ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որսորդական հրացանից կրակել էր ոչ թե 2 տարեկան երեխան, այլ չափահաս հորեղբոր որդին. քննիչը պարզել է իրականությունը ու հերքել սպանության փորձի վարկածը 05/08/2016 11:14 | ԳՈՐԾ #
Փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը ֆեյսբուքյան իր էջում օրերս տեղեկացրել էր սպանության փորձի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով վարույթը կարճելու որոշման մասին: «Լավ զգացողություն է, երբ հասնում ես ցանկալի ու ամենակարևորը՝ օբյեկտիվ արդյունքի.. »,- նշել էր փաստաբանը:
«Փաստինֆո»-ն փորձել է պարզել, թե որ սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթն է կարճվել եւ ինչու:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Շիրակի մարզում 2014 թվականի դեկտեմբերի 9-ին գրանցվել էր արտառոց մի դեպք. քրոջ տանը հյուրընկալված եղբայրը կյանքին վտանգ սպառացող ծանր վնաս էր ստացել՝ ջերմ հարազատական հարաբերությունների մեջ գտնվող ազգականների շրջապատում: Պատճառը տանտիրոջը, այն է՝ տուժողի քրոջ ամուսնուն օրինական հիմունքներով պատկանող ողորկափող որսորդական կարաբինից արձակված կրակոցն է՝ տուժողի ձախ ուսագոտու շրջանի ուղղությամբ:
Դեպքն արտառոց էր այն պատճառով, որ ըստ ականատեսների ու կոնկրետ տուժողի ցուցմունքի, այդ վնավածքն անզգուշությամբ պատճառվել է քրոջ 2,2 տարեկան որդու կողմից: Նախաքննական մարմինը` Շիրակի մարզային քննչական վարչությունը չէր հավատացել այս վարկածին եւ հարուցել քրեական գործ` տղամարդուն մարմնական վնասվածք պատճառելու իրական հանգամանքները պարզելու համար: Երեխան իր հասակակիցների համեմատ խոշոր էր և, ըստ փորձարարության արդյունքների, ճիշտ է կարողանում էր բռնել ու տեղափոխել զենքը, սակայն այդուհանդերձ, նշանակված բազմաթիվ փորձաքննությունների արդյունքում հերքվել էր երեխայի կողմից վնասվածք պատճառելու հանգամանքը:
Ի վերջո քննչականն ի հայտ էր բերել կրակող իրական անձին՝ նա տանտիրուհու ու տուժողի հորեղբոր որդին է: Սկզբնապես հարազատներն ու կրակողն ինքը չեն ներկայացնել իրականությունը՝ վախենալով, որ մերձավոր ազգականին կկալանավորեն ու կմեղադրեն ծանր վնաս պատճառելու մեջ, քանի որ քրեական գործը հարուցվել էր սպանության փորձի հատկանիշներով: Այդուհանդերձ` քննչական գործողությունների արդյունքում քննիչը հիմնավորում արարքը նրա կողմից կատարված լինելու հանգամանքը, ինչպես նաեւ պարզում, որ տվյալ պարագայում դիտավորության մասին խոսք լինել չի կարող եւ որ որսորդական հրացանից մերձավոր ազգականի նկատմամբ կրակոցն արձակվել է անզգուշությամբ:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ բացակայում է սպանության փորձի հանցագործության դեպքը, և որ Արմեն Ցոցիկյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, նախատեսված հանրության համար վտանգավոր արարք:
Ի դեպ, այդ հոդվածով գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, և կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման: Կոնկրետ այս գործով տուժողը բողոք-պահանջ չի ներկայացրել հորեղբորորդու դեմ և չի ցանկացել, որ Արմեն Ցոցիկյանը ենթարկվի քրեական պատասխանատվության: Վերջինս էլ չի առարկել, որ իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվի դիմողի բողոքի բացակայության և տուժողի հետ հաշտվելու հիմքով:
Քննչական մարմինը գտել է, որ գործով տուժողի ու վկաների նախնական ցուցմունքները երեխայի կողմից ծանր վնաս պատճառելու մասին չեն կարող որակվել որպես սուտ ցուցմունք, քանի որ բացակայում է սուտ ցուցմունքի հանցակազմը:
Ըստ քննչական մարմնի, եթե որևէ ցուցմունք գնահատվի որպես «սուտ» նախքան տվյալ գործով վերջնական դատական ակտով այդ ցուցմունքի գնահատումը, ապա դա կխաթարի արդարադատության սահմանադրական գործառույթի բուն էությունը:
Բացի այդ, քննիչը իրավական դիրքորոշում է հայտնել, որ եթե քրեական գործով մինչդատական վարույթում քրեական հետապնդման մարմինը հնարավորություն ունենա քրեական հետապնդում հարուցել ենթադրաբար սուտ ցուցմունք տված քրեական դատավարությանը մասնակցող անձի նկատմամբ, ապա նա կարող է արդարացված մտավախություն ունենալ առ այն, որ դա իր հանդեպ հոգեբանական ճնշում է` մեղադրանքի կողմի համար ցանկալի ցուցմունքներ ստանալու նպատակով: Այդ մտավախությունից դրդված` քրեական հետապնդման ենթարկվող դատավարությանը մասնակցող անձը կարող է փոխել իր ցուցմունքները մեղադրանքի կողմի համար ցանկալի եղանակով` անգամ քրեական հետապնդման մարմնի համապատասխան աշխատակիցների բարեխղճության պարագայում: Այդպիսով կխաթարվի արդար դատաքննության սահմանադրական արժեքը և հանրային շահը:
Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները բավարար չեն նաև տանտիրոջ արարքում առերևույթ սուտ մատնության հանցակազմը հաստատված համարելու համար:
Տանտերը՝ «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրեն Արա Պետրոսյանը, գրավոր հաղորդում տվել է իր անչափահաս որդու կողմից Արթուր Ցոցիկյանի հրազենային վնասվածք պատճառելու վերաբերյալ, քանի որ դեպքից հետո տեսել է Նարեկ Պետրոսյանին գետնից զենքը վերցնելով, որպիսի պարագայում պարզ է դառնում, որ սուտ մատնություն կատարելու արարքում նրա մեղավորությունը և հետևաբար նաև հանցակազմը բացակայում է: Նրա ընկալումը չի կարող դիտարկվել այնպես, որ նա գործել է գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է:
Քննչական մարմինը որոշել է սպանության փորձի հատկանիշներով հարուցված քրեական գործի վարույթը կարճել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Որոշվել է նաև, տուժողի և երկու վկաների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով՝ սուտ ցուցմունք տալը, քրեական հետապնդում չիրականացնել՝ նրանց արարքում հանցակազմի բացակայության հիմքով, ինչպես նաև Արա Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ՝ սուտ մատնություն, և 338-րդ հոդվածներով քրեական հետապնդում չիրականացնել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Քննչական մարմինը որոշել է Արմեն Ցոցիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով և 338-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնել նրա արարքում հանցակազմի և դիմողի բողոքի բացակայության հիմքով:
Տեսանյութեր
12/20/2024 17:57 Երևան-Մոսկվա ինքնաթիռի ուղևորը դեբոշ է սարքել. «Վնուկովոյում» բերման է ենթարկվելՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/21/2024 08:49 Քայլե՞լ ես Փաշինյանի վիրակապի կողքով՝ քեզ բնակարան և «Շեվրոլե». «Ժողովուրդ»
- 12/21/2024 08:48 Կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:45 Խորհրդարանը չլուծարելու ճանապարհ են գտել․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:42 Մելիքբեկյանի հրաժարականի ֆոնին` հայհոյախառն վեճ ՖԱՖ-ի ներկայացուցիչների և ֆուտզալի ազգային հավաքականի մարզչի միջև. «Ժողովուրդ»
- 12/21/2024 08:39 Թմրանյութի շրջանառությունը բանակում աճել է․ «Հրապարակ»
- 12/21/2024 08:37 Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
- 12/21/2024 08:35 «Պադավատապետության» մեքենաների կրճատումն ու ՆԳՆ նոր նախարարի` շարժական գույքի գնումները. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
Մեկնաբանություն
- 12/22/2024 20:31 Ադրբեջանի ղեկավարությունը շատ դժգոհ է COP29-ի արդյունքներից. Հայրապետյան
- 12/22/2024 19:41 Հայաստանը կարևոր ջրբաժանում է, և առաջիկա կարճ ժամանակահատվածում կայացված որոշումներն են, որ սահմանելու են հաջորդ տասնամյակներում նրա հետագիծը. Օսկանյան
- 12/22/2024 15:25 Նամախվանի ՀԷԿ-ը որպես թուրք-վրացական հարաբերությունների իրական ինդիկատոր․ Վահե Դավթյան
- 12/22/2024 12:26 Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հարավային Մուղլա նահանգի հիվանդանոցի շենքի մեջ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/22/2024 21:34 Ֆուչիկի փողոցում «KIA» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է․ տուժածներ չկան
- 12/22/2024 19:01 Այրվել է ավտոմեքենա
- 12/22/2024 16:55 Ոսկեպարի ոլորաններում հրդեհ է բռնկվել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկ»-ի նախկին ֆուտբոլիստի «Ford Fusion»-ում. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի
- 12/22/2024 13:05 Վանաձորում սննդի կետերից մեկում թունավորված քաղաքացիների վիճակը միջին ծանրության, նրանք դեռ հոսպիտալիզացված են
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/22/2024 17:09 Ոճաբանը նշել է յոթ հագուստի տեսակ, որոնք դուրս են եկել նորաձեւությունից, սակայն շատերը դրանք շարունակում են կրել
- 12/20/2024 18:50 108 միլիոն ֆունտ ստերլինգ շահած բրիտանացին դժգոհել է իր ձանձրալի կյանքից
- 12/18/2024 23:50 Տեգրը մասնատել է եղբոր կնոջը՝ մերժված սիրահետումների պատճառով
- 12/18/2024 17:48 Թոմ Քրուզը ԱՄՆ ռազմածովային ուժերի բարձրագույն մրցանակի է արժանացել
Հետաքրքիր է իմանալ
- 12/16/2024 14:43 Ուգանդայում առեղծվածային հիվանդություն է տարածվում, որի պատճառով մարդիկ անկառավարելի դողէրոցքի մեջ են հայտնվում
- 12/15/2024 13:36 Թուրքիայում հնագետները պնդում են, որ հայտնաբերել են Սուրբ Նիկոլայ Հրաշագործի ենթադրյալ գերեզմանը
- 12/13/2024 15:08 NASA-ն հայտնել է երկու աստերոիդների մասին, որոնք այսօր կանցնեն Երկրի կողքով
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում