ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
‹‹Վահե, մի կրակիր, ես եմ›› խնդրանքին արձագանքել է` ‹‹Գնա մեռի…›› 03/18/2013 08:59 | ԳՈՐԾ #
«Գտնվելով դիրքի գետնատնակի հարթակին, դիմացի հողաթմբի հետևում նկատելով մարդկային ուրվապատկեր, լիցքավորել է իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը, բարձրացել է հողաթմբի վրա, ձեռքի լապտերով լուսավորել հողաթմբի հետևի տարածքը և ակնհայտ տեսնելով Ալիկ Աբրահամյանին, մենահատ կրակոց է արձակել նրա ուղղությամբ: Անմիջապես լսվել է Ա. Աբրահամյանի ձայնը. ‹‹Վահե, մի կրակի, ես եմ››: Սա մի մեջբերում է բանակում ծառայակցի դաժան ու դիտավորյալ սպանության առնչությամբ հարուցված քրեական գործով կայացված դատավճռից, որը նախևառաջ մտորելու տեղիք է տալիս, թե այս ո՞ւր ենք հասել, ինչու գնալով ավելի հաճախ ենք բախվում դեպքերի, երբ մեր շրջապատում ծնված, դաստիարակված, մեծացած երիտասարդների հոգում կոշտությունն ու դաժանությունն է, իսկ խիղճը` արտաքսված…
Գորիսի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահող դատավոր` Համլետ Դավթյան) իր 02.10.2012թ. դատավճռով հաստատված է համարել, որ Վանաձոր քաղաքի բնակիչ, ամբաստանյալ Վահե Դերձյանը ծառայելով թիվ N զորամասի վաշտերից մեկի 2-րդ դասակի 3-րդ ջոկում որպես ավագ հրաձիգ, կոչումով շարքային, 2011թ. հուլիսի 08-ից 10-ը ժամանակահատվածում հերթապահության մեջ գտնվելով մարտական դիրքում, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, ծառայակցի` նույն դասակի 2-րդ ջոկի ժամկետային զինծառայող, շարքային Ալիկ Աբրահամյանի վերադասը չլինելով հանդերձ, վերջինիս` դիրքում քնելու կապակցությամբ վիճաբանության մեջ է մտել նրա հետ և հարվածել Ա. Աբրահամյանին:
Այնուհետև, զորամասի հրամանատարի հրամանով 2011թ. հուլիսի 22-ից 29-ը ժամանակահատվածում մարտական դիրքում նշանակված լինելով հերթապահության, 2011թ. հուլիսի 26-ին` ժամը 01:40-ի սահմաններում, դիրքի ճաշարանում հերթափոխից ուշանալու համար, կրկին անգամ խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, հայհոյանքներ է տվել Ա. Աբրահամյանին, հարվածել նրան, որից վերջինս վրդովվելով, դուրս է եկել ճաշարանից անհայտ ուղղությամբ: Մոտ 10 րոպե անց, ժամը 01:50-ի սահմաններում գտնվելով դիրքի գետնատնակի հարթակին, դիմացի հողաթմբի հետևում նկատելով մարդկային ուրվապատկեր, Վահե Դերձյանը լիցքավորել է իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը, բարձրացել է հողաթմբի վրա, ձեռքի լապտերով լուսավորել հողաթմբի հետևի տարածքը և ակնհայտորեն տեսնելով Ալիկ Աբրահամյանին, մենահատ կրակոց է արձակել նրա ուղղությամբ: Անմիջապես լսվել է Ա. Աբրահամյանի ձայնը. ‹‹Վահե մի կրակի, ես եմ››: Տեղում գտնվող դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Էդգար Գուլանյանը նույնպես զգուշացրել է նրան ասելով` ‹‹Վահե մի կրակիր, մի կրակիր››: Սակայն, չնայած զգուշացմանը, Վ. Դերձյանը Ա. Աբրահամյանին դիտավորությամբ սպանելու նպատակով, լկտի հայհոյանքներ տալով նրա հասցեին և ասելով ‹‹Գնա մեռի››, շուրջ 2 մետր հեռավորությունից բազմաթիվ կրակոցներ է արձակել և տեղում սպանել Ա. Աբրահամյանին:
Բացի վերը նշվածից, Վ. Դերձյանը 2011թ. հուլիսի 24-ին` ժամը 01-ի սահմաններում, զինվորական գետնատնակում հանգստացող զինվորների վրա ջուր շփելու անթույլատրելիության վերաբերյալ դիրքի ավագ, իր նկատմամբ պետ հանդիսացող կրտսեր սերժանտ Էդգար Գուլանյանի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ, ծեծել է նրան:
Ներկայացված մեղադրանքում ամբաստանյալ Վահե Դերձյանը դատաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել մասնակի և ցուցմունք տվել, ըստ որի, 2011թ. հուլիսի 25-ի երեկոյան հերթապահությունը ստանձնելով, ինքը, Հ. Պողոսյանը, Ա. Աբրահամյանը, Է. Գուլանյանը գտնվել են իրար մոտ և խոսում էին քաղաքացիական կյանքից: Դրանից հետո Ա. Աբրահամյանը գնացել է ճաշարան և ասել է, որ գնում է թեյ դնի և սիգարետ բերի: Այդ ժամանակ Է. Գուլանյանը ասել է, որ քար են քցում և իրենք գնացել են դեպի լվացարանի մոտ և հետ եկել: Չի հիշում, թե ով իրեն ասել է, որ թուրք է մտել դիրքի տարածք և ինքը ինքնաձիգը և ֆանարիկը վերցրել է ու բարձրացել հարթակի վրա: Նկատելով, որ ինչ-որ բան է շարժվում, մտածելով, որ թուրք է, սկզբում մենահատ կրակոց է արձակել, որից հետո տեսնելով, որ կռացած փախչում է, մոտ 1-1,5 մետր հեռավորությունից սկսել է անկանոն կրակոցներ արձակել: Կրակոցների ժամանակ ինքն ընկել է գետնին և իրեն քաշելով իջեցրել են գետնատնակի առջևի հարթակ: Հետո ասել են, որ դիրքի վրա հարձակվել են և դիրքի անձնակազմից Ա. Աբրահամյանը բացակայում է: Որոշ ժամանակ անց պարզվել է, որ ինքը ոչ թե թուրք է սպանել, այլ Ա. Աբրահամյանին: Դեպքի ժամանակ իր ձեռքին ֆանարիկ է եղել, սակայն ինքը չի տեսել, որ դիմացը համածառայող Ա. Աբրահամյանն է կանգնած:
Դատարանը Վահե Դերձյանի վերոնշյալ պատճառաբանությունն արժանահավատ չի համարել: Ըստ հիշյալ դատավճռի, ամբաստանյալ Վ. Դերձյանին մեղսագրված հանցանքները հիմնավորվում են, իսկ դրանցում նրա մեղավորությունը ապացուցվում է ինչպես վկաների ցուցմունքներով, այնպես էլ դատաքննությամբ հետազոտված ապացույցներով: Ա. Աբրահամյանին դիտավորյալ չսպանելու վերաբերյալ ամբաստանյալի պատճառաբանությունները հերքվում են միջադեպին անմիջապես նախորդող պահին վերջինիս և Ա. Աբրահամյանի միջև տեղի ունեցած վիճաբանության փաստով, տուժող Է. Գուլանյանի, վկա Հ. Պողոսյանի ցուցմունքներով, որոնց համաձայն` կրակելու պահին իրենք նախազգուշացրել են նրան, որ դիմացը Ա. Աբրահամյանն է, լապտերի լույսով վերջինիս լուսավորելու պայմաններում նրա տեսանելի լինելու, կրակոցներ արձակելու պահին Ա. Աբրահամյանին հայհոյանքներով դիմելաձևի հանգամանքներով, որոնք, դատարանի համոզմամբ, վկայում են այն մասին, որ ամբաստանյալը ճանաչելով Ա. Աբրահամյանին, կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ` նպատակ ունենալով դիտավորությամբ նրան սպանել:
Գործով վկա, նշված զորամասի ժամկետային զինծառայող Հայկազ Պողոսյանի նախաքննական ցուցմունքի համաձայն` հուլիսի 26-ին, ժամը 01-ին, ըստ սահմանված գրաֆիկի, շարքային Ա. Աբրահամյանի հետ նշանակվել է որպես դիտորդ: Վերջինս մոտ 5 րոպե ուշացումով է դուրս եկել գետնատնակից և գնացել ճաշարան թեյ պատրաստելու: Մոտ 2 րոպե անց նրա հետևից ճաշարան է գնացել տվյալ պահին արթուն հերթափոխի պարտականությունները կատարող շարքային Վ. Դերձյանը: Մտնելով ճաշարան, վերջինս հարցրել է Ա. Աբրահամյանին, թե ինչու է նա ուշանում հերթափոխից և ապտակել է նրան: Ա. Աբրահամյանը վրդովված պատասխանել է, որ ‹‹խ…իս զահլեն տարար, զայիբատ արիր››, որից հետո դուրս է եկել ճաշարանից և վազելով գնացել դիտակետի ուղղությամբ: Ինքը հարցրել է Վ. Դերձյանին, թե որտեղ է Ա. Աբրահամյանը, որին նա պատասխանել է, որ գնացել է դիտակետից ծխախոտ բերելու: Ցանկացել է գնալ նրա հետևից, սակայն Վ. Դերձյանը չի թողել: Այդ ժամանակ գետնատնակի մոտ գտնվող Է. Գուլանյանը ասել է, որ գետնատնակի ուղղությամբ քար են նետում:
Դրանից հետո, ըստ վկա Հ. Պողոսյանի ցուցմունքի, Վ. Դերձյանը վերցրել է իրեն ամրակցված ինքնաձիգը և գնացել այդ ուղղությամբ, ապա ձեռքի լապտերով լուսավորել է հողաթամբի հետևի մասը և ասել. ‹‹հենա մարդ կա›› և մենահատ կրակոց է արձակել նշված մարդու ուղղությամբ: Անմիջապես այդ պահին լացակումաց ձայն է լսվել, որը ասել է. ‹‹Վահե, մի կրակիր, ես եմ››: Ինքն այդ ձայնը նմանեցրել է Ա. Աբրահամյանի ձայնին: Այդ պահին Է. Գուլանյանը նույնպես ասել է Վ. Դերձյանին, որ չկրակի, սակայն վերջինս ասել է ‹‹մեռի քու…մ, լավտ›› և մոտ 2 մետր հեռավորությունից կրակահերթ է արձակել նրա ուղղությամբ:
Սպանված զինվորի հոր` տուժողի իրավահաջորդ Նորայր Աբրահամյանի դատաքննության ընթացքում տված բացատրության համաձայն` որդին ծառայության է մեկնել 2010թ. հունիսի 1-ին Եղեգնաձորի զինկոմիսարիատից: Մեկ տարվա ծառայության ընթացքում նա որևէ դժգոհություն չի հայտնել ծառայությունից: Ա. Աբրահամյանի սպանությունից հետո, գործի քննության ընթացքում իմացել է, որ որդին գնացել է սիգարետ բերելու, կրակոցների ձայներ է լսվել, որից հետո զինծառայողները որդուն մահացած են գտել: Լսել է նաև, որ Վ. Դերձյանը որդուն սպանել է ‹‹սիմ›› քարտի համար. որդին ցանկացել է պարզել, թե քարտը ում մոտ է, սակայն նրա հարցին ոչ մեկը չի պատասխանել, որի համար Ա. Աբրահամյանը ‹‹քֆուր›› է տվել, ինչի պատճառով էլ Վ. Դերձյանի մոտ ‹‹թասիբ›› է առաջացել և սպանել է որդուն: Ըստ Ն. Աբրահամյանի, զինծառայող Հ. Պողոսյանից իմացել է, որ դեպքից հետո Վ. Դերձյանը ‹‹սիմ›› քարտը տվել է իրեն, որպեսզի ռազմական ոստիկանության աշխատակիցներն այն չգտնեն:
Դատարանը Վահե Դերձյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 104-րդ հոդվածի (դիտավորյալ սպանությունը) 1-ին մասով, 359-րդ հոդվածի (‹‹Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում››) 3-րդ մասով, 359-րդ հոդվածի 1-ին մասով, 358-րդ հոդվածի (‹‹Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը››) 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 17 տարի ժամկետով: ՀՀ քրեական և զինվորական վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր` Սևակ Համբարձումյան) ս. թ. մարտի 11-ին մերժել է ամբաստանյալի շահերի պաշտպանի վերաքննիչ բողոքը (Վ.Դերձյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել ` նրա արարքում հանցակազմ չլինելու պատճառով) և առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել անփոփոխ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից