ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայտարարվում էր պահանջներից հրաժարվելու դեպքում քրեական պատասխանատվությունից ազատելու մասին, սակայն ոչ մի գործ չի կարճվել. Նիկոլայ Բաղդասարյան 08/15/2016 15:38 | ԼՐԱՀՈՍ
Անհրաժեշտ է, որպեսզի կազմվի միջազգային կազմակերպությունների ներկայացուցիներից, ինչպես նաև հայաստանյան մասնագետներից ու լրագրողներից կազմված հանձնաժողով, որը Երևանում հուլիսյան դեպքերի վերաբերյալ արձանագրություն կկազմի ու եզրակացությամբ հանդես կգա: Այս մասին «Իրավական արձագանք հուլիսյան ճգնաժամի հետևանքով տեղի ունեցած կալանավորումներին» թեմայի շուրջ «Հոդված 3» ակումբում լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Փաստաբանը լրագրողների ուշադրությունը հրավիրվեց այն հանգամանքի վրա, որ թեև ավելի վաղ հայտարարվում էր իր պահանջներից հրաժարված ու պատանդին կամովին ազատ արձակած անձին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին, սակայն առայժմ որևէ գործ չի կարճվել:
Ի դեպ, ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի՝ Պատանդ վերցնելը, 4-րդ մասում բառացիորեն ամրագրված է՝ իր պահանջներից հրաժարված ու պատանդին կամովին ազատ արձակած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում: Նույնաբովանդակ դրույթ կա նաև ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կապ միջոցներ զավթելը, 4-րդ մասում՝ իր պահանջներից հրաժարված և զավթածը կամովին ազատած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
Փաստաբանը պարզաբանեց, որ եթե կարճվի շենք գրավելու մեղադրանքով գործը, ապա պետք է կարճվեն նաև օժանդակողների գործերը, որոնք պատահականորեն են հայտնվել գործում՝ մի զանգի համար՝ այդպիսիք գործում, Ն.Բաղդասարյանի հաշվարկով, 30-35 հոգի են: Փաստաբանը հիշեցրեց, որ օժանդակելը նշանակում է գործուն քայլեր կատարել, իսկ հեռախոսազանգն ու հարցնելը՝ ո՞նց ես, չի կարող օժանդակություն համարվել:
Նիկոլայ Բաղդասարյանը գտնում է, որ ինքը ձեռնպահ կմնար առաջին կալանավորման որոշումների դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմել, որովհետև շատ դժվար կլինի հիմնավորել հիմնավոր կասկածի բացակայությունը: ՄԻԵԴ-ը նմանատիպ գործերով մի շարք որոշումներ է ընդունել, որոնցում նշվել է, որ մեկ-երկու ամիս թույլատրելի է կալանավորման ընտրությունը:
«Իրենք չեն խորանում Քրեական օրենսգրքի մեջ, որ դա ահաբեկչություն չէ, այլ հոդվածներով նախատեսված արարքներ են, իրենք տեսնում են՝ պատանդներ են վերցվել, շենք գրավվել, դիտարկում են իրենց տեսակետից՝ ահաբեկչություն»:
Իմաստ ունի, ըստ Ն.Բաղդասարյանի, ՄԻԵԴ բողոքարկել կալանքի ժամկետը երկարացնելու որոշումները՝ կալանավորում ընտրելուց մինչև կալանավորման ժակետը երկարացնելու որոշումներն ընկած ժամանակահատվածում որևէ քննչական ու դատավարական գործողություն չի կատարվի, և փաստաբանի ասելիքը ՄԻԵԴ-ում ավելի հիմնավոր կլինի:
Փաստաբան Սեդա Սաֆարյանը հայտարարեց, որ քաղաքական գործիչներ Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Հովսեփ Խուրշուդյանը քաղբանտարկյալներ են և ապօրինի են գտնվում անազատության մեջ: Փաստաբանի տպավորությամբ, իրավասու մարմիններն ինչ-որ մեկի հրահանգին են սպասվում, որպեսզի անձանց նկատմամբ իրավիճակ փոխվի: Այս պայմաններում փաստաբաններն ըստ էության մեծ անելիք չունեն, սակայն միաժամանակ մեծ անելիքներ ունեն՝ ներպետական ատյանները սպառելուց հետո արդյունավետ պաշտպանության համար դիմել Եվրոպական դատարան:
Ըստ Սեդա Սաֆարյանի, ոստիկանների՝ զենքի կիրառմամբ, հրկիզումներով զուգորդված բռնությունների հետևանքով հատուկենտ ճանաչված տուժողներ կան, մինչդեռ տուժած քաղաքացիները բազմաթիվ են, նրանք ահաբեկված են, չեն դիմում իրենց տուժող ճանաչելու համար: Եթե տուժածները դիմեն, այդ դեպքում ոստիկանների գործողությունները պետք է գնահատվեն որպես շատերի կյանքի համար վտանգավոր:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից