Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»

«Աբգար Հինգերորդը» երկրորդ անգամ պարտվեց «Յունիբանկին» 03/14/2013   00:33  |  Քաղաքացիական իրավունք

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը  անփոփոխ է թողել պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջի մասին «Յունիբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Վարդան Աթայանի հայցի գործով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի վճիռը: Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Գոհար Մատինյանի նախագահությամբ, այսպիսով մերժել է գործով պատասխանող  «Աբգար Հինգերորդ» ՍՊ ընկերության բողոքը:

Հայցվորը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից խնդրել էր պարտավորեցնել Երևանի կենտրոնում գտնվող «Հին Էրիվան» շենքի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին ու այդ շենքը որպես սննդի օբյեկտ  օգտագործող «Աբգար Հինգերորդ» ՍՊ ընկերությանը վերականգնել մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը` անհապաղ հանել իր լուսանկարը և «Հրամանը» շենքի մուտքի դռան մոտ ցուցափեղկի վրա գտնվող պաստառի վրայից, ու այսուհետ ձեռնպահ մնալ իր և իր մերձավոր ազգականների պատվին ու արժանապատվությանը արատավորող գործողությունների կատարումից: «Հին Էրիվան»-ի շենքի մուտքի մոտ՝ ցուցափեղկի պաստառի վրա Ուսամա Բեն Լադենի լուսանկարի հետ նույն շարքում փակցված է եղել Վարդան Աթայանի լուսանկարը, և վերևում զետեղված է եղել «Հրամանն», ըստ որի, մասնավորապես, Վարդան Աթայանը, Բեն-Լադենը, Սադամ Հուսեյնը ճանաչվել են անցանկալի հաճախորդներ մարդկության նկատմամբ հանցագործություն կատարելու կամ հանրային սննդի օբյեկտի դեմ ոտնձգություն կատարելու համար: Իսկ ծանոթությամբ նշվում էր՝ «վերը նշված անձանց արգելվում է սպասարկել տվյալ տարածքում»։

Հայցվորի հավաստմամբ՝ պատասխանողի կողմից իր և իր մերձավորների նկատմամբ նման վարքագիծ դրսևորելը պայմանավորված է հայցվորի աշխատանքային գործունեությամբ, վերջինս «Յունիբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահն է՝ ներկա դրությամբ «Յունիբանկ» ՓԲԸ-ի և «Հին Էրիվան» հոլդինգ ՍՊԸ-ի միջև առկա վարկային հարաբերություններից ծագող քաղաքացիաիրավական վեճերով կան մի շարք դատական գործեր:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ, 12.10.2012թ. վճռով մերժել էր Վարդան Աթայանի հայցն ընդդեմ Մանվել Տեր-Առաքելյանի, իսկ ընդդեմ «Աբգար Հինգերորդ» ՍՊ ընկերությանը` բավարարվել էր  մասնակիորեն: Դատարանը վճռել էր պարտավորեցնել պատասխանող «Աբգար Հինգերորդ» ՍՊԸ-ին հրապարակայնորեն ներողություն հայցել հայցվոր Վարդան Աթայանից՝ ներողության տեքստը հայցվորի լուսանկարով «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում հրապարակելով: Վճռով «Աբգար Հինգերորդ» ՍՊԸ-ից հօգուտ Վարդան Աթայանի պետք է բռնագանձվի  500.000 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցման գումար:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն քաղաքացիական գործով  ստորադաս Դատարանը բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ և պատշաճ գնահատմամբ կայացրել է օրինական և հիմնավորված վճիռ, որը բեկանելու հիմքեր վերաքննիչ բողոքում առկա չեն:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վերը նշված «Հրամանում» արված արտահայտություններն իրականում արատավորել են անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, նպատակ են հետապնդել նսեմացնելու հայցվորի հեղինակությունը և նվաստացնելու նրան և այդ արտահայտությունները կատարվել են հրապարակային ձևով:

Պատասխանողի կողմից տարածած «Հրաման» վերտառությամբ տեղեկությունում տեղ գտած որպես «հանրային սննդի օբյեկտի դեմ ոտնձգություն», «մարդկության նկատմամբ հանցագործություն» կատարող սուբյեկտ Վարդան Աթայանին որակելը արատավորում է հայցվորին, քանի որ նրան վերագրվող արարքներն իրենց բնույթով հանցագործություններ են։ Բացի այդ, հայցվորի վերաբերյալ կատարված արտահայտությունները զուգորդվել են նրա լուսանկարը Բեն Լադենի լուսանկարի կողքին փակցնելով, ով եղել է ահաբեկիչ և կատարել է մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Հայցվորը՝ հանդիսանալով բանկային համակարգում բարձր պաշտոն զբաղեցնող անձ, ունենալով որոշակի սոցիալական և պաշտոնական դիրք, կարող է երրորդ անձանց կողմից ընկալվել որպես սուբյեկտ, ով իր դիրքի օգտագործմամբ կատարել է հակաիրավական արարքներ:


Արխիվ

[]