11:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ գիշերը կատարվեց Հանրապետական մաղթանք և նռնօրհնեք 01/01/2025   01:49 Ժամանակն է, որ մաքրենք քարերը մեր ճանապարհից ու վեր ելնենք մեր հաջողության լեռները. Արման Թաթոյան
01/01/2025   16:00 Ալիեւը Հայաստանի նկատմամբ սպառնալից հայտարարություններ է հնչեցրել անգամ ամանորյա ուղերձում 01/02/2025   11:53 ՌԴ-ում սկսել է գործել միգրանտներին արտաքսելու ռեժիմը 01/01/2025   16:43 Իրանցի դիվանագետը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. դժգոհ են մնացել Արդաբիլում Իլհամ Ալիևի հասցեին հնչեցրած հայտարարություններից 01/03/2025   13:31 Քաղաքացին անցել է Կիևյան կամրջի արգելապատնեշը. մինչ իրավապահների ժամանելը նա իրեն ցած է նետել. shamshyan.com 01/01/2025   23:28 Երկրի վրա մագնիսական փոթորիկը ուժգնացել է մինչև նախավերջին մակարդակ. խափանումներ են հնարավոր նաեւ նավիգացիայում 01/02/2025   15:06 Արտակարգ դեպք՝ Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ․ մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով 01/03/2025   10:28 Թուրքիայում բերման է ենթարկվել Ամանորի գիշերը քրիստոնեկան եկեղեցիների ընկերակցության վրա հարձակում գործած երեք կասկածյալ 01/02/2025   18:18 The Sun-ը հայտնում է Ասադի նկատմամբ ՌԴ-ում կատարված մահափորձի մասին. պաշտոնական Մոսկվան լռում է 01/01/2025   21:41 Սպառնալիքներից կարող ենք խուսափել 2025թվականին. ինչպե՞ս. մանրամասնում է Էդգար Ղազարյանը (տեսանյութ) 01/02/2025   10:15 Փրկարար ծառայությունը զգուշացնում է փակ ճանապարհի մասին 01/02/2025   14:54 Ադրբեջանում թանկացրել են գազի ու էլեկտրաէներգիայի սակագները 01/02/2025   19:00 Հայկական արբանյակի «մոլորությունը»՝ Տիեզերքում և նախաքննական մարմիններում 01/03/2025   12:46 Կալիֆոռնիայում ինքնաթիռն ընկել է շենքի վրա. կան զոհեր ու վիրավորներ 01/02/2025   13:58 Չեռնոգորիայում հրաձգության հետևանքով  զոհերի թիվը հասել է  12-ի, որոնց թվում կան երեխաներ. երկրում սուգ է հայտարարվել   01/03/2025   10:41 Հրաշամանուկ Միքայելը մինչ Ամանորը այցելել է Եռաբլուր ու ներողություն խնդրել մեր հերոսներից. (տեսանյութ) 01/01/2025   22:54 Խոշոր վթար Թուրքիայում. միկրոավտոբուսների բախվելու հետեւանքով տուժել է 27 մարդ 01/03/2025   14:21 ԼՂ-ից տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն․ այն կփոխանցվի e-քարտերի միջոցով 01/01/2025   16:16 «Գազպրոմը» այսօրվանից դադարեցրել է Ուկրաինայի տարածքով ԵՄ գազի մատակարարումը 01/01/2025   22:20 Առինջում` ռեստորանի մոտ, բախվել են երկու «Mercedes-Benz». կան տուժածներ 01/03/2025   12:36 Ամեն ինչ դեռ նոր է սկսվում. Սիրիայում բանալի պաշտոններ են ստանում մարդիկ, որոնք հայտնի են որպես թուրքական գործակալներ. թուրքագետ

Ինչու է Հայաստանը պարտվում ՄԻԵԴ-ում 03/31/2013   13:24  |  ԸՍՏ ՕՐԵՆՔԻ

Ինչու է Հայաստանը պարտվում ՄԻԵԴ-ում

Արա Ղազարյան
«Արնի Քընսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն.

-    Պատճառներից մեկն օրենսդրության անկատարությունն է, բայց ոչ հիմնական պատճառը:

Այո, հիմնական գործերով ՄԻԵԴ-ի վճիռները կարծեք թե ուշացած են: Այն համակարգային հարցը, որը բարձրացվում է տվյալ դատական ակտում, Հայաստանը արդեն դրանք լուծել է  2009 կամ 2010 թվականին: Որոշ առումով դրանք ուշացած են: Սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության առումով դա լավ է՝ անձի խախտված իրավունքը հնարավորինս վերականգնվել է, բայց պետության ներսում դրական փոփոխություններ մտցնելու տեսանկյունից դրանք ուշացած են, որովհետև Հայաստանը արդեն դրանք կատարել է: Այսինքն՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան կիրառվում է ոչ միայն ՄԻԵԴ-ի վճիռների, այլ նաև ՀՀ վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դատական ակտերի տեսքով:

Ինչու է Հայաստանը պարտվում:

Բնականաբար պետք է պարտվի, որովհետև իրավունքը ամբողջ Եվրոպայում զարգացման մեջ է. այն, ինչ 10 տարի առաջ իրավունք չէր, այսօր կարող է իրավունք ամրագրվել, և դա չի նշանակում, որ մենք պիտի տեսնենք, թե արդյոք տասը տարի առաջ մենք իրավունք խախտե՞լ ենք, թե ոչ: Օրինակ հենց թեկուզ Եհովայի վկայի գործով, երբ որ դատարանն ըստ էության նոր իրավունք սահմանեց:

Կամ՝ հաճախ եվրոպական դատարանը նոր որոշում է կայացնում, նոր նախադեպեր, որով մարդու իրավունքների շրջանակն ընդլայնում է, որովհետև հասարակական կյանքում նոր իրավահարաբերություններ են առաջ գալիս, նոր երևույթներ: Օրինակ՝ սոցիալական ցանցերը իբրև ազատ արտահայտման իրավունքի միջոց: Բնականաբար, պետք է վերանայել զրպարտության և վիրավորանքի հիմքերը: Եվ քանի որ եվրոպական դատարանում շատ երկար է տևում գործերի քննությունը, այդ ընթացքում նոր իրավունք է զարգանում, և դատարանը կարծեք թե հետին հայացքով նոր որոշում է կայացնում:

Այսինքն, մի բան եթե անընդհատ զարգացման մեջ է, չի կարող խախտում չարձանագրվել, որովհետև պրոցեսը դատարանում շատ երկար է տևում:

Սա պատճառներից մեկն է. օրենսդրությունը և իրավունքը դինամիկ զարգացման մեջ են. միջազգային իրավունքում ասվում է մի բան, որը, ստացվում է, մենք հետադարձ ուժով  պետք է կիրառենք:

Երկրորդ պատճառն արդեն իրավասու մարմնի՝ ոստիկանի, դատավորի բացահայտ կամայականությունն է: Այս որոշումները շատ քիչ տոկոս են կազմում:

Բայց մի երևույթ կա. չէ՞ որ երբ փաստաբանը փաստարկ է ներկայացնում դատարանին ասենք 2006 թվականին, նա վկայակոչում է նաև կոնվենցիան և թե այն ինչպես է կարգավորում տվյալ խնդիրը: Հինգ տարի հետո մենք տեսնում ենք, որ փաստաբանը ճիշտ դուրս եկավ եվրոպական դատարանում: Ինչ է՝ հինգ տարի առաջ դատավորն ավելի քիչ գիտեր, քան փաստաբա՞նը, չէ՞ որ կոնվենցիան Հայաստանի համար ուժի մեջ է 2002-ից, և ոչինչ չէր խանգարում, որ դատավորը կիրառեր կոնվենցիան: Սակայն տարբեր պատճառներից ելնելով չի կիրառում, երբեմն էլ խիստ կամայական կերպով որոշում է կայացնում: Ահա այս դեպքում ես կարծում եմ, որ անձն է պատճառը՝ դատավորը, ոստիկանը կամ նախաքննական մարմինը, կամ դատախազությունը: Այսինքն բոլոր այն անձինք, ովքեր իրականացնում են պետության սուվերեն կամքը: Այստեղ արդեն բոլոր այդ խախտումները վերագրվում են պետությանը:

Օրինակ՝ հենց «Ա1+»-ի գործով. երբ վերաբացման վարույթով մենք դիմեցինք վճռաբեկ դատարան, վճռաբեկ դատարանի նախագահը վարույթի ընթացքում հարցրեց ինձ, թե՝ ցույց տվեք եվրոպական դատարանի որոշման մեջ այն հատվածը, որտեղ նշված է, որ Հայաստանի դատարանները խախտել են եվրոպական կոնվենցիան: Սակայն այնտեղ նշված է, որ ՀՌԱՀ-ը խախտել է 10-րդ հոդվածը, որովհետև կոնվենցիան սխալ է կիրառել:

Բայց չէ՞ որ ցանկացած գործ մինչև Ստրասբուրգ հասնելն անցնում է մեր դատական համակարգով և ենթարկվում դատական ստուգման: Հիմա, Հայաստանի դատարանները դատական ստուգման են ենթարկել և որոշել, որ կոնվենցիան ճիշտ է կիրառվել ՀՌԱՀ-ի կողմից, սակայն հինգ տարի հետո Եվրոպական դատարանը գտավ, որ ՀՌԱՀ-ը սխալ է կիրառել կոնվենցիան: Նշանակում է՝ Հայաստանի դատական ստուգումը սխալ է կատարվել, կոնվենցիան սխալ է կիրառվել, որովհետև եթե ճիշտ կիրառվեր, չէր հասնի եվրոպական դատարան:

Սա ոչ կամայականության արդյունք է, ոչ էլ հնացած օրենսդրության: Սա, իմ կարծիքով, չիմանալու արդյունք է: Եվ դա է պատճառը, որ թե՛ փաստաբանները, թե՛ դատախազներն ու դատավորներն անընդհատ շարունակական կրթությամբ են զբաղվում: Եվ այն, ինչ նախկինում ընդունվում էր որպես պոստուլատ, որ չի կարելի, օրինակ՝ գրավը կիրառել ծանր հանցագործությունների գործով , տասնամյակներ շարունակ մենք այդ կերպ ենք ապրել կամ որ խափանման միջոց կալանքը մտովի ընկալվում է որպես պատժի եղանակ, այսօր արդեն տարածված կարծիք է, որ ծանր հանցագործությունների գործերով կարելի է կիրառել գրավը: Սա արդյունք է միայն և միայն սովորելու:

Կամ՝ մինչև վերջերս քննիչները խափանման միջոց կիրառելու միջնորդության մեջ գրում էին. «Անձը կատարել է հանցագործություն»: Այսօր այդ մշակույթն այլևս չկա և ասում են. «Անձը մեղադրվում է հանցագործություն կատարելու մեջ»: Մենք տեսնում ենք, որ մշակույթ է փոխվում: Մենք բոլորս պետք է սովորենք:

Այլ կերպ ասած՝ կոնվենցիան խախտվում է նաև այն պատճառով, որ դեռ շատ բաներ կան, որ մենք չգիտենք և պետք է սովորենք: Բոլորս: Մի փոքր դեկլարատիվ է ստացվում, բայց դա այդպես է:



 
 


Արխիվ

[]