Թեմաներ
Չորեքշաբթի 09 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/18/2024   00:00 Բելառուսի վրա հարձակումը երրորդ համաշխարհային պատերազմը կլինի. Լուկաշենկո 09/17/2024   23:48 Սարիգյուղում ճանապարհի կառուցման համար պայթեցում իրականացնելիս 27-ամյա տղամարդը մահացել է 09/17/2024   23:32 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 09/17/2024   23:20 Փլուզում Աշտարակում վերակառուցվող դպրոցում. ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 2 աշխատակիցներ 09/17/2024   23:01 «Ինձ մի՛ չափեք ձեր արշինով, իմ սկզբունքներն ու բարի համբավը շատ ավելի կարևոր արժեքներ են ինձ համար, քան՝ որևէ չափի նյութական միջոց»․ Արտակ Բեգլարյան 09/17/2024   22:44 «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարի՝ Նոր Հաճնի Պարգևաշեն թաղամասի հատվածում 22-ամյա տղայի մարմին է հայտնաբերվել 09/17/2024   22:31 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 09/17/2024   22:18 Բժիշկը բացահայտել է ավելորդ քաշի ավելացման քիչ հայտնի պատճառը 09/17/2024   22:06 Փաշինյանը Ադրբեջանին գործարք է առաջարկել, ինչին Ադրբեջանը չի համաձայնել. Սուրենյանց 09/17/2024   21:56 Վրաստանում բարդ ընտրություններ են սպասվում, Հայաստանի համար ռիսկերը կարող են ավելանալ 09/17/2024   21:38 Հոգեկան խանգարումով քարարծիվը հարձակվել է հազիվ քայլող երեխայի վրա 09/17/2024   21:21 Լիբանանում փեյջերների պայթեցման հետեւանքով վիրավորերի թիվն անցել է 2,8 հազարը 09/17/2024   21:11 Ադրբեջանի դիրքորոշումները ցույց են տալիս, որ Խաղաղության պայմանագրի հարցում հավասարակշռված բովանդակությամբ առաջընթաց որևէ կերպ չի նշմարվում. Հակոբ Բադալյան 09/17/2024   20:50 Չինաստանում սկսել են սնանկանալ նավթավերամշակման գործարանները 09/17/2024   20:37 Հայաստան - Արցախ երիտասարդական միության խաղային լիգան կկազմակերպի ինտելեկտուալ խաղեր, կլինեն մարցանակներ՝ Ծառուկյան հիմնադրամի կողմից 09/17/2024   20:20 Երևան-Գյումրի ճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել 09/17/2024   20:03 Լիբանանի մայրաքաղաքում եւ այլ քաղաքներում «Հըզբոլլահի» հարյուրավոր բարձրաստիճան անդամների մոտ պայթել են փեյջերները․ Զոհվել է առնվազն 10 մարդ 09/17/2024   19:41 Ֆրանսիայում հաստատել են Մակրոնի դեմ իմպիչմենտ սկսելու գործընթացի բանաձեւը 09/17/2024   19:29 «Ռեկե՞տ», հովանավորչությո՞ւն, թե՞ «բիզնես շահ». «Սպայկան» չի մեկնաբանում, թե ինչո՞ւ է փոխքաղաքապետի թոշակառու հորը միլիարդանոց «լավություն» արել 09/17/2024   19:09 Շոյգուն չհայտարարված այցով մեկնել է Իրան 09/17/2024   18:47 Լիբանանում փեյջերի պայթյունից վիրավորվել է Իրանի դեսպանը 09/17/2024   18:45 Արսեն Խառատյանին Թբիլիսիի օդանավակայանում պահելուց հետո հետ են ուղարկել Եվրոպա 09/17/2024   18:40 Այս տարի 61 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ անհայտ կորած հարազատի ճակատագիրը պարզելու համար 09/17/2024   18:28 Խաղաղության պայմանագիր ստորագրելու ՀՀ ղեկավարության ջանքերը Ադրբեջանին վատ իրավիճակի մեջ է դրել. Աղազարյան (տեսանյութ) 09/17/2024   18:21 Ոստիկաններն ու քննիչները կատարելագործում են գիտելիքներն ու հմտությունները ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում 09/17/2024   18:12 Գիրացած կինը կորցրել է քաշի կեսը շնորհիվ անսովոր հոբբիի ու սիրահարվածության 09/17/2024   18:09 Միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ 09/17/2024   17:59 Համաշխարհային զինադադարի մասին Ադրբեջանի կոչերը կեղծ են․ The Guardian-ի հոդվածը 09/17/2024   17:49 Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնական այցով գտնվել են Ֆրանսիայում 09/17/2024   17:29 Ինչ հիվանդություններ է կանխում դդումը. մի քանի խորհուրդ՝ մասնագետից 09/17/2024   17:21 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2025 թ. պետբյուջեի նախագիծը 09/17/2024   17:14 Դավիթ Հարությունյանի գործի վերանայման դիմումը ԲԴԽ-ն քննում է դռնփակ ռեժիմով․ դատավորին թույլ չեն տվել մասնակցել նիստին 09/17/2024   17:04 Հայաստանում՝ հյուր, Արցախ վերադարձն՝ անիրատեսական 09/17/2024   17:01 Երևան-Սևան ավտոճանապարհից 15 անձ բերման է ենթարկվել 09/17/2024   16:47 Հայաստան-Արցախ երիտասարդական միությունը խաղային լիգա է հիմնում .ուղիղ 09/17/2024   16:41 Սուպերմարկետները տուգանվում են ժամկետանց սննդամթերքի համար 09/17/2024   16:38 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համակազմակերպմամբ Բրյուսելում, Արցախի էթնիկ զտման առաջիկ տարելիցի կապակցությամբ, անցկացվել է «Հիշատակի և հույսի» երեկո 09/17/2024   16:34 Հնդկաստանի երկու քաղաքացի կալանավորվել է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով 09/17/2024   16:31 Դատախազությունը պահանջում է բեկանել Սերժ Սարգսյանի և մյուսների գործով արդարացման վճիռը 09/17/2024   16:29 Կոբախիձեն Բայդենի հետ կքննարկի Վրաստանի դեմ պատժամիջոցները 09/17/2024   16:21 Արցախի Հանրապետության «լուծարումը» հաստատող փաստաթուղթ ՀՀ կառավարություն մուտք չի եղել. Փաշինյանի կառավարությունն ուղղակի չի ընդունում Արցախի գոյությունը. Հարցման հետքերով 09/17/2024   16:06 Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը հյուրընկալվել է ՀՀ ԿԸՀ-ում 09/17/2024   15:58 Շնորհակալ եմ ինձ էսթետիկ կյանք վերադարձնելու համար. Մամիկոն Ասլանյան 09/17/2024   15:49 ՔՊ-ի Իրական Հայաստանը. Դանիելյան 09/17/2024   15:35 Միջազգային հանրությունը Բաքվից պահանջում է վերադարձնել պարտքերը. Բալասանյան (տեսանյութ) 09/17/2024   15:31 Թուրքիայի հետախուզության ղեկավարը Բաքվում խոսել է 44 օրյա պատերազմի, «Զանգեզուրի միջանցքի» մասին 09/17/2024   15:18 Վրաստանի խորհրդարանն իր վերջնական ընթերցմամբ արգելել է ԼԳԲՏ քարոզչությունը և սեռափոխությունը 09/17/2024   14:56 Սա միակ հնարավորությունն է․դատավոր Վահե Միսակյանի գործով հարցում կիրականացվի ՔԿՀ, կներկայացվեն հեռախոսազանգերի արձանագրությունները 09/17/2024   14:44 Փոխեք TEMU-ի գաղտնաբառը․ 87 մլն հաճախորդի տվյալ է արտահոսել, այդ թվում՝ ՀՀ-ից 09/17/2024   14:43 Ես խոսել եմ Բագրատ սրբազանի հետ. իր լավագույն երազների ոլորտից չէր վարչապետի թեկնածու դառնալը. Արշակ արքեպիսկոպոս
09/17/2024   08:19 Ինչու են հայ տրանսգենդերները Թուրքիա մեկնում․ «Հրապարակ» 09/17/2024   12:44 Լարված իրավիճակ՝ Աբովյանի նախկին «գայի պոստի» հարևանությամբ գտնվող «Զովք» սուպերմարկետի դիմաց. ոստիկանների ու քաղաքացիների միջև տեղի ունեցավ քաշքշուկ 09/16/2024   23:58 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 09/16/2024   14:13 Ադրբեջանը նոտա է հղել Ռուսաստանին՝ Չեչնիայում իր միգրանտներին պատերազմական գոտի ուղարկելու համար 09/16/2024   19:34 Զենքի լիցքավորման ժամանակ զինծառայողի կողմից արձակված անզգույշ կրակոցից վիրավորվել է զինծառայող․ հանգամանքները պարզվում են նախաքննությամբ 09/17/2024   13:12 4-6 աստիճանով ցրտելու է. սպասվում են ինտենսիվ տեղումներ, առանձին հատվածներում՝ կարկուտ, մառախուղ 09/17/2024   23:01 «Ինձ մի՛ չափեք ձեր արշինով, իմ սկզբունքներն ու բարի համբավը շատ ավելի կարևոր արժեքներ են ինձ համար, քան՝ որևէ չափի նյութական միջոց»․ Արտակ Բեգլարյան 09/16/2024   21:36 ԱԱԾ-ի լիազորությունները գերակշիռ առումով սահմանափակվել են․ իշխանությունները վտանգ են զգում․ Հովհաննիսյան (տեսանյութ) 09/17/2024   17:29 Ինչ հիվանդություններ է կանխում դդումը. մի քանի խորհուրդ՝ մասնագետից 09/17/2024   17:01 Երևան-Սևան ավտոճանապարհից 15 անձ բերման է ենթարկվել 09/16/2024   18:51 Տրանսգենդերների գեղեցկության մրցույթին կմասնակցի նաև ադրբեջանցի Լեյլան 09/16/2024   21:25 1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Նավուր-Թթուջուր ճանապարհին 09/16/2024   12:44 Զորամասերից մեկում «Զանգեզուրն» են ցուցադրել, որտեղ Նժդեհը, իբր, դավաճան ու խեղկատակ է ներկայացվում. Գեղամ Մանուկյան 09/17/2024   15:58 Շնորհակալ եմ ինձ էսթետիկ կյանք վերադարձնելու համար. Մամիկոն Ասլանյան 09/16/2024   13:05 Առանձին վայրերում սպասվում են ինտենսիվ տեղումներ, մառախուղ. ջերմաստիճանը կնվազի ևս 5-7 աստիճանով 09/16/2024   13:40 Նոյեմբերի 9-ի պայմանագիրն ունի ներուժ. կարող է դիտվել նաև մեր արցախահայության վերադարձի հնարավորությունը. Քոչարյան 09/17/2024   16:21 Արցախի Հանրապետության «լուծարումը» հաստատող փաստաթուղթ ՀՀ կառավարություն մուտք չի եղել. Փաշինյանի կառավարությունն ուղղակի չի ընդունում Արցախի գոյությունը. Հարցման հետքերով 09/16/2024   15:09 Երևանից Մոսկվա թռչող «Աերոֆլոտ»-ի ինքնաթիռը վատառողջ ուղևորի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում 09/17/2024   21:38 Հոգեկան խանգարումով քարարծիվը հարձակվել է հազիվ քայլող երեխայի վրա 09/16/2024   22:45 Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը կրեց առաջին պարտությունը

Սիրած աղջկան տարել է բժշկի ու համոզվելով, որ նրա կուսությունը խախտված չէ` սպանել է նախկին ընկերոջը 06/15/2017   22:59  |  Դատական ռեպորտաժներ

Սիրած աղջկան վարկաբեկելու և սուտ տեղեկություններ հայտնելու հարցերի պարզաբանման ընթացքում տեղի ունեցած սպանության գործով այսօր դատարանում հարցաքննվեց ամբաստանյալ Գոռ Սարգսյանի պաշտպանների կողմից փաստաբանական հարցման ենթարկված տաքսիստը:

Վկան հայտնեց, որ 2016թ. ապրիլի 8-ին` ժամը 14.00-ի սահմաններում՝ սպանության օրը, Չարենցի փողոցից ուղևոր է փոխադրել Էրեբունի վարչական շրջան, իր արտահայտությամբ՝ Էրեբունի թաղամաս:

Հանդիպակաց կողմից երիտասարդը կանգնեցրել է տաքսին, անցել փողոցը, նստել մեքենան ու ասել՝ դեպի Էրեբունի:

Տաքսիստին տարօրինակ է թվացել, որ ուղևորն իր հետ չի խոսել ու իր հարցերին, մասնավորապես, Էրեբունու ո՞ր մասը, չի պատասխանել: Ուղևորը չի պատասխանել նաև հեռախոսազանգերին: Նա, ըստ տաքսիստի, իր վրա հիվանդ մարդու տպավորություն է թողել, ով չի գիտակցում, թե ինչ է անում, մտածել է, որ նա փախել է գժանոցից: «Դաուն վիճակում էր, գլուխն իրեն չէր ենթարկվում, ի՞նչ իմանամ ինչից»,- ասաց տաքսու վարորդը՝ ի պատասխան հարցի՝ հայտնելով, որ ուղևորի ձեռքին որևէ առարկա՝ դանակ, ձող, չի տեսել:

Կիսաթույլ վիճակում էր, չէր կարողանում իջնել ավտոմեքենայից, և քանի որ ուղևորն ասել է՝ Սևան, Սևան, ինքը մեկ այլ տաքսի մեքենա է կանգնեցրել, հարցրել Սևան կտանի՞ ու դրական պատասխան ստանալով՝ օգնել է ուղևորին առանց իր 1000 դրամ փոխադրավարձը վճարելու (ես ասացի 1000 դրամ պետք է տաս՝ բանի տեղ չդրեց) նստել այդ ավտոմեքենան:

Մեղադրողի հարցին, թե արդյոք ինքն իր մեքենան բոլոր նստողների՞ն է հիշում, վկան պատասխանեց, որ դեպքեր են լինում, որ հիշում է: Նա հավելեց, որ իր տեսողական հիշողությունը լավն է:

Վկան այդուհանդերձ, չհիշեց, թե ինչ էր հագել ուղևորը՝ ուշադրություն չի դարձրել, միայն ասաց, որ առանց օձիքի մայկա էր հագել: Սևան գնացող ուղևորը ապրիլին կարճաթև մայկայո՞վ էր հարցին տաքսիստը պատասխանեց՝ ցուրտ չէր, նորմալ եղանակ էր:

Ի պատասխան հարցերի՝ վկան ասաց, որ իր մեքենան տաքսու տարբերանշանով է եղել, ամբաստանյալը կանգնեցրել է մեքենան ու առանց օգնության անցնելով փողոցը՝ նստել է իր ավտոմեքենան:

«Ձեզ չվճարած մարդուն Սևան գնալու համար ինչպե՞ս նստեցրեցիք այլ՝ նույնպես ընտանիք պահող մարդու ավտոմեքենա, որպեսզի նա ավելի շա՞տ տուժի» հարցին վկան պատասխանեց՝ այդ պահին չեմ մտածել:

Դատարանը նկատեց, որ արդեն իսկ իմանալով ամբաստանյալն ինչի մեջ է մեղադրվում, ի՞նչ է կարծում սպանություն կատարած անձը պետք է իր հետ խոսե՞ր, զրուցե՞ր՝ բայց ինչի՞ պետք է չխոսեր, արձագանքեց վարորդը:

Դատարանը պարզաբանեց՝ մեկ երիտասարդ հեռացել է կյանքից, մյուսը դատապարտվում է, դատարանը սխալվելու իրավունք չունի, «բոլորս պատասխան ենք տալու մեր գործած մեղքերի համար, պետք է աշխատենք մեղքեր չգործել»: Ի պատասխան վկան հայտարարեց՝ «ես պատմում եմ ինչ որ տեսել եմ, ինձ ոչ ոք չի կարող ուղղորդել»:

Պաշտպանական կողմի՝ ամբաստանյալի վիճակն ավելի շատ նման էր թուլությա՞ն հարցին վկան պատասխանեց՝ ավելի շատ թույլ վիճակում էր:

Հարցին հետևեց դատարանի հարցը՝ ամբաստանյալը հոգեկան խիստ հուզմունքի վիճակո՞ւմ էր, վկան պատասխանեց՝ «իմ տեսանկյունից կորցրած, թույլ, հոգեկան մարդ»:

Պաշտպանական կողմը ամբաստանյալի հոգեվիճակի շուրջ այս և ավելի վաղ հարցաքննված մեկ այլ լրացուցիչ վկայի ցուցմունքների հիման վրա միջնորդեց նշանակել կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն՝ պարզելու ամբաստանյալի մոտ աֆեկտի վիճակ առկա՞ է եղել, թե՞ ոչ:

Կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին միջնորդության վերաբերյալ մեղադրողը կարծիք կհայտնի միջնորդությանը ծանոթանալուց հետո:

Նախաքննության ընթացքում արդեն իսկ անց է կացվել դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն. դատահոգեբան փորձագետը գտել է, որ հանցագործություն կատարելու պահին Գոռ Սարգսյանը գտնվել է խիստ լարված հոգեվիճակում: Ամբաստանյալի մոտ աֆեկտի վիճակ չի արձանագրվել, քանի որ չի եղել աֆեկտի վիճակ որակվելու համար անհրաժեշտ երրորդ՝ հյուծման, թուլության փուլը:

Պաշտպանական կողմի միջնորդությամբ դատարանում հարցաքննել էր փորձաքննությունը կատարած հոգեբանը, ով նորից պնդել էր, որ ամբաստանյալի մոտ աֆեկտի վիճակ չի եղել:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, գործով տուժողը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի երրորդ կուրսի ուսանող Ազատ Աբրահամյանը, համակրել է և 2015թ. հունվարից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ընկերություն արել իր համակուրսեցի աղջկա հետ:

Աղջկա ցանկությամբ նրանք դադարեցրել են իրենց հարաբերությունները, թեև Ա.Աբրահամյանը ամեն կերպ տարբեր պատրվակներով փորձել է վերականգնել նախկին շփումը, սակայն դա արդյունք չի տվել:

2016թ. մարտից աղջկան համակրել է և մտերիմ հարաբերություններ է հաստատել Սևան քաղաքի բնակիչ, գործով ամբաստանյալ Գոռ Սարգսյանը: Աղջկա հետ շփման ընթացքում նա տեղեկացել է աղջկա ու Աբրահամյանի միջև նախկինում ունեցած հարաբերությունների մասին և ցանկացել է հանդիպել Աբրահամյանին այդ կապի վերաբերյալ զրուցելու նպատակով:

2016թ. ապրիլի 4-ին ՀՊՏՀ-ի մասնաշենքի մոտակայքում հանդիպել և զրուցել է Աբրահամյանի հետ, որի ընթացքում վերջինս հայտնել է իր ու աղջկա միջև նախկինում տեղի ունեցած հարաբերությունների մասին, միաժամանակ տեղեկացրել է, որ վերջինս «տուն տանելու աղջիկ չէ»:

Աբրահամյանի տեղեկություններից մտահոգվելով՝ Սարգսյանը աղջկան տարել է բժշկական կենտրոն՝ համապատասպան հետազոտության, որի արդյունքում պարզվել է աղջկա կույս լինելու հանգամանքը:

Այնուհետև Սարգսյանն Աբրահամյանի կողմից աղջկան վարկաբեկելու և սուտ տեղեկություններ հայտնելու հարցերի պարզաբանման նպատակով, իր ընկերների հետ միասին, ապրիլի 8-ին ժամը 13.30-14.00-ի սահմաններում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնաշենքին հարող տարածքում հանդիպել է Աբրահամյանին և նրա մի խումբ ընկերներին, որից հետո Աբրահամյանին առաջարկել է առանձնանալ և զրույցը ծավալել մյուսներից անջատ պայմաններում:

Ըստ մեղադրական եզրակացության, առանձնանալով մյուսներից` Սարգսյանն ու Աբրահամյանը քայլել են դեպի կենսաբանության մասնաշենքի ետնամասի կողմը, որտեղ էլ օգտվելով մեկուսի պայմաններից, ամբաստանյալը մեկ անգամ գլխով հարվածել է Աբրահամյանի դեմքի շրջանին՝ աջ աչքի ստորին կոպի հատվածում պատճառելով վնասվածք, ապա Աբրահամյանին կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, նրա մոտ գտնվող ծակող-կտրող շեղբ ունեցող մեկսայրանի դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս կենսականորեն կարևոր օրգաններին, այն է՝ կրծքավանդակի ձախ կեսի շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, ապա Չարենցի փողոցով դիմել է փախուստի: Իսկ Աբրահամյանը Չարենցի փողոցից տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 17.45-ին ստացած վնասվածքներից գիտակցության չգալով՝ մահացել է:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]