Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ

Երեմ Սարգսյան. ԱԽ աշխատակազմի ղեկավարը խուսափել է սպառիչ պատասխան տալուց 03/13/2013   12:33  |  Քրեական խրոնիկոն

Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ապօրինի կերպով զենք կրելու և պահելու վերաբերյալ քննված քրեական գործը ներկայումս գտնվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` քննության փուլում, ՀՀ Սահմանադրության 97-րդ հոդվածի համաձայն` արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, ենթարկվում է միայն Սահմանադրությանը և օրենքին: ՀՀ արդարադատության խորհրդից 27.02.2013թ գրությամբ այսպիսի պատասխան է ստացել հիշյալ գործով ամբաստանյալ Արմեն Գասպարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը իր հարցմանը, թե ինչ ընթացք է տրվել այդ գործը քննած՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրիկ Իսկոյանի կողմից խախտումներ թույլ տալու վերաբերյալ իր հաղորդմանը: ԱԽ պատասխանում հղում է կատարվել նաև ՀՀ դատական օրենսգրքի 11-րդ հոդվածին, ըստ որի արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յուրիկ Իսկոյանի կողմից իր պաշտպանյալ Արմեն Գասպարյանի գործը քննելիս և լուծելիս թույլ տրված քրեական և քրեադատավարական օրենքների նորմերի «ակնհայտ և կոպիտ խախտումների», ինչպես նաև դատավորի վարքագծի կանոնների կոպիտ խախտումների կապակցությամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով պաշտպանը դեռևս 09.01.2013թ. հաղորդում էր ներկայացրել Արդարադատության խորհուրդ, սակայն դրանից շուրջ երկու ամիս անց էլ այդ հաղորդման ընթացքի վերաբերյալ որևէ տեղեկություն չէր հայտնվել:

Պաշտպանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ նշված գրության բովանդակությունից գոնե իր համար ակնհայտ է, որ ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավարը խուսափել է ներկայացված վերջին դիմումին սպառիչ պատասխան տալուց, թե ի վերջո ինչ ընթացք է ստացել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը և բավարարվել է միայն ՀՀ Սահմանադրության 97-րդ և ՀՀ դատական օրենսգրքի 11-րդ հոդվածների ձևական շարադրմամբ, որից կարելի է միայն եզրակացնել, որ ներկայացված հաղորդմանը որևէ ընթացք չի տրվել և չի էլ տրվելու մինչև սույն քրեական գործով կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման ներպետական բոլոր դատական ատյանների սպառումը և դրանց օրինական ուժի մեջ մտնելը:

«Նշվածը գրության սուղ բովանդակությունից կատարված եզրակացություն է, որի վերջնական և պաշտոնական հաստատումը ստանալու խնդրանքով էլ համապատասխան դիմում եմ ներկայացրել աշխատակազմի ղեկավարին, չնայած որ այդ գրությունը կարծում եմ, որ այլ կերպ հասկանալ հնարավոր չէ: Եվ ի վերջո, եթե նշված գրության բովանդակությունը հենց այն է, ինչ նշեցի, ապա նման պատասխանը բացարձակապես չի բխում ՀՀ Սահմանադրությունից և օրենքներից, նման պատասխանը հարիր չէ նաև մի այնպիսի հեղինակավոր կառույցի, ինչպիսին է ՀՀ արդարադատության խորհուրդը:

Չեմ ուզում մտածել, որ դատարանների ոչ անկախ լինելու վերաբերյալ հասարակության մեջ առկա համոզմունքը, հավասարապես վերաբերելի է նաև ՀՀ արդարադատության խորհրդին»,- նշեց Ե.Սարգսյանը:

Քանի որ ՀՀ արդարադատության խորհրդին անմիջականորեն դիմելուց բացի, պաշտպանը համապատասխան դիմումներ էր ներկայացրել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և ՀՀ արդարադատության նախարարին, որպեսզի նրանք նույնպես դատավոր Յուրիկ Իսկոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ հանդես գան, ուստի ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավարի վերը նշված գրության պատճենն ուղարկվել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և ՀՀ արդարադատության նախարարին` խնդրելով հայտնել, թե նրանց արդյոք հայտնվել է, թե քննարկման ինչ փուլում է իրենց կողմից ՀՀ արդարադատության խորհուրդ ներկայացված հաղորդումները: Պաշտպանը միաժամանակ խնդրել է սահմանված կարգով արձագանքել ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանի հիշյալ գրությանը:

Ինչպես «Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, մեղադրողի համապատասխան որոշման հիման վրա դատարանը որոշում էր ընդունել Արմեն Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքը փոփոխելու և ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասով վերաորակելու վերաբերյալ, ապա նաև նշված մեղադրանքով քրեական գործի վարույթը կարճել՝ տուժողների բողոքների բացակայության և ամբաստանյալի հետ հաշտվելու հիմքով:

Սակայն դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց շուրջ 3 ամիս անց մեղադրանքից հրաժարված դատախազ Ֆ.Բաղդասարյանը փոխարինվել է մեկ այլ դատախազով՝ Վ.Լազարյանով, ով 2012թ. սեպտեմբերի 20-ին գրավոր միջնորդություն է ներկայացրել դատավոր Յուրիկ Իսկոյանին` խնդրելով վերացնել կարճելու վերաբերյալ որոշումը և քրեական գործը կրկին քննության առնել ըստ նախնական մեղադրանքի՝ ՀՀ քրեական օրենգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով` պատճառաբանելով, որ մարզի դատախազը վերացրել է Ֆ.Բաղդասարյանի` մեղադրանքը փոփոխելու մասին որոշումը: Իսկ դատավոր Յուրիկ Իսկոյանը բավարարել էր դատախազի միջնորդությունը և «աննախադեպ ապօրինի որոշում» կայացրել իր իսկ կողմից 19.07.2012թ. կայացրած և օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը վերացնելու և դատաքննությունը ՀՀ քրեական օրենգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով շարունակելու մասին:

Իսկ արդեն 2012թ. հոկտեմբերի 5-ին կայացրած դատավճռով էլ դատարանը Արմեն Գասպարյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել 5 տարի ժամկետով ազատազրկման:

Պաշտպան Սարգսյանը գտնում է, որ ոչ միջազգային որևէ պայմանագրով, ոչ ՀՀ Սահմանադրությամբ, ոչ ՀՀ դատական օրենսգրքով, ոչ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և ոչ էլ որևէ այլ օրենքով ընդհանուր իրավասության առաջին ատյանի որևէ դատարանի իրավասություն տրված չէ վերանայելու, առավել ևս վերացնելու իր իսկ կողմից կայացրած` օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը /տվյալ դեպքում` քրեական գործով վարույթի մասը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը/:

Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված` օրինական ուժի մեջ չմտած և մտած գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերանայելու, առավել ևս բեկանելու լիազորությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածով օժտված է միայն ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը: Ուստի Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մեղադրողի միջնորդության հիման վրա վերանայելով և վերացնելով իր իսկ կողմից կայացրած և օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտը, ըստ պաշտպանի, յուրացրել է մեկ այլ դատարանի` ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի լիազորությունները, ինչը ոչ միայն օրենքով պատժելի արարք է և ըստ էության նախագահող դատավոր Յու.Իսկոյանի կողմից ստեղծվել է օրենքով արգելված արտակարգ դատարան, այլ նաև «գլխիվայր շուռ է տրվել» արդարադատության հիմնաքարերը հանդիսացող` դատարանի որոշումների, դատական ակտերի բողոքարկման և վերադասության կարգով վերանայման ինստիտուտները:

Դատավոր Յուրիկ Իսկոյանի կողմից կայացված վերը նված որոշմամբ խախտվել է նաև Արմեն Գասպարյանի` Եվրոպական կոնվենցիայի 6-րդ, ՀՀ Սահմանադրության 19-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածներով երաշխավորված` արդար դատաքննության հիմնարար իրավունքը:

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Արխիվ

[]